Դիտակետ ծրագրի ֆինանսավորման աղբյուրը գաղտնի է պահվում. ի՞նչ ընթացք կունենա սոցհարցումը

Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը «Դիտակետ», «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «Դիտակետ» անունը կրող ծրագրի շրջանակներում զորացրված յուրաքանչյուր զինծառայողի տուն սոցիոլոգ կայցելի:

«Ուզում եմ երաշխավորել եւ վստահեցնել, որ բացարձակ անանուն է լինելու այդ հարցումը, այսինքն՝ մենք չենք պահպանելու մեր տվյալների բազայում յուրաքանչյուր հարցաթերթիկի պատասխանող զինծառայողի անձնական տվյալը, անունը, բայց ֆիքսելու ենք զորամասը, որտեղ ծառայել է»,- ասել էր պաշտպանության նախարարը:

Armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ 2017 թվականի հունիսի 28-ին «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքված հուշագրի շրջանակում իրականացվող ծրագիրը վերաբերվում է 2017 թվականի ամառային զորակոչին, պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց շրջանակում հարցումների կատարմանը:

Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին այցելել էր «Այ-Փի-Էս-Սի» ընկերություն, որտեղ էլ ստորագրվել է հուշագիրը:

Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝ Գառնիկ Հայրապետյանը, մեզ ուղղված պատասխան նամակում հայտնել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել բանակում առկա խնդիրները՝ զորացրված զինծառայողի հետ սոցիոլոգիական ելքային հարցումներ իրականացնելու միջոցով:

Զինծառայողների հետ զորացրումից հետո հետազոտություն իրականացնելու նպատակը նրանց առավել անկեղծ կարծիքների վերհանելն է՝ զինծառայության ընթացքում նկատած բացթողումների, թերացումների վերաբերյալ, որի արդյունքում պետք է մշակվեն այդ թերությունների շտկման միջոցառումներ:

Պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ, հետազոտության իրականացման համար առաջ են քաշվել հատուկ պահանջներ՝ տվյալների անվտանգություն, զգայուն տվյալների հավաքագրման եւ պահպանման, ինչպես նաեւ զորացրվածների համար առավել անկաշկանդ կարծիք արտահայտելու պայմաններ ստեղծելու վերաբերյալ:

«Դիտակետ» ծրագրի հետազոտությունը նախատեսվում է իրականացնել զորացրումից հետո մեկից երեք ամիսների ընթացքում, երբ զորացրվածներն արդեն ինտեգրված կլինեն քաղաքացիական կյանքին: Հարցումներն իրականացվելու են համապատասխան փորձ եւ որակավորում ունեցող անկախ մասնագետների կողմից:

Առաջին անգամ իրականացնելով այս ծրագրի խնդիրները պետք է լինեն. պարզել զինծառայության, այդ թվում՝ մարտական հերթապահության ընթացքում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների առաջացման պատճառները: Պարզել զինծառայողների՝ քաղաքացիական կյանքից զինվորական կյանքին անցնելու ադապտացիոն գործընթացների առանձնահատկությունները, գնահատել զորամասի գույքային, սանիտարահիգիենիկ պայմանները, սննդից գոհունակությունը, առաջին բուժօգնությունից բավարարվածությունը, համազգեստի որակը, կրթության եւ ժամանցի հնարավորությունները:

ՊՆ-ից մեզ տեղեկացրեցին նաեւ, որ հետազոտական աշխատանքներն այժմ գտնվում են նախապատրաստական փուլում, որի շրջանակներում մշակվում է նաեւ հետազոտության հարցաթերթը:

«Սակայն, ինչպես ներկայիս փուլում, այնպես էլ ապագայում, ելնելով ներքին եւ արտաքին անվտանգության նկատառումներից, ինչպես նաեւ սոցիոլոգիական հետազոտությունների, հարցվողների շահերի պաշտպանության հանդեպ առաջ քաշվող միջազգային չափանիշների պահանջներից, «Դիտակետ» ծրագրի շրջանակում նախատեսվող սոցիոլոգիական հետազոտության հարցաթերթը ենթակա չէ հրապարակման: Արդյունքները ներկայացվելու են միայն ընդհանրացված տեսքով»,- նամակում նշել է ՊՆ աշխատակազմի ղեկավարը:

Հարցին, թե ինչո՞ւ է սոցիոլոգիական հարցումը պատվիրվել «Այ-Փի-Էս-Սի» ընկերությանը, Գառնիկ Հայրապետյանը պատասխանել է:

«Ծրագրի իրականացման շրջանակներում մրցույթ չի անցկացվել, քանի որ ծրագիրը չի իրականացվում ՀՀ պետական բյուջեի հաշվին:

Հայտնում ենք նաեւ, որ ծրագիրը կրում է պիլոտային բնույթ, եւ դրական արդյունքի դեպքում միայն կորոշվի հետագա շարունակականության հարցը, որից հետո այն կներառվի համապատասխան ստորաբաժանման բյուջետային հայտում՝ նախատեսելով հստակ ժամանակացույց մրցութային կարգով անցկացվելու համար»:

Պաշտպանության նախարարությունից առաջարկեցին «Դիտակետ» ծրագրի սոցիոլոգիական հարցման արժեքի վերաբերյալ մեր հարցն ուղղել «Այ-Փի-Էս-Սի» ընկերությանը՝ նկատելով, որ այն կարող է պարունակել առեւտրային գաղտնիք:

Հուշագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը եւ այլք լուսանկարվում են «Այ-Փի-Էս-Սի» ընկերության աշխատակիցների հետ:

Armtimes.com-ը երկրորդ հարցմամբ է դիմել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ միջոցներով է պատվիրվել ՊՆ-ի կարիքների համար հարցումը, եթե դրա համար պետական բյուջեից գումար չի ծախսվել: ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանն ուշագրավ պատասխան է տվել:

««Դիտակետ» ծրագիրն իրականացվում է մասնավոր նվիրատվության գումարերով: Հաշվի առնելով, որ ծրագիրն իրականացնում է «Այ Փի Էս ՍԻ» ընկերությունը՝ առավել արդյունավետ կլինի ծրագրի իրականացման հետ կապված հարցերով դիմել նշված ընկերությանը»,- պատասխանել է Գառնիկ Հայրապետյանը: Հարցին, արդյո՞ք ֆինանսավորման աղբյուրը չհրապարակելը ՊՆ-ի կողմից նախաձեռնված ծրագրի ոչ թափանցիկ լինելու մասին չի՞ խոսում, Գառնիկ Հայրապետյանը պատասխանել է, որ  «Դիտակետ» ծրագրի շուրջ, մինչեւ դրա իրականացման փուլ մտնելը, կազմակերպվել են հանրային քննարկումներ հնարավոր բոլոր շահագրգիռ շրջանների հետ: Ըստ այդմ՝ ՊՆ-ում կարծում են, որ որեւէ պարագայում ծրագիրը չի կարող ոչ թափանցիկ համարվել:

Նախարարության աշխատակազմի ղեկավարի փոխանցմամբ, հաշվի առնելով, որ ծրագիրը կրում է պիլոտային բնույթ՝ արդյունքները գնահատելուց հետո միայն նաեւ տնտեսական նպատակահարմարության մասով կորոշվի հետագա շարունակության հարցը:

«Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ծրագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրականացվելու է ամբողջ հանրապետության տարածքով, բոլոր զորացրվողների հետ:Նաեւ անվտանգության բարձր պահանջներ են դրված: «Նախկինում նման գաղտնիության բարձր մակարդակ ունեցող հետազոտություն չի արվել: Հետազոտության հաշվետվության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, մենք հետազոտական ընկերություն ենք, եւ այն հատվածը, թե ինչ ենք փոխանցելու պատվիրատուին, հրապարակման ենթակա չէ: Դրա համար չեմ կարող ասել, թե առաջարկություններ կլինեն, թե՝ ոչ»,- ասաց Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ այժմ ընթանում են ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Սոցհարցման մեկնարկի օրը նույնպես հրապարակման ենթակա չէ, բայց նախատեսված է այն իրականացնել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, եւ նախատեսված են դաշտային աշխատանքներ՝ զորացրվածների հետ հարցազրույցներ:

Հարցին, որքա՞ն է կազմում պայմանագրի արժեքը, «Այ Փի Էս ՍԻ» ընկերության ներկայացուցիչը չցանկացավ նշել. «Պայմանագրում առկա ինֆորմացիան դա կոնֆիդենցիալ է: Ես, մասնավորապես, չեմ կարող հրապարակել պայմանագրի որեւիցե կետ, կարող եմ պայմանագրից ընդհանրական բան ասել, բայց ֆինասական հատվածը նույնպես կոնֆիդենցիալ է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը, մի շարք նախարարություններ տարիներ շարունակ սոցիոլոգիական հարցումներ են պատվիրել հենց «Այ Փի Էս ՍԻ» ընկերությանը: Կառավարությունը 2010 թվականից գրեթե ամեն տարի շուրջ 100 միլիոն դրամի սոցհարցում է պատվիրել այս ընկերությանը: «Այ Փի Էս ՍԻ»-ն նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններում սոցիոլոգիական հարցում իրականացրել, որի արդյունքներով՝ հարցվածների 44 տոկոսն ընտրության ժամանակ ձայնը պատրաստ էր տալ Սերժ Սարգսյանին, իսկ նրա հիմնական մրցակցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, քվեարկելու ցանկություն էին հայտնել 13 տոկոսը:

Տպել
4865 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել