Սպասում էինք, որ ազատ կարձակեն. Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում

18/08/2017 schedule17:33

Օրեր առաջ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ բավարարեց ՀՀ ԱՆ ՔԿ վարչության միջնորդությունը, եւ ճանաչեց ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը. դատարանը պատժի կրման ժամկետը հաշվեց 2013 թվականից:

Ավելի վաղ ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետի տեղակալ Տիգրան Սահակյանը միջնորդել էր դատարանին ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունյանը ի պատասխան դատավորի հարցին ասաց, որ համաձայն է ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացրած միջնորդության հետ:

Նշենք, որ Հարությունյանը դատարանում պաշտպան չուներ: 

Նիստի ավարտից հետո Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում դատարանի որոշումը, նա ասաց. «Նորմալ»:

Մինչ նիստի մեկնարկը Հարությունյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ռուսաստանում պատժի կրման ողջ ընթացքում գտնվել է պատժախցում. «Ճիշտ է, որ Ռուսաստանում բանտային պայմանները շատ վատն են եղել»,- ասաց նա:  Ինչ վերաբերում է դատավճռին՝ Հրաչյա Հարությունյանն ասաց. «Ես իմ մեղավորությունն ընդունում եմ, որ ճանապարհային երթեւեկության կանոններն եմ խախտել։ Մնացածում մեղավոր չեմ, իսկ մեքենան սարքին է եղել»։ Մեր հարցին, թե ինչպես է լուծվել փոխհատուցման հարցը, Հարությունյանն ասաց, որ այն լուծվել է Հայաստանի միջոցներով։

Հրաչյա Հարությունյանի հարազատները, սակայն գոհ չէին դատարանի որոշումից, նրանք սպասում էին, որ Հարությունյանը դատարանից ազատ կարձակվի: «Մեծ էր մեր սպասումները, սպասում էինք, որ ազատ կարձակվի, բայց հակառակը ստացվեց, հույս ունեինք, որ դատարանից իր հետ տուն կգնանք»,- մեր զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը: Վերջինս Հարությունյանին Հայաստան տեղափոխելուց հետո տեսակցել է ամուսնուն, սակայն պահման պայմաններից, ինչպես նաեւ վթարի մանրամասներից չեն խոսել: «Հարցնում էինք, չէր պատասխանում, ասեցի գոնե բուժումներ ստացել ես, ասեց՝ չէ, կարգին չէ, ամեն անգամ ցավազրկող են ներարկել»,- ասաց տիկին Անահիտը: Նա ասաց, որ ամուսինը ՌԴ էր մեկնել արտագնա աշխատանքի. «Աշխատեր, որ երեխայի գերեզմանը սարքեր (Հարությունյանի որդին մահացել է,-հեղ.), հետո գար, ինքը մտադիր չէր երկար մնալ:

Հիշեցնենք, որ դեպքից հետո Հարությունյանին դատարան էին տեղափոխել կանացի խալաթով: Այս առնչությամբ նրա կինն ասաց. «Շատ վիրավորական էր»:

Նշենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումից հետո կորոշվի, թե ինչ տիպի ռեժիմով է Հարությունյանը կրելու իր պատիժը: Նա այս պահին պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կեղծ փաստաթղթի օգտագործումը:

Տպել
6313 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը