Աշակերտների գլխին ընկնող դասասենյակի դուռը Հացիկում «սկոչով»  են ամրացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մի քանի  օրից կմեկնարկի 2017-18 ուսումնական տարին, սակայն Շիրակի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի շենքային պայմանները, մեղմ ասած, աղետալի են:  Կառույցը թեեւ տիպային է, սակայն, տնօրենի խոսքով՝ կառուցվել է մի շարք թերություններով:

«Տանիքը կաթում է, հատակը քայքայված է: Մարզպետը խոսք է տվել, որ սեպտեմբերին լինելու է ֆինանսական աջակցություն, որ հատակի խնդիրը լուծենք»,-armtimes.com-ի հետ զրույցում ասում է դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը:

Դպրոցը նախորդ ուսումնական տարում՝2016-17-ին,  6 շրջանավարտ է տվել, այս տարի առաջին դասարանում սովորելու է 8 աշակերտ: Ընդհանուր առմամբ այս ուսումնական տարում դպրոցի աշակերտների թիվը 90-ի է հասնում:

«Աշակերտները տարեցտարի  նվազում են՝ դրա համար կա մի քանի պատճառ: Գյուղից շատ են արտագաղթում, հետո էլ քաղաքին է շատ մոտ, ծնողները նախընտրում են երեխաներին տանել Գյումրու դպրոցներ, որոնք ավելի գեղեցիկ են: Ունեցել ենք աշակերտներ, որ ընտանիքով արտերկիր են մեկնել, ուսումնական տարվա կեսից վերցրել են գործերը ու գնացել»,-ասում է տնօրենը:

Հացիկի դպրոցի շենքը խարխուլ է ամբողջությամբ: Քայլելիս հատակը երերում է, առաստաղից պարբերաբար քարաթափումներ են լինում: Կառույցի կապիտալ վերանորգման նախագծանախահաշվային արժեքը 50 մլն դրամ է, որը պետությունը չի հատկացնում: Armtimes.com-ի նկարահանման պահին որոշ դասարանների գույքը փորձում էին վերանորգել աշակերտների ծնողները: Դասարաններից մեկի դուռն էլ այնքան հին էր, որ ցանկացած պահի պատրաստ է ընկնել աշակերտների գլխին, գուցե զավեշտ թվա, բայց  ծնողներն այն ամրացրել են կպչուն ժապավենով:

Դպրոցի բյուջեն 36 մլն դրամ է, որը բավարարում է միայն 25 աշխատակցի աշխատավարձին: Տնօրեն Աստղիկ Սարիբեկյանն ասում է, որ նախկինում գյուղի մեծահարուստներն ամեն կերպ աջակցել են դպրոցին, բայց այժմ արտագաղթել են, դպրոցն էլ առանց հովանավորների է մնացել:

«Նախկինում ֆերմերները միշտ աջակցել են դպրոցին, բայց հիմա այդ լավ ավանդույթը չի պահպանվել: Հիմա չկա ոչ մի օգնություն, դպրոցը հատնվել է ծանր վիճակի մեջ: Մեծահարուստներն արտագաղթել են, իրենց երեխաներին էլ հետներն են տարել»-, եզրափակում է տնօրենը:

Տպել
5864 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց