Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել Երեւանի ստորգետնյա եւ վերգետնյա անցումները

21/08/2017 schedule17:10

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, շարունակվում է համագործակցությունը նախարարության համապատասխան ծառայությունների հետ:

Ըստ այդմ, նշվել է, որ ծրագրի անցած 8 փուլի ընթացքում մայրաքաղաքի 94 հյուրընկալ ընտանիք արդեն իսկ ընդունել են 131 երեխայի: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել նախարարության հետ իրականացվող աշխատանքների ընթացքն ու քայլեր ձեռնարկել հյուրընկալ ընտանիքներին խրախուսելու նպատակով:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողությամբ կազմվել է 19 արձանագրություն: Հանձնարարվել է նաեւ հասարակական տրանսպորտի երթեւեկի ժամանակացույցը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ: Աշխատակազմի տրանսպորտի վարչությանը եւ վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մայրաքաղաքում գիշերային ժամերին փողոցային երթեկության կանոնները պահպանելու նպատակով:

«Վերջերս բողոքներ ենք ստացել մեր համաքաղաքացիներից, որ գիշերային ժամերին ավտոմեքենաներ եւ մոտոցիկլներ վարող որոշ քաղաքացիներ փողոցներում երթեւեկում են բարձր արագությամբ, կազմակերպում են մրցումներ՝ դրանով իսկ խաթարելով մյուս քաղաքացիների հանգիստը: Ըստ այդմ, համագործակցեք ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետ եւ խստացրեք հսկողությունն այս ուղղությամբ»,-ընդծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ քաղաքապետին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունն ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: 

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, տանիքների վերանորոգման, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: 

Մեկ այլ հանձնարարականով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչությունների, վարչական շրջանների ղեկավարների առջեւ խնդիր է դրել մինչեւ սեպտեմբերի մեկը պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա եւ վերգետնյա անցումները՝ իրականացնելով ներկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետին զեկուցվել է նաեւ, որ շարունակվում են խստացված հսկողությունն ու հերթապահությունը մայրաքաղաքի հրդեհավտանգ համարվող տարածքներում: 

Միաժամանակ հանրությանը պարբերաբար իրազեկվում է այդ տարածքներում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունն այդ տարածքներում: 

Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքում չորացած ճյուղերով ծառերը, որոնք ենթակա կլինեն էտման՝ համապատասխան սեզոնի ընթացքում:

Տպել
1027 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը