Վարդան Սարգսյանը՝ Տապասիային իր հոլովակում նկարահանելու եւ «Թռիչք» սերիալի առաջարկի մասին

21/08/2017 schedule17:52

«Տնից հեռու» հաղորդման հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը երբեք չի թաքցրել իր հիացմունքը հնդկական «Մերժվածը» հեռուստասերիալում Տապասիայի դերում հանդես եկող Ռաշմի Դեսաիի նկատմամբ: Վերջերս նա դերասանուհուն նույնիսկ նկարահանել է իր՝ «Աղջիկները շատ տարբեր են» երգի տեսահոլովակում: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ է ցանկացել որեւէ հայտնի հնդիկ դերասանուհու հետ ներկայանալ, հանդես գալ իր նոր աշխատանքում:

«Ի սկզբանե ցանկություն կար, որ որեւէ հայտնի հնդիկ դերասանուհի նկարահանվեր, բայց, իհարկե, հասկանում էի, որ թանկ հաճույք է: Ամեն դեպքում Ռաշմին համաձայնել էր: Անցած անգամ պետք է նկարահանեինք, պայմանավորված էինք, բայց չստացվեց: Այս անգամ, քանի որ «Տնից հեռու» հաղորդման 2-րդ եթերաշրջանն էին նկարահանում Հնդկաստանում՝ անդրադառնալով կինոարտադրությանը, մենք կրկին հանդիպեցինք որպես ավելի մոտ դարձած ընկերներ (որովհետեւ այս ընթացքում շատ ենք շփվել), այցելեցի նրա բնակարան, որտեղ էլ նկարահանեցինք փոքրիկ հատված»,- պատմեց նա:

Երգի երաժշտության հեղինակն Էդգար Ալեքսանյանն է: Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Հնդկաստանի մի քանի քաղաքներում՝ Դելիում, Ջայպուրում, Ագրայում, Մումբայում: Վարդան Սարգսյանը նույնիսկ հաջողացրել է գաղտնի փոքրիկ հատված նկարահանել «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի նկարահանման տաղավարում:

«Չգիտեմ՝ ինչպես էր ստացվել, որ մոտ 15 րոպե անվտանգության որեւէ աշխատող չկար, եւ ես օպերատորի հետ արագ նկարեցի: Հուսով եմ՝ հետո խնդիր չենք ունենա (ծիծաղում է)»,- ասաց նա:

«Վարդան հանգստացի՛ր, սիրահարվել չկա»,- սոցիալական ցանցերում այս լուսանկարին կից գրել էր Վարդան Սարգսյանը:

Տեսահոլովակի գլխավոր հերոսը Հնդկաստան է մեկնում՝ իր 2-րդ կեսին գտնելու: Այնտեղ նա հանդիպում է տարբեր աղջիկների, ընկնում տարատեսակ զվարճալի ու տարօրինակ պատմությունների մեջ եւ, ի վերջո, որոշում կյանքը կապել հենց Ռաշմիի մարմնավորած կերպարի հետ: Աշխատանքի հետ կապված որոշ լուսանկարներ արդեն հայտնվել են համացանցում եւ մեծ քննարկման առարկա են դարձել: Օրինակ, Վարդանի եւ Ռաշմիի լուսանկարից հետո շատերը խոսում էին նրանց հնարավոր սիրավեպի մասին:

«Դե այդպես էլ պետք է լիներ.... ամեն դեպքում դեռ որեւէ լուրջ բան չկա: Երբ լինի, հավատացեք՝ կասեմ: Շատ սիրում եմ իրեն, եւ եթե իմ կինը նրա նման լինի, միայն երջանիկ կլինեմ»,- ասում է Վարդանը:

Տեսահոլովակին զուգահեռ նա «Տնից հեռու» հաղորդման նոր եթերաշրջանի շրջանակներում կրկին անդրադարձել է հնդկական սերիալներին: Հանդիպել է Հայաստանում ցուցադրվող սերիալների հերոսների հետ եւ հետաքրքիր առաջարկ ստացել ռեժիսորներից մեկին:

««Թռիչք» հեռուստասերիալի ռեժիսորն առաջարկեց երկրորդական-երրորդական դերում նկարահանվել, բայց ինձ հետաքրքիր չէր, չեմ պատրաստվում հնդկական սերիալում նկարահանվել, դա ինձ համար խորթ է: Բացի այդ՝ դրա համար անհրաժեշտ էր ժամանակ, պայմանագրեր, ինչը ես չունեի: Ես ունեի նպատակ, որն իրականացնելուց հետո վերադարձա Երեւան»,- ասաց նա:

«Տնից հեռու» հաղորդման նոր եթերաշրջանը, որում Վարդան Սարգսյանը հարցազրույցներ է վերցրել «Թռիչք» հեռուստասերիալում Չակորին, Սուրաջին, Վիվանին մարմնավորող, ինչպես նաեւ մի շարք այլ դերասաններից, եթերում կլինի հաջորդ երկուշաբթի օրվանից: Ինչ վերաբերում է տեսահոլովակին, այն հեռուստադիտողի դատին կհանձնվի սեպտեմբերի սկզբին:

Տպել
7876 դիտում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը