Կարապետ Չալյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար. ԱԱ-ում հայ ըմբիշների այսօրվա արդյունքները

21/08/2017 schedule19:56

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ,  75 կգ քաշային Կարապետ Չալյանը չի պայքարի աշխարհի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալի համար: Այսօր՝ օգոստոսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող մրցաշարի սփոփիչ գոտեմարտում նա 0:3 հաշվով զիջեց իրանցի Սաիդ Մորադ Աբդվալիին:

Չալյանն այսօր պարտություն կրած հայ ըմբիշներից միակն էր, որ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու եւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել. քառորդ եզրափակչում նրան հաղթած (2:1) սերբ Վիկտոր Նեմեսը եզրափակիչ էր դուրս եկել: Մինչեւ այդ Չալյանը 1/16 եզրափակչում հաղթել էր կուբացի Յուրիսանդի Էրնանդես Ռիոսին (9:0), 1/8 եզրափակչում՝ գերմանացի Ֆլորիան Նյումայերին (3:1):

Մեդալների համար չեն պայքարի նաեւ Եվրոպայի 2016 թ. չեմպիոն 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը եւ 85 կգ քաշային Արթուր Շահինյանը: Բորանյանը պարտվեց հենց մեկնարկային գոտեմարտում: Նա 2:3 հաշվով զիջեց եգիպտացի Իբրահիմ Ղանեմին: Շահինյանը որակավորման փուլում հաղթեց կորեացի Ջեւու Փարքին (8:0), սակայն 1/16 եզրափակչում պարտվեց բուլղարացի Նիկոլայ Բայրյակովին (2:1): Քանի որ հայ մարզիկներին հաղթած ըմբիշները եզրափակիչ չհասան, նրանք բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն չստացան:

Այսօր Հայաստանի հավաքականի համար ոսկե մեդալ կարող է նվաճել օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեսանյանը (98 կգ): 1/16 եզրափակչում նա 3:1 հաշվով հաղթեց իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադեին, 1/8 եզրափակչում՝ ամերիկացի Թրեյսի Գենջելո Հենքոքին (10:1), քառորդ եզրափակչում՝ վրացի Ռեւազի Նադարեշվիլուն (6:2), իսկ կիսաեզրափակչում՝ ուզբեկ Ռուստամ Ասակալովին (8:0): Եզրափակչում նրա մրցակիցը կլինի ռուս Մուսա Եվլոեւը:

Տպել
1407 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ