Նոր Կյանքի գյուղապետը հնարավոր կեղծիքներ է բացահայտել. դիմել է իրավապահներին

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանն ուսումնասիրություններ է սկսել համայնքի նախկին տարիների գործունեության վերաբերյալ եւ մի շարք ուշագրավ բացահայտումներ արել: Armtimes.com-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ մինչեւ 2016 թվականը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր են օտարվել, ինչի մասին ավագանին, ամենայն հավանականությամբ, տեղյակ չի եղել, սակայն ավագանու անդամների անվանումների դիմաց արձանագրություններում ստորագրություններ են եղել դրված:

Կատարված ուսումնասիրությունների, ձեռնարկված քայլերի վերաբերյալ զրուցել ենք Գարիկ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ ուսումնասիրություններ եք սկսել համայնքապետարանում:

- Համայնքի ավագանու նիստերի 2003-2016 թվականների արձանագրությունների ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դրանց առնվազն նշանակալի մասը հնարավոր է կեղծված են, քանի որ դրանցում առկա ստորագրությունները, առաջին հայացքից, չեն պատկանում ավագանու անդամներին։

- Ինչպե՞ս եք եկել նման եզրահանգման:

- Նախ՝  նշված փաստի մասին կարող են վկայել 2016 թվականի նոյեմբեր ամսից հետո կազմված ավագանու նիստերի արձանագրությունները։ Ավագանու նոր կազմի անդամների մի մասը նաև նախորդ ավագանու անդամներ են հանդիսանում, և վերջիններիս դրված ստորագրությունները չեն համընկնում նախկինում դրված ստորագրությունների հետ։ Վերջիններիս անվան դիմաց դրված ստորագրություններն ակնհայտ տարբերվում են մինչև 2016 թվականի նոյեմբերը և դրանից հետո կազմված արձանագրություններում։ Միաժամանակ, ավագանու անդամներից մեկը հաստատել է այն փաստը, որ 2016 թվականի նոյեմբերից առաջ կազմված մի շարք արձանագրություններում իր անվան դիմաց դրված ստորագրություններն իր կողմից չեն կատարված։

- Ի՞նչ գործարքներ է արվել ենթադրյալ կեղծարարությամբ:

- Նման արձանագրության հիման վրա 2004 թվականին համայնքի նախկին ղեկավարի կողմից կադաստրային արժեքի 30 տոկոսով օտարվել են համայնքային սեփականության հողամասեր վերջինիս ընտանիքի անդամներին։ Ստուգողական գործողությունների ընթացքում պարզվել է նաև, որ համայնքի իրականացրած գնումները չեն համապատասխանում «Գնումների մասին»ՀՀ օրենքի պահանջներին, չի պահպանվել օրենքով սահմանված ընթացակարգը և/կամ պատշաճ փաստաթղթավորված չեն։

- Պարզելով այս ամենը ի՞նչ քայլեր եք ձեռնարկել: Դիմե՞լ եք իրավապահներին:

- Վերոգրյալ խախտումների մասով ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որով խնդրել եմ դեպքի առիթով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ(պաշտոնեական կեղծիք) և 309-րդ(Պաշտոնական լիազորությունները անցնել) հոդվածների հատկանիշներով։ Համայնքի սեփականության իրավունքի պաշտպանության շրջանակներում հողամասերը համայնքին վերադարձնելու համար հարուցվել են քաղաքացիական հայցեր։

- Միայն համայնքի ավագանու անդամների ստորագրությունների անհամապատասխանությո՞ւնն եք բացահայտել, թե՞ այլ ենթադրյալ խախտումներ էլ եք պարզել:

- Համայնքի մանկապարտեզի գործունեության մասով ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է, որ 2013-2015 թվականների նոյեմբեր ամիսների աշխատավարձի ցուցակների համաձայն՝ մանկապարտեզի աշխատակիցներին տրվել է պարգևավճար և պահվել է եկամտային հարկ, սակայն նշված գումարները չեն արտացոլվել եկամտային հարկի հաշվարկում, եկամտային հարկ չի վճարվել։ Աշխատավարձի ցուցակներում առկա է մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանի ստորագրությունը։

Ավելին, նշված շրջանում մանկապարտեզը չի գործել, և աշխատողների անվան դիմաց դրված ստորագրությունները կասկած են հարուցում։ Այսպիսով՝ ունենք հիմնավոր կասկած, որ նշված գումարները չեն վճարվել աշխատակիցներին։ Մանկապարտեզի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ 2014 և 2015 թվականների նոյեմբեր ամիսներին իր անվան դիմաց նշված գումարը չի ստացել, առկա ստորագրությունն իրեն չի պատկանում։

- Այս դեպքով ի՞նչ գործություններ եք ձեռնարկել:

- Այս դեպքով եւս ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որով խնդրել եմ դեպքի առիթով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացում) հոդվածի հատկանիշներով։ Մանկապարտեզի գործունեության մասով հայտնաբերվել են մի շարք այլ խնդիրներ նույնպես, որոնց մասով դեռ պետք է քննարկենք փաստաբանների հետ, դրանց իրավական որակում տալու և հետագա քայլերը որոշելու նպատակով։

- Նույն մանկապարտեզի նախկին տնօրենն ազատվելուց հետո հայտարարել էր, որ հաշվեհարդար եք տեսել իր նկատմամբ: Ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ է ձեր գործողությունների դեմ:

- Տպավորությունը այնպիսին է, որ ստուգումների մասին տեղեկատվությունը ունեցել են որոշ շահագրգիռ շրջանակներ, որոնք ամեն կերպ ցանկանում են խոչընդոտներ հարուցել իմ՝ համայնքի ղեկավարի գործունեությանը։ Մանկապարտեզի նախկին տնօրենի կողմից պետական մարմիններին ներկայացվել են տեղեկություններ, որ իմ կողմից իբր կատարվել են յուրացումներ լուսավորության ցանցը անցկացնելիս։ Վերջինս, նաև մեղադրել է ինձ հանցագործություն կատարելու մեջ։ Վերջինիս դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժինը 27.07.2017թ.-ի կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։ Նյութերի նախապատրաստությամբ հիմնավորվել է, որ նախկին տնօրենի կողմից վկայակոչված փաստերը սխալ են, իսկ վերջինս էլ բացատրությամբ նշել է, որ ինքը որևէ փաստական տվյալներ չունի այն ենթադրյալ անձի կամ անձանց վերաբերյալ, ում նշված գույքը Գ. Սարգսյանը իբրև թե վաճառել է, կամ որքան գումար է գոյացել այդ ապրանքների վաճառքից:

- Ըստ ձեզ, ինչո՞ւ է նման քայլերի գնում մանկապարտեզի նախկին տնօրենը:

- Կարծում եմ, ինձ հանցավոր արարքներ վերագրելը վրեժխնդրության արդյունք է, քանի որ նշված անձին ֆինանսատնտեսական գործունեության մեջ թույլ տրված խախտումների համար, հիմնվելով հաշվապահական ընկերության տրամադրած եզրակացության վրա հեռացրել եմ աշխատանքից, վերջինս այդ որոշումը վիճարկում է դատական կարգով, և առաջին ատյանի դատարանը բավարարել է պահանջը։ Մեր կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Նշված գործը վարում է փաստաբան Տաթևիկ Սարգսյանը։ Վերաքննիչ բողոքի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հնարավորություն չի տրվել ներկայացնել ապացույցներ։

- Իսկ դուք որեւէ գործողություն ձեռնարկե՞լ եք, եթե նախկին տնօրենի արարքները համարում եք վրեժխնդրություն:

- Նախկին տնօրենի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) հատկանիշները պարզելու համար հաղորդում է ներկայացվել։

Նշեմ, որ քրեական գործով իմ՝ համայնքի շահերի պաշտպանությանը ուղղված գործողությունների մասով, անվճար հիմունքներով (pro bono) ներկայացուցչությունը ստանձնել են «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի մի շարք փաստաբաններ։ Վերջիններիս կողմից արդեն իսկ իրականացվել են մի շարք գործողություններ, մասնավորապես՝ փաստաբանական հարցումների միջոցով ավագանու անդամներից մեկը հաստատել է, որ մի շարք արձանագրություններում դրված ստորագրությունն իրեն չի պատկանում, իսկ մանկապարտեզի աշխատակիցների մեկը հայտնել է, որ 2014-2015թթ.-ի նոյեմբեր ամիսներին չի ստացել աշխատավարձի ցուցակում նշված գումարը, և վերջինիս անվան դիմաց դրված ստորագրությունը իրեն չի պատկանում։ Հիմա իրականացվում է նաև քաղաքացիական հայցեր ներկայացնելու հնարավորության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ակնկալվում է նաև մի շարք քաղաքացիական հայցեր ներկայացնել, ինչի մասին ավելի մանրամասն կկարողանանք ներկայացնել այդ մասով իրավաբանական աուդիտի արդյունքներով:

Տպել
13145 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել