Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր Turan լրատվական գործակալության ղեկավարին

25/08/2017 schedule12:02

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիեւը ձերբակալվել է: Նա մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Turan-ը ճանաչել է Ադրբեջանում միակ անկախ լրատվական գործակալությունը եւ իշխանություններին կոչ է արել դադարեցնել գործակալության աշխատակիցների վրա հարձակումները: Human Rights Watch-ի իրավապաշտպանները եւս պետությանը կոչ են արել չմիջամտել գործակալության աշխատանքին:

Ալիեւին տարել են Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչության մեկուսարան: Նա լրագրողներին հայտնել է, որ 48 ժամվա ընթացքում տեղի է ունենալու խափանման միջոցի ընտրության դատական նիստը: Ալիեւին պետական փաստաբան են առաջարկել, սակայն նա հրաժարվել է եւ հայտարարել, որ ինքն իր փաստաբանն ունի: Նրա փաստաբանը Ֆուադ Աղաեւն է: 

Մեկ շաբաթ առաջ Ալիեւը France Press գործակալությանը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները սառեցրել են Turan-ի հաշվեհամարները եւ իրեն բանտարկություն է սպառնում: Սրանից առաջ Ադրբեջանի հարկային տեսչության աշխատակիցները գործակալությունում ստուգումներ են իրականացրել եւ առգրավել ֆինանսական փաստաթղթեր, որոնք վերաբերում էին 2014-ից հետո եղած գործարքներին: 

Ալիեւին մեղադրում են 22 հազար դոլար ընդհանուր չափով հարկերից խուսափելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:  

Turan լրատվական գործակալությունը գործում է 1990-ից: Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության կազմած մամուլի ազատության ռեյտինգում Ադրբեջանը 162-րդ տեղում է: 

Տպել
776 դիտում

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում

9/55 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել

ԲՀԿ վստահված անձը դիտորդի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ապա լքել ընտրատեղամասը

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 2/11 ընտրատեղամասում. Ծառուկյան խմբակցության պատգամավոր

Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել

Օրվա կադրը. ոստիկաններն օգնում են սահմանափակ կարողություններ ունեցող ընտրողին

Կաշառք տալու, կաշառք ստանալու ահազանգեր. ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում