ՃՈ-ն պահանջում է փոխել աջ ղեկով մեքենաների կառուցվածքը. նոր զարգացումներ են սպասվում

Armtimes.com-ի տեղեկություններով, առաջիկայում աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրման համար խոչընդոտներ կստեղծվեն: Մեզ դիմած քաղաքացիներն անհանգստացած հայտնեցին, որ ճանապարհային ոստիկանությունը, իհարկե, գրանցում է աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները, սակայն զգուշացնում է, որպեսզի, անպայման, ղեկային համակարգի կառուցվածքը փոխեն:

Մենք որպես մեքենա ներկրող փորձեցինք ստուգել լուրի իսկությունը՝ զանգահարելով ճանապարհային ոստիկանություն:

- Բարեւ ձեզ, ես մեքենա եմ պատվիրել, որը շուտով կհասնի Փոթի: Ճի՞շտ է, որ ՃՈ-ում չեն գրանցում աջ ղեկ ունեցող մեքենաները:

- Գրանցում ենք, բայց պետք է հետո փոխեք: Գրանցելը գրանցում են՝, բայց պետք է փոխեք:

- Իրավական ակտ կա՞ ընդունված:

- Երեկ է ուժի մեջ մտել, բայց, ճիշտն ասած, որոշում… նման որոշում չի ընդունվել: Խոսակցություն է, գրանցեք, բայց հետո պետք է փոխեք:

- Եթե չփոխեցի, ՃՈ-ն ինձ տուգանելո՞ւ է:

- Դա չեմ կարող ասել արդեն, հետո պարզ կլինի:

- Հիմա մեքենայի համար 3 հազար ԱՄՆ դոլար գումար եմ վճարել, եթե բերեմ այստեղ փոխեմ, պետք է մի հազար դոլար էլ տամ փոխելու համար:

- Ինչ ասե՜մ:

Խնդիրը պարզաբանելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանություն, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարություն, Կառավարություն: Երեք կառույցից էլ խոստացան պարզել թե ինչու է նման խնդիր առաջացել, եւ օրվա մեջ մեզ պարզաբանում տրամադրել:

Մինչ պաշտոնական պատասխան ստանալը փորձեցինք բաց աղբյուրներից հասկանալ, թե ինչո՞ւ կարող էր նման խնդիր առաջանալ: Պարզվում է՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով հուլիսի 7-ին ընդունել է մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։

«Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին  առնչվող մի շարք խնդիրներ: Նրանց փոխանցմամբ՝ մեքենաների 90%-ից ավելիի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Նշվեց նաև, որ մեքենաների գերակշիռ մասը 10-ը տարուց ավելի հին արտադրության են, բնապահպանական տեսանկյունից էլ դրանց արտանետումները՝ շատ։ Քննարկվեցին ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված մի շարք տարբերակներ»,- ասված է նախարարության պաշտոնական կայքում հրապարկված հաղորդագրության մեջ:

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, ովքեր բարձրացված խնդիրների և առաջարկությունների հիման վրա կմշակեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

Եթե ավելի պարզ ասենք, խոշոր ներկրողներն անհանգստացած են, որ անհատները ավտոմեքենաներ են ներկրում, հիմնականում հարկ չեն վճարում՝ բացառությամբ մաքսատուրքը, եւ հիմնական ներկրողների բերած մեքենաներն այդպես էլ մնում են ավտոսրահներում: Իսկ անհատները հիմնականում մեքենա են բերում Ճապոնիայից, Չինաստանից, Արաբական միացյալ էմիրություններից (ԱՄԷ) եւ այլ երկրներից, ու հատկապես ներկրվում են աջակողմյան ղեկ ունեցող մեքենանները:

Խոշոր ներկրողները հիմնական պաշտոնական ներկայացուցիչներն են: «Ավանգարդ Մոթորսը» ներկրում է «Մերսեդես-բենս» ապրանքանիշի արտադրանքը, «Եվրոմոթորս» ընկերությունը ներմուծում է «ԲՄՎ», «Մինի» եւ «Ռոլլս-Ռոյս», որը կապվում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվան հետ: «Մուլտի Մոթորս» ընկերությունն էլ հանդիսանում է Opel և ГАЗель մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։  Ընկերությունը զբաղվում է նոր ավտոմեքենաների ներմուծմամբ, վաճառքով և անհրաժեշտ ծառայությունների մատուցմամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ, պահեստամասերի վաճառքով: Այս ընկերությունն ուղիղ կապ ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Տոյոտա Երեւան» ընկերությունը ներկրում է «Տոյոտա» տեսակի ավտոմեքենաները: Այս ընկերության հիմնադիրներից մեկը Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը: «Կարկոմաուտո» ընկերությունը ներկրում է «Գազ» «Ուազ», «Զազ» եւ «Պազ» ավտոմեքենաները: Այս ընկերությունն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանին: «Նիսսան» ավտոմեքեններ ներկրող «Մուրան» ընկերությունը նույնպես կապված է Շախմուրադյաններ եղբայրների անվան հետ:

Կառավարությունը դժվար թե կարողանա աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների ներկրումն արգելելու մասին որեւէ որոշում ընդունել, սակայն որեւէ դժվարություն չի առաջանա, եթե երրորդ երկրից ներկրվող մեքենաների մաքսազերծման արժեքը արհեստականորեն թանկացնեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27704 դիտում

Սահմանապահ ծառայությունը խաղաղության կարևորագույն խորհրդանիշ է, մեր խնդիրն է ընդլայնել մասշտաբները. վարչապետ

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին

Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան

Ես մեջբերում եմ օրենսդրություններ, կոնվենցիաներ, Սահմանադրություն, դուք ասում եք՝ եթե... դրանք տարբեր բաներ են

Հայ սահմանապահներն այցելել են ԱՄՆ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ծառայության գործընկերներին

Սրբուհի Գալյանին «Սիմոն Երևանցի» հուշամեդալ է հանձնվել

Կանդազը ձերբակալվեց. ինչ է արել նա. մանրամասներ

Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը. Փաշինյան

Իրանը չի ունենալու միջուկային զենք և չի կործանելու աշխարհը, հետևաբար, նրանք երջանիկ չեն. Թրամփ

Բարձր ենք գնահատում ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը. վարչապետ

Միջադեպը բացարձակ կապ չունի վարորդի կամ վճարման համակարգի հետ. «Երևանի ավտոբուս»-ը հերքում է հրապարակել

Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում

Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք է տեղափոխվելու Թիվ 2 պոլիկլինիկան. նախարարը մանրամասնել է

Կա նոր անուն ոսկե մեդալակիրների շարքում. Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատ գյուղում գտնվող «գյուղատնտեսական» հողի նկատմամբ

Եռագլուխ կուսակցության 3 գլխի միասնական լեզվական իմացությունն անգամ հեռու է բավարար լինելուց. Վարդապետյան

Տեղափոխել են Երևան, տվել 10 հազար դրամ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է քրհետապնդում

Հայտնի է Էրեբունի վարչական շրջանում՝ «Հայ փոստ»-ի դիմաց, քաղաքացու մահվան պատճառը

Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Մայիսի 3-5-ը Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Եղվարդ-Զորավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

ՀՀ իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի՝ շուրջ 324 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բանակցային նոր եռաստիճան բանաձև

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Որն է եղել «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի պատճառը. նախարարությունը մանրամասնել է

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում

Շնորհավոր ծնունդդ, լավագույն ամուսին և հայր. Սուրեն Պապիկյանի կինն ընտանեկան տեսանյութ է հրապարակել

Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզը հիմնանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում 2 դի է հայտնաբերվել

Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն է

Մեքենան բախվել է ճանապարհամերձ արգելապատնեշին․ կա վիրավոր

Իսպանիայում ՀՀ դեսպանը Փաշինյանի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը. նույնից շնորհվել է նաև Ալիևին

Մոտենում է հերթական ցիկլոնը, որը Հայաստանի տարածքում կպտտվի 5 օր. ջերմաստիճանը կնվազի. Սուրենյան

Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. գլխազարդն իրականում խաչի տեսքով է

Մալիի պաշտպանության նախարարը սպանվել է