Ուրիշի երեխան՝ բանակում

25/08/2017 schedule17:59

Մուսալեռցի Արաքս տատն ասում էր. «Ամենաէժանն ուրիշի երեխան է»: Բանակից մահվան բոթը գալիս է տագնապեցնող պարբերականությամբ: Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Դրանից 3 օր առաջ, օգոստոսի 17-ին, ՀՀ քննչական կոմիտեի քննչական-օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին, երթեւեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջովին այրված, որի մեջ եղել է մոխրացած դիակ: Մահացածը պայմանագրային զինծառայող էր՝ ծնված 1985թ.: Դրանից 3 օր առաջ, օգոստոսի 14-ին, Շիրակի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Սլոյանի դիակը` կախված: Հուլիսի 23-ին, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի դին՝ կախված…

Չեն մխիթարում հավաստիացումները, թե աշխարհի բոլոր բանակներում նման դեպքերն անխուսափելի են: Դեպքը հենց նրանով է դեպք, որ խիստ հազվադեպ է պատահում: Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսպիսի պարբերականությամբ, արդեն օրինաչափություն է:

Սպանությունների կամ ինքնասպանությունների չդադարող շղթան այդպես էլ չի ստիպում բաց խոսել բանակի ներքին մթնոլորտի մասին: Ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում կատարած աշխատանքները, կադրային որոշ փոփոխությունները բանակում սպանությունների ու ինքնասպանությունների վիճակագրությունը չեն փոխում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2015-ին բանակում գրանցվել է ինքնասպանության 6 դեպք, 2016-ին՝ 13: 2017-ի առաջին կիսամյակում մահվան 36 դեպքից 6-ը ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու պատճառով է: Գումարած՝ ինքնասպանության (կամ սպանության) վերոնշյալ դեպքերը:

Ի վերջո, զինվորն ինքնասպան է լինում երկարատեւ նվաստացումներից, հալածանքներից հետո: Այսինքն՝ զորամասում տիրող երկարատեւ անառողջ մթնոլորտը երիտասարդին հասցնում է անդառնալի որոշման: Իսկ ինքնասպանությունների (սպանությունների) իրական պատճառները քողարկվում են՝ ինքնասպանությունը դիտարկելով միայն միջանձնային հարաբերությունների մակարդակում:

Որեւէ լուրջ ուսումնասիրություն, ապա եւ՝ համարժեք քայլեր՝ կանխելու ոչ կանոնադրային հարաբերությունները բանակում, խոշոր հաշվով, չեն արվում: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի 2016 թ. այս վերլուծությունը՝ բանակում ինքնասպանությունների, սպանությունների, քրեական գործերի կոծկման, այդ համակարգի կոռումպացվածության մասին այսօր էլ ուժի մեջ է: տեսանյութ:

factor.am-ի հարցին, թե բարձրաստիճան ո՞ր պաշտոնյաների զավակները չեն ծառայել բանակում, ՊՆ-ն պատկառելի ցուցակ էր ներկացրել՝ https://factor.am/5450.html...

Եվ ստացվում է այսպիսի պատկեր. «Նախորդ տարիների համեմատ վերջին շրջանում բանակ են զորակոչում նաեւ լուրջ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին, քանի որ Հայաստանում արդեն քիչ են արական սեռի ներկայացուցիչները։ Առողջական խնդիրներով Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած 42 նորակոչիկներից 19-ը ճանաչվել են պիտանի զինվորական ծառայության համար» http://hcav.am/events/7-8-17-2/:

Բանակի խնդիրները երկու տասնամյակից ավելի է չտեսնելու են տալիս ԶՈՒ գլխավոր 3 հրամանատարները՝ իրենց պաշտպանության նախարարներով: Բանակի խնդիրների մասին խոսելը հավասարեցվում է պետական դավաճանության: Այն դեպքում, երբ պետությունը հյուծող արտագաղթի առանցքային պատճառը արու զավակներին բանակ ուղարկելու մտավախությունն է:

Հարյուրավոր երիտասարդ տղաների համատեղ կյանքը` այն էլ բանակային միջավայրում, կարող է օբյեկտիվորեն դառնալ ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառ: Սակայն պետությունը, ուսերին գլուխ ունեցող ղեկավարները նրա համար են, որպեսզի մինիմումի հասցնեն դրանց հավանականությունը: Երիտասարդները բանակ են գնում մի հասարակությունից, ուր բարեկրթությունը, կրթությունն` առհասարակ, առանձնապես չեն ողջունվում: Եթե նկատել եք, որպես կանոն, զոհվում են հատկապես այն երիտասարդները, որոնց մասին արդեն հետմահու հարեւաններն ու բարեկամներն ասում են` բուհը նոր էր ավարտել, շատ խելացի, դաստիարակված, հանգիստ տղա էր, ճանճին չէր նեղացնի:

Բանակում անհրաժեշտ են հեղափոխական, ցավոտ ռեֆորմներ` փրկելու Ազգային բանակի համբավը եւ այն երիտասարդների կյանքը, որոնց համար բանակը դառնում է գերեզման: Դաշտային հրամանատարների, անկիրթ, բայց համարձակ տղաների ժամանակներն անցել են: Մարդիկ, որոնք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ աչքի են ընկել եւ գեներալների կոչումներ են ստացել, հերոսներ են, բայց արդեն՝ ոչ մեր ժամանակի: Ժամանակակից մարդու աչքերով նրանք ժամանակավրեպ են, անգամ արխայիկ: Նրանց արտաքինն իսկ 19-րդ դարի սարեցու մոդել է:

21-րդ դարում երկու տարով երիտասարդին կտրել կյանքից, որտեղ նա կարող է սովորել, սիրել, ամուսնանալ, շրջագայել, աշխատել, մի խոսքով` ապրել, եւ տանել բանակ, արդեն հոգեբանական լրջագույն սթրես է: Հատկապես որ, բանակում տիրող իրավիճակը, սպանված երիտասարդների մասին լուրերը զորակոչի տարիքի երիտասարդին ստիպում են արդեն մտածել` կվերադառնա՞ բանակից, թե՞ ոչ: Այդ լարվածությունը եւս ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառներից մեկն է:

Բանակում անառողջ ներքին մթնոլորտի պատասխանատուն գործող իշխանությունն է. պետական ողջ մեքենան աշխատում է երիտասարդներին մանկուրտների, բարոյական, հոգեւոր արժեքներից զուրկ գործիքների վերածելու ուղղությամբ: Ընտրակեղծիքների ամբողջ այդ մեքենան անխափան աշխատում է բակերում, թաղերում հավաքագրված երիտասարդների ձեռքով: Ընտրակեղծարարության մեջ ներգրավված երիտասարդները, կուսակցությունների երիտթեւերը, ամեն կարգի բազեները իշխանությունների կողմից ընկալվում են ոչ թե որպես երկրի ապագա, այլ իշխանությունների անընդմեջ վերարտադրությանը նպաստող դեռեւս չժանգոտված գործիքներ: Իշխանության վերարտադրությունն անխափան աշխատում է՝ մի գործիք` ավելի, մի գործիք` պակաս...

Լիլիթ Ավագյան

Տպել
17078 դիտում

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին

Կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը.վարչապետ

ՀՀ ԱԻՆ-ում էր ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու Ինոք Փեննի-Լային

Վանաձորցի ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Շահվերդյանը շարունակում է աշխատել. ՀՔԱՎ

ՊԵԿ-ը կոծկում է հիփոթեքի տոկոսագումարների հավաքագրման խնդիրը. պարզաբանում է ներկայացրել

Գերմանիայում տապալվեցին կոալիցիոն բանակցությունները. Մերկելը երկընտրանքի առջեւ է

Սովամահություն, բռնություն, աղքատություն, ահաբեկչություն. 180 մլն երեխա`ծայրահեղ պայմաններ

ՀՀԿ կերակրատաշտից սնվող կայքին պատգամավորների ցուցակ է տրվել, որոնց պետք է ռասկրուտկա անել

Նաղդալյանը ոչ թե 2 մլն դրամի է խոսել, այլ՝ 1.4 միլիոնի. ԱԺ-ն ներողություն է խնդրում

ԼՂ հիմնախնդիրը կարող են կարգավորել միայն հակամարտության կողմերը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Թոշակ հանապազօրյա. բնակչության 70 տոկոսը թոշակի հույսին է

Նման գործելաոճը դատապարտելի է. ՀՎԿ-ն՝ պատասխնել է Էդմոն Մարուքյանին

Թուրքիայում միայն 16 հայկական դպրոց է մնացել` 3.000 աշակերտով. Hürriyet

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ՌԴ

Վիգեն Սարգսյանի տապալված իմիջը եւ Ծառուկյանի պահպանած իմիջը

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կարևոր գործընկեր է ՀՀ ընտրական գործընթացի բարելավման ոլորտում. ԱԳՆ

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են անվտանգության ոլորտում համագործակցությունը

Մխիթարյանը պայքարում է ՄՅՈՒ-ում իր կարիերան փրկելու համար. The Sun

ՊԵԿ-ը մարդկանցից ետ է պահանջում հիփոթեքի տոկոսագումարների համար վերադարձված եկամտահարկերը

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի առաջարկի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ