Գլուխս չգիտեմ որտեղ թաքցնեմ. դպրոցի տնօրենը` իրեն վարկաբեկող նամակի մասին

25/08/2017 schedule19:11

Իջեւանի N 3 դպրոցի տնօրենը վստահ է, որ իրեն վարկաբեկող անանուն նամակը, որն ուղարկվել է կրթության եւ գիտության նախարարություն ու նաեւ հրապարակվել լրատվամիջոցներում, չի գրվել իր գործընկերների կողմից, որովհետեւ այս ընթացքում նրանք տեսել են իր աշխատանքի արդյունավետությունը:

Պողոսյանը չի թաքցնում, որ կատարվածն իր համար սթրեսի պատճառ է դարձել:  

«Համոզված եմ, որ գործընկերներս դրա հետ բոլորովին կապ չունեն: Գիտեմ` հարվածը որտեղից է գալիս. որովհետեւ կարմիր վկայականները չեմ բաշխում, նվեր չեմ տալիս կամ էլ շահադիտական նպատակներ չունեմ ընդհանրապես: Իմ հեղինակության համար շատ վատ է այս պահին. ես դուրս եմ գալիս տանից, մինչեւ դպրոց ինձ թվում է, թե ամբողջ աշխարհը տեղյակ է դրա մասին, ու գլուխս չգիտեմ որտեղ պահեմ: Բայց ես հասկացել եմ, որ իրականում պիտի կարողանամ հաղթահարել... Նման բաներ չեմ տեսել, հարյուր տարի ղեկավար չեմ եղել, այնպիսի բաներ չեմ արել, որ ամեն անգամ երեսծեծանք ստանամ, սա էլ սովորականի պես ընդունեմ: Չէ, ինձ համար սա լուրջ սթրես է»,- մեր զրույցում ասաց նա:

Իջեւանի N3 դպրոցի տնօրենը մեկնաբանեց իրեն հասցեագրված մեղադրանքների շարքը:

Այդ պաշտոնում իր առաքելությունը ծառահատումներով սկսելու մասին ասաց, որ բարդիները կարճացվել են մարզպետարանի ու քաղաքապետարանի թույլտվությամբ, քանի որ կոտրվող ճյուղերը վնասում էին դպրոցի նորոգված տանիքն ու անձրեւատար խողովակները: Գոյացած փայտանյութը տրամադրվել է աշխատող բանվորներին, ինչպես նաեւ ուսուցիչներին:

Ընդամենը 150 հազար դրամ աշխատավարձ ստանալու պարագայում պաշտոնավարման երեք տարվա ընթացքում ավտոմեքենա գնելու, տան շինարարությունը շարունակելու, կնոջը վճարովի կրթության տալու մասին մեղադրանքին անդրադառնալով՝ նախ ուղղեց, որ իր աշխատավարձը 170 հազար դրամ է կազմում:

«Ես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ, բռնցքամարտի մարզիչ, 16 տարվա մանկավարժական ստաժ եմ ունեցել: Մինչեւ տնօրեն դառնալս ամեն ամառ աշխատել եմ Ռուսաստանում, մենք խանութ ունենք: Եղբորս հետ համատեղ օբյեկտ ունենք, բայց ինչ տնօրեն եմ դարձել, այդ օբյեկտում քարը քարին չի ավելացել»,- պատասխանեց Հրայր Պողոսյանը:

Չհերքեց նամակում նշված այն տեղեկությունները, թե դպրոցում աշխատանքի է ընդունել կնոջը, ընկերներին: «Այս թաղամասում ապրում եմ 7 տարեկանից: Ես շփվող մարդ եմ, սպորտսմեն, միշտ էլ հեղինակություն եմ ունեցել: Թաղամասում համարյա բոլորն իմ ընկերներն են, կամ ընկերների բարեկամները: Հիմա լավ, եթե մարդը եկել է աշխատանքի ընդունվելու, չընդունե՞մ: Այն մեկը չի եկել, այս մեկն է եկել: Նա էլ գար, էլի իմ ընկերն էր լինելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա կինը դպրոցում ցերեկային պահակի հաստիք է զբաղեցնում: Հերքում է, թե նա աշխատանքի չի գալիս: Նկատում է, որ տարիներ առաջ, երբ ընդամենը ինքը N5 դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, կինն այնտեղ էլ դռնապան է եղել:  

«Ես բանակի փողը կերել եմ, դուք դրանից խոսեք»,- շտապեց առավել սուր մեղադրանքին անդրադառնալ տնօրենը` հավելելով, որ մյուս մեղադրանքներից այնքան չի վիրավորվել, որքան այդ մեկից:  

Ասաց, որ ապրիլյան պատերազմի օրերին ամբողջ դպրոցն աջակցություն է տրամադրել բանակին: «Աշակերտներից գումար չենք հավաքել, ծնողներն առեւտուր են արել, իրենց երեխաների հետ ուղարկել դպրոց: Բերել ենք, գազելը լցրել, տարել մարզպետարանի համապատասխան տեղը: Ուսուցիչներն ու տնօրինությունն էլ իրենց գումարն են հավաքել, մեծ առեւտուր արել: Իսկ արհմիության գումարի հետ կապված ես բոլորի հետ խորհրդակցել եմ` գնանք մարզպետարան, տեսնենք` ոնց անենք էդ գործողությունը: Այնտեղ խորհուրդ են տվել սպասել` ասելով, համայնքներն էլ պիտի գումար բերեն, կզանգենք, դա էլ կբերես»,- պարզաբանեց Իջեւանի N3 դպրոցի տնօրենը` հավելելով, որ արհմիության գումարն ինքը ոչ մի անգամ չի տեսնում, եւ եթե որոշում է կայացվում այն ծախսել որեւէ համատեղ միջոցառում կազմակերպելու համար, արհմիության նախագահը վճարում է բոլորի ներկայությամբ: «Մենք հաշվետվություն ենք տալիս, թե այդ գումարը որտեղ է»,- եզրափակեց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է երկար դասամիջոցներին դպրոցի դռները փակելուն եւ իր բիզնեսը ծաղկեցնելուն, տնօրենը նշեց, որ երեխաները շատ էին հեռանում եւ ուշանում դասերից: Հայտարարեց, որ այդտեղ այլեւս սնունդ չի վաճառվի, եւ ծնողներին կառաջարկի երեխաների հետ ուտելիք ուղարկել:

Տպել
11713 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին