Միջազգային կառույցները Բաքվից պահանջում են անհապաղ ազատ արձակել Թուրանի տնօրենին

27/08/2017 schedule10:45

Ադրբեջանում Թուրան լրատվական գործակալության տնօրենի ձերբակալության առիթով հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է contact.az-ը: 

«Մենք մտահոգված ենք Բաքվում օգոստոսի 24-ին Մեհման Ալիևի ձերբակալությամբ: Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հարգել ստանձնած միջազգային պարտավորությունները հատկապես մամուլի ազատությանը և դատական համակարգի անկախությանը վերաբերող մասերով, հաշվի առնել անմեղության կանխավարկածի իրավունքը», նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյոր Յագլանդը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԵԽ-ն սերտ գործակցում է Ադրբեջանի իշխանությունների  հետ պատիժը մեղմելու ուղղությամբ, որպեսզի խուսափեն անհարկի ձերբակալություններից հատկապես երբ ձերբակալվողը վտանգավոր չէ երկրի և քաղաքացիների համար: 

«Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին հարգել ԵԽ հետ համագործակցելու մթնոլորտը և ամբողջությամբ իրականացնել ժողովրդավարական պարտավորությունները: Մամուլը և լրագրողները պետք է հնարավորություն ունենան առանց կառավարության սպառնալիքների և չհիմնավորված միջամտության կատարել իրենց պարտականությունները», նշված է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: 

 ԵԽ-ում Ադրբեջանի հարցերով զեկուցող Շտեֆան Շեննեկը ևս հայտարարություն է տարածել՝ քննադատելով Մեհման Ալիևի ձերբակալությունը և կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան:

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրի հայտարարության մեջ ընդգծված է.
«Հիմքեր կան կարծելու, որ Մեհման Ալիևի ձերբակալությունը քաղաքական շարժառիթ ունեցող քայլ է, և ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել լրագրողին և երաշխավորել նրա հիմնարար ազատությունների հետագա պաշտպանությունը», - ասել է Դեսիրը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի Յասամալի շրջանային դատարանի որոշմամբ ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի խափանման միջոց է սահմանվել 3 ամսով կալանավորումը: Առաջադրված մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում: 

Թուրանի տնօրենը ձերբակալվել է օգոստոսի 24-ին՝ հարկերի վճարումից խուսափելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, գերշահույթ ստանալու նպատակով անօրինական գործունեության մեղադրանքներով: Նա հերքում է մեղադրանքները: Ալիեւին պետական փաստաբան են առաջարկել, սակայն նա հրաժարվել է եւ հայտարարել, որ ինքն իր փաստաբանն ունի: Նրա փաստաբանը Ֆուադ Աղաեւն է: 

Մեկ շաբաթ առաջ Ալիեւը France Press գործակալությանը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները սառեցրել են Turan-ի հաշվեհամարները եւ իրեն բանտարկություն է սպառնում: Սրանից առաջ Ադրբեջանի հարկային տեսչության աշխատակիցները գործակալությունում ստուգումներ են իրականացրել եւ առգրավել ֆինանսական փաստաթղթեր, որոնք վերաբերում էին 2014-ից հետո եղած գործարքներին:

Տպել
2413 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ