Ո՞րն է «Նաիրիտ» գործարանի հրդեհի բռնկման պատճառը (տեսանյութ)

28/08/2017 schedule16:48

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց, որ գործարանում բռնկված հրդեհի պատճառով առայժմ վտանգներ չկան, ամեն բան վերահսկվում է: «Եղել է պայթյուն, էթինոլ տեսակի հումք է մեջը, քիմիական նյութ է: Քիմիական վտանգ չի սպառնում մեր հանրությանը, որովհետեւ ինքներդ տեսնում եք, որ ծխի մեջ ենք մենք աշխատում: Ուղղակի, եթե ծուխը շնչեք, ձեզ վատ կզգաք, խորհուրդ կտամ ծուխը չշնչել: Ընդհանրապես քաղաքին վտանգ չի սպառնում»,- ասաց Մուշեղ Ղազարյանը՝ նշելով, որ 4 ռեզերվուար է այրվում, բայց տարածքում կան 12 նմանատիպ ռեզերվուարներ:

Նրա խոսքով, հիմա փրկարարները մյուս ռեզերվուարները սառեցնում են, որպեսզի հրդեհը չտարածվի: Հարցին՝ ինչի՞ց է բռնկվել հրդեհը, Մուշեղ Ղազարյանը պատասխանեց. «Չենք կարող ասել՝ ինչից է բռնկվել հրդեհը, որովհետեւ հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո են քննիչները որոշելու, թե ինչից է հրդեհի առաջացման աղբյուրը եղել: Այժմ աշխատում ենք 3-րդ բիս կանչով, դա բարդ կանչ է, աշխատում են տեղում բոլոր փրկարարները եւ հրշեջ մեքենաները: Մոտավորապես 10 մեքենա է աշխատում»: Փրկարար ծառայության տնօրենն ասաց, որ գործարանի տնօրինության պնդմամբ՝ ինքնաբռնկում կարող է լինել, որի հետեւանքով նման մեծ հրդեհ է տեղի ունեցել: Հրդեհի մակերեսը 500-600 մետր քառակուսի տարածք է:

Հրշեջներն այժմ հովացման աշխատանքներ են կատարում, որպեսզի կրակի տարածում չլինի, հրդեհաշիջման աշխատաքնները կիրականացվեն այն ժամանակ, երբ մի փոքր այրվի հրդեհված նյութը:

«Փրկարարներից մի քանիսը, որոնք հրդեհի առաջնային աղբյուրի մոտ են եղել, ծխահարվել են, հիմա նորից իրենք շարունակում են իրենց աշխատանքները, վտանգավոր ոչինչ չկա»,- ասաց Մուշեղ Ղազարյանը: Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ներսիկ Նազարյանն էլ ասաց, որ ծխահարված փրկարարները օգնություն են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Օգնություն են ստանում ու գալիս են հետ»,- ասաց Ներսես Նազարյանը: Հրդեհի բռնկման պահին տվյալ տարածքում մարդիկ չեն եղել, զոհեր եւ վիրավորներ չկան:

«Ուղղակի ճիշտ կլինի, որ պատուհանները փակ պահեն, որպեսզի ծուխն իրենց տուն չլցվի, որ չշնչեն»,- ծխից պաշտպանվելու համար «Նաիրիտ» գործարանին մոտ շենքերի բնակիչներին խորհուրդ տվեց Մուշեղ Ղազարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2782 դիտում

Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են

Սևան-Մարտունի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա վիրավոր

Хинг харц Самвел Карапетянин․ ասացի գրեմ՝ ոնց ինքը խոսում և կարդում է, որ մաքսիմալ հասկանալի լինի․ Սիմոնյան

300 հազար աշխատատեղի մասին խոսակցությունը մեծ սուտ է կամ անգրագիտություն․ Պապոյան

Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել․ Թրամփ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ անձրևները չեն դադարի

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵՔՀ գագաթնաժողովին․ APA

Վլադիմիր Զելենսկին կժամանի Հայաստան

Պետք է գրացված դեպքին լինի կոշտ պատասխան․ գործարկվել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը

Սեփական երկրի դեմ խոսող բոլոր կատարածուներին դուրս ենք շպրտելու Հայաստանի քաղաքական դաշտից․ Ռուբինյան

Մայիսի 2-ից 5-ը Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ որ փողոցները փակ կլինեն

Որպես պահեստ օգտագործված եկեղեցին մեր օրեր հասել էր խոնարհված, առանց տանիք․ օծվեց Կիրանցի Սուրբ Երրորդությունը

Շնորհակալ եմ, որ եկաք, Աստված օրհնի ձեր աշխատանքները․ սրբազանը՝ Կիրանցի եկեղեցու օծմանը մասնակցող վարչապետին

Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում

Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է

Մեր դժվար ժամանակներում անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք․ վարչապետի ելույթը Տավուշում

Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ԸԸՀ-ների կազմերում առաջացել են թափուր պաշտոններ

Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը ՀՀ-Ադրբեջան պետական սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ վարչապետ

Մենք ծnվահենների նման ենք. Թրամփը՝ Հորմուզի նեղուցի շրջափակման մասին․ տեսանյութ

Երևանի Շիրակի փողոցում պահեստ է այրվել․ դեպքի վայրում 8 մարտական հաշվարկ է աշխատել

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ օծվում է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին․ տեսանյութ

Գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն․ ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին

200-ին հասնող գերի ունեինք, հիմա՝ 19-ը, ինչքան հարաբերությունները լավանան, թիվը կպակասի. Սիմոնյան

Տավուշում ավտոմեքենան 30 մետրից ընկել է․ վիրավորները նույն ընտանիքից են, երեխաներից մեկը մահացել է

Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք Արարատ Միրզոյանի հետ քննարկման․ ԱԳՆ-ն հայտնել է մասնակցության կարգը

ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին, կամ խնդիրներ կունենաք․ Սարգսյան

ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Հիմա էլ հայ վաճառողներին եք կպե՞լ, սուտի «ուժեղներ»․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել

Ընդդիմությունը մտածում է՝ Գյումրու սցենարը կրկնել. որոշ զանգված ուզում է օգտվել Կարապետյաններից. տեսանյութ

Ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու․ պարգևատրվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները

«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ

Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան

Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն

Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում

Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը

Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան