ԱԺ աշնանային նստաշրջանը թեժ է լինելու. ո՞ր պատգամավորներն են օրենքներ հեղինակել

Սեպտեմբերի 11-ին կմեկնարկի 6-րդ գումարման Ազգային Ժողովի 2-րդ նստաշրջանը: Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորները նստաշրջանի մեկնարկին ընդառաջ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով, որոնք, իհարկե, պետք է անցնեն խորհրդարանի հանձնաժողովներով, ապա հայտնվեն լիագումար նիստի օրակարգում:

Ինչպես նախորդ, այնպես էլ 6-րդ գումարման Ազգային Ժողովը հիմնականում քննարկում է կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները: Armtimes.com-ը առանձնացրել է պատգամավորների հեղինակած նախագծերը, որոնք դեռեւս օրենք չեն դարձել:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Գալուստ Սահակյանն իրենց հեղինակած նախագծով առաջարկում են 27 տարին լրացած այն քաղաքացիներին, որոնք բանակից խուսափելու պատճառով հեռացել են Հայաստանից, ազատել քրեական հետապնդումից, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում, որը կտարածվի մինչեւ 2017 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 27 տարին լրացած եւ քրեական հետապնդման ենթարկված քաղաքացիների վրա:

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը շրջանառության մեջ են դրել «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում են օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ: « Քննիչը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին եւ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերում մեղադրյալին եւ նրա պաշտպանին ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը, եւ միաժամանակ պարզաբանում քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման բողոքարկման կարգը»,- օրենքի նախագծում շարադրել են նախագծի համահեղինակները: Վերջիններս գտնում են, որ պրակտիկայում քննիչների կողմից վերոնշյալ որոշումների միայն տեղեկացման եւ դրանց բողոքարկման կարգի պարզաբանման, ինչպես նաեւ արդյունքում փաստացի որոշման պատճենի չտրամադրման հիմնավորում է հանդիսանում այն, որ օրենսգրքով նման դատավարական կարգ սահմանված չէ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում եւ փոքրաթիվ անդամ ունեցող խմբակցություններին հնարավորություն տալ ներկայացված լինել ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներում: «Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,- իր հեղինակած նախագծում շարադրել է Արմեն Ռուստամյանը: Վերջինս կարծում է, որ խմբակցություններն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում:

ՀՀԿ-ական Շուշան Սարդարյանն ու  Գալուստ Սահակյանը «Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախագիծ են դրել շրջանառության մեջ: Պատգամավորներն առաջարկում են օրենսգրքի 364.1-րդ հոդվածը նոր խմբագրմամբ շարադրել, որը ճշգրտում է մտցնում խաղամոլության վերաբերյալ սահմանման մեջ: «Սույն հոդվածի իմաստով մոլեխաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջեւ կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»,- ասված է համահեղինակների նախագծում:

Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում է սուտ մատնության հիմքով քրեական գործ հարուցելու կարգը: Պատգամավորն առաջարկում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարել եւ 183.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրմամբ. «Սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կարող է քննարկել, եթե հանցագործության վերաբերյալ հաղորդման քննարկման արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով քրեական գործի հարուցումը մերժելու,  հարուցված քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին կամ կայացվել է արդարացման դատավճիռ»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ Գագիկ Մելիքյանն էլ առաջարկում են փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում: Պատգամավորները գտնում են, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախագահի աշխատակազմի, կառավարության աշխատակազմի եւ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների պարգեւատրման ֆոնդի հաշվարկի մեխանիզմի նույնական եւ միատեսակ կարգավորմամբ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը եւ Արտակ Զեյնալյանն առաջարկում են, փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում: Պատգամավորները գնում են, որ Հայաստանում դեղերի բարձր գները հանգեցնում են մի իրավիճակի, երբ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են անհրաժեշտ դեղեր ձեռքբերելու համար դիմել արտերկրում ապրող կամ արտերկիր մեկնող բարեկամներին եւ ընդհուպ դեղերի գնումներ իրականացնելու համար մեկնել հարեւան Վրաստան: Փորձագետների, պետական պաշտոնյաների մեկնաբանությունների համաձայն Հայաստանում դեղերի բարձր գների առանցքային պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում դեղերի իրացման վրա կիրառվում է ավելացված արժեքի հարկ: «Ստեղծված իրավիճակը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման համար, որովհետեւ դեղերը Հայաստանում գնալով դառնում են ավելի եւ ավելի անմատչելի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: Նախագծով առաջարկվում է դեղերի իրացումն ազատել Ավելացված արժեքի հարկից:

«Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Գեւորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը եւ Արտակ Զեյնալյանն էլ շրջանառության մեջ են դրել «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծում կարդում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը գույքահարկից ազատում է միայն ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զինծառայողների, այդ թվում` 20 տարուց ավելի ծառայության մեջ գտնվող սպայական կազմի ծառայողների վրա, որոնք ծառայությունը շարունակում են պայմանագրային հիմունքներով: Նման կարգավորումը կարող է նպաստել ՀՀ Զինված ուժերից 20 տարվա պարտադիր զինվորական ծառայություն անցած սպայական կազմի հոսունությանը: Պատգամավորներն այս նախագծով առաջարկում է գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց:

«Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գեւորգ Գորգիսյան եւ Մանե Թանդիլյանը մեկ այլ նախագծով առաջարկում են «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու: Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի եւ մուտքի իրավունք ունեն եւ նման իրավունք վերապահված է նաեւ ԱԺ պատգամավորին։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը եւ արձանագրել, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որեւէ պարագայում չի կարելի արգելել։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Գեւորգ Պետրոսյանն առաջարկում են փոփոխություններ կատարել «Քրեական դատավարության» օրենսգրքում: Պատգամավորներն առաջարկում են, որ քրեական գործով մեղադրյալների հարցաքննությունը ձայնագրել: «Սույն օրենսգրքի 212-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում տեսաձայնագրություն կատարելը պարտադիր է»,- նշում են ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց նախագծում:

ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ առաջարկում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարել, սակայն պատգամավորի նախագիծը հասանելի չէ ԱԺ-ի պաշտոնական կայքում, քանի որ այսօր է դրվել շրջանառության մեջ:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան էլ ամռան ամիսներին հայտարարել էր, որ առաջիկայում պատրաստվում է ԱԺ-ում ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձևավորել եւ ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանի ժողովրդագրական խնդիրները վերլուծելը եւ լուծումներ առաջարկելը համարում են գերառաջնահերթություն: Նշենք, որ Սամվել Ֆարմանյանի այս նախաձեռնության համար օրենսդրական նախագիծ ներկայացնելու կարիք դժվար թե լինի, քանի որ աշխատանքային խումբը ոչ ֆորմալ է լինելու:

Տպել
4763 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)