Ազարյանի անվան դպրոցում ՀՀ մեդալակիր մարմնամարզիկները մարզվում են փտած հատակի վրա

29/08/2017 schedule16:02

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգման հարցը շարունակվում է մնալ չլուծված: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ուսանողական խաղերում մեդալներ նվաճած մարզիկները շարունակում են մարզվել փտած փայտե հատակի վրա: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան գործիքներ է նվիրել դպրոցին, սակայն փտած հատակի վրա ոչ բոլոր կարելի է տեղադրել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Դահլիճը նույն վիճակում է, գործիքները դրել ենք, բայց ազատ վարժությունը չենք դնելու, քանի որ հարթակը հին է: Եթե հիմա դնենք, նշանակում է մտածված փչացնում ենք գործիքը: Կմնա մինչեւ ինչ-որ հովանավոր գտնվի: Անհրաժեշտ է 14x14-ի վրա հարթ բետոնե հարթակ անել, որովհետեւ այս հարթակը փտած է, 50-60-ականներին, ինչ դահլիճը կառուցվել է, նույն փայտից հատակն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հատակը փտած է:

Որոշ գործիքների հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելու համար անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ՝ փոսեր, սպունգեր, որոնք կապահովեն մարզիկների անվտանգ մարզումները: Նման պայմաններ դահլիճը չունի, և այդ պատճառով հայ մարմնամարզիկները, որոնք միջազգային մրցաշարերում մշտապես հավակնում են մեդալների, չեն կարողանում նոր բարդացված վարժություններ սովորել:

«Գործիքները տվեցին, բայց փոս չունենք, սպունգները չունենք: Արթուր Դավթյանն (խմբ. Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր) ամեն ինչ անում է, բայց հենացատկը բարդացված տարբերակով չի կարող փորձել: 8 տասնորդականով մրցակիցներին զիջում է, դա շատ մեծ տարբերություն է, պետք է նոր հնարք սովորի, իսկ դրա համար պետք է փոս, որպեսզի փորձելուց վնասվածք չստանա: Ես կյանքում ռիսկի չեմ գնա. փորձելուց բոլորն էլ ընկնում են, մի անգամ հանկարծ մի բան այնպես չեղավ, լուրջ վնասվածք կստանա, իսկ եթե հասկանալով փորձեմ, ու մի բան լինի, ուղղակի սպորտը կթողնեմ»,- ասաց Սերոբյանը:

Այս շրջանում հայկական մարմնամարզության համար մեկ այլ նոր՝ արդեն արտաքին խնդիր կարող է առաջանալ: Ադրբեջանցի թեկնածուն կարող է դառնալ Մարմնամարզության եվրոպական միության նախագահ: Դրանից հետո մարմնամարզության մի շարք մրցաշարեր կարող են անցկացվել Ադրբեջանում, մանավանդ որ նրանք ունեն դրա համար համաշխարհային չափանիշներին համապատասխանող բոլոր պայմանները: Հակոբ Սերոբյանը պատրաստվում է ամեն ինչ անել դեկտեմբերին կայանալիք Մարմնամարզության եվրոպական միության համաժողովի ընթացքում, որպեսզի ընտրություններում նա չհաղթի:

«Ես գնում եմ դեմ ձայներով, ինչքան հնարավոր է դեմ ձայն պետք է տանք: Այստեղ ոչ մի քաղաքականություն չկա, ուղղակի մեզ ձեռք չի տալիս, որ Ադրբեջանում մրցումներ լինեն»,- ասաց նա:

Արդեն հայտնի է, որ 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Սա նշանակում է, որ հայ պատանիները, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի դրան, թեեւ նրանց հետ կապված ՀՀ ֆեդերացիան լուրջ հույսեր է կապում: Սերոբյանը հույս ունի, որ հաշվի առնելով ներկա իրավիճակը եւ այն, որ հայ մարզիկներն ի վիճակի են օլիմպիական վարկանիշ ձեռք բերել՝ կամ կերաշխավորեն իրենց անվտանգությունը Բաքվում, կամ էլ օլիմպիական վարկանիշ կտրամադրեն:

Տպել
2097 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը