Գոհար Հարությունյանը շուտով կօգտագործի «Միսս Հայաստան» ապրանքային նշանը

29/08/2017 schedule17:52

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» մրցույթներում հաղթող դարձած Գոհար Հարությունյանը շուտով, ամենայն հավանականությամբ, կկարողանա օգտագործել «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները: Այժմ իր կազմակերպած համահայկական գեղեցկության մրցույթը կոչվում է Pan-Armenian Beauty Contest 2017 անվանումը, քանի որ «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանի միջնորդությամբ դատարանն արգելել է օգտագործել «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» անվանումները, սակայն շուտով ամեն ինչ կարող է փոխվել: Arimtimes.com-ի հետ զրույցում Գոհար Հարությունյանը պարզաբանեց, թե ինչպես:

«Դատը նշանակված է հոկտեմբերի 27-ին: Այդ ժամանակ մրցույթն ավարտված կլինի, հոկտեմբերի 18-ին արդեն մեր մասնակիցը պետք է մեկնի «Միսս աշխարհ»: «Միսս Արմենիա», «Միսս Հայաստան» բրենդը նրանց էր պատկանում, բայց ամեն տարի հայ աղջիկները «Միսս Արմենիա» ժապավենով գնացել երկիր են ներկայացրել: Հարց է առաջանում՝ ինչու այդ ժամանակ Կարեն Արիստակեսյանը աղմուկ չի բարձրացրել: Ամեն դեպքում, մենք ուղղակի անունն ենք փոխել, որովհետեւ ունենք Հայաստանում գեղեցկության մրցույթ անցկացնելու, եւ քանի որ հոկտեմբերի 31-ին կլրանա 5 տարին, որ նա բրենդը չի օգտագործել, կզրկվի այն օգտագործելու իրավունքից: Արդեն դիմել ենք, որ այն փոխանցվի մեզ»,- ասաց նա:

Կարեն Արիստակեսյանը դատարան էր դիմել այն բանից հետո, երբ Գոհար Հարությունյանը հայտարարել էր «Միսս Հայաստան» անվանումով գեղեցկության ազգային մրցույթ անցկացնելու մասին: Այս աղմուկը, ըստ Գոհար Հարությունյանի, ոչ մի կերպ չի ազդել նախապատրաստական աշխատանքների, մասնակիցների ու կազմակերպիչների տրամադրության վրա: Արդեն հայտնի են 24 աղջիկները, որոնք մասնակցելու են եզրափակչին, եւ այժմ ընթանում են բուն նախապատրաստական աշխատանքները:

«Մասնակիցների հետ պատրաստում ենք իրենց վիդեոօրագրերը, ֆոտոսեսիաներ ենք անցկացնում բուկլետների համար, շարունակում ենք մշակել շոու ծրագիրը: Մշակում ենք նաեւ օրակարգը, որով մասնակիցները պետք է առաջնորդվեն սեպտեմբերի 10-24-ն ընկած ժամանակահատվածում՝ այն օրերի ընթացքում, որոնք պետք է միասին անցկացնեն: Այդ ընթացքում նախատեսվում են ճանապարհորդություններ Հայաստանի տեսարժան վայրերով, պարի դասեր, այցելություններ մանկատուն եւ այլն: Այսինքն՝ այդ 14 օրը նրանց հետ պետք է աշխատենք եւ ժամանակ անցկացնենք, քանի որ մեզ տեսանյութ է պետք «Միսս աշխարհ» ուղարկելու համար, որպեսզի ցույց տանք մեր մասնակիցներին, հայկական մշակույթը, տեսարժան վայրերը, եւ առհասարակ այն ամենը, ինչով կարելի է բնութագրել Հայաստանը»,- պատմեց նա:

Pan-Armenian Beauty Contest 2017-ի եզրափակիչն անցկացվելու է սեպտեմբերի 24-ին: Մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից, այդ թվում ԱՄՆ-ից, Լիբանանից, Ռուսաստանից, Լատվիայից, Վրաստանից ժամանած աղջիկներ: Ինչպես տեղեկացնում է Գոհար Հարությունյանը, սփյուռքից մասնակցություն ավելի ակտիվ է եղել, քան ՀՀ մարզերից: Այստեղ, բացի Երեւանից, մասնակիցներ կան Գյումրիից եւ Գորիսից:

Տպել
2235 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց