Երևան
12 °C
ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ավտոմեքենաների ոլորտի խնդիրների վերաբերյալ աշխատանքային խումբ է ձեւավորել, որն ակտիվ աշխատում է օրենսդրական փաթեթ ներկայացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում էլ պատրաստվում է դիմել Ճանապարհային ոստիկանությանը, պետական եկամուտների կոմիտեին, ֆինանսների նախարարությանն ու այլ շահագրգիռ կողմերին աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների առնչությամբ ներկրողների ներկայացրած դժգոհությունը բավարարելու ուղղությամբ: ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարության տրանսպորտի տեսչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն armtimes.com-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ:
Armtimes.com-ը նախորդ շաբաթ գրել էր, որ Հայաստան ներկրվող աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործման համար արգելքներ են նախատեսվում: ՃՈ-ում քաղաքացիներից պահանջել էին, որպեսզի մեքենայի ղեկային համակարգը փոխեն, սակայն իրավական հիմնավորում չէին ներկայացրել: Ավելի վաղ էլ մեքենա ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարները կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին էին ներկայացրել մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին առնչվող մի շարք խնդիրներ:
- Պարոն Մելքոնյան, աշխատանքային խումբը քանի՞ նիստ է գումարել, նախանշվո՞ւմ են արդեն, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են լինելու:
- Վերլուծական «Քեյ Փի Էմ Ջի» ընկերությունը բավականին աշխատանքներ է կատարել, շուկան ուսումնասիրվել է եւ այդ ուսումնասիրության արդյունքում ամենաառաջին առաջարկությունները եւ կարգավորումները, որոնք առաջարկել էին ավտոներկրող կազմակերպությունները, նախանշվում են: Մենք կառավարության միջոցով շրջանառել ենք, տարբեր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները ստացել ենք եւ դրանք ամփոփելով հանդերձ ներկայացրել ենք իրենց: Բոլոր գերատեսչությունների առաջարկները նորից այդ վերլուծական ընկերությունը կնայի եւ մի քիչ ավելի կոնկրետ առաջարկություններ կներկայացնի: Առաջարկությունները, որոնք իրենք ներկայացրել էին, դրանց սահմանները պետք է ավելի սեղմվեն, որովհետեւ բաներ կային, որոնք միջազգային պարտավորությունների հետ են կապված, այլ հանգամանքների հետ են կապված: Հիմա քննարկում ենք այդ ընկերության հետ, որպեսզի հասկանանք, թե ինչն ենք թողնում, ինչն ենք հանում, ինչ ենք ավելացնում, որ կարողանանք առաջ գնալ:
- Այդ վերլուծական կենտրոնին ո՞վ է դիմել՝ նախարարությո՞ւնը, թե՞ շահագրգիռ կողմերը:
- Շահագրգիռ կողմերը, որովհետեւ իրենք ի սկզբանե արդեն դիմել էին այդ ընկերությանը, եւ մենք իրենց միջոցով աշխատում ենք այդ ընկերության հետ:
- Նախարարության դիրքորոշումն ինչպիսի՞ն է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների շահագործման մասին խոշոր ներկրողների դժգոհության վերաբերյալ:
- Այդ դիրքորոշումը մենք դեռ պետք է քննարկենք ճանապարհային ոստիկանության հետ: Դիրքորոշումն ասեմ ինչպիսին է: Նախ՝ մենք որպես տաքսու ոլորտը կարգավորող մարմին՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով պահանջ ենք դրել, որ այն տրանսպորտային միջոցները, որոնք աջակողմյան վարման ղեկային համակարգով են, դրանց լիցենզիա չի հասնում: Դա բխում է զուտ ուղեւորի անվտանգության պահանջից: Այսինքն՝ մենք բոլորս էլ գիտենք, որ հայ ուղեւորը շատ սիրում է նստել առջեւում, առաջնային մասում: Իր նստեցումն ու իջեցումը այդ դեպքում պետք է իրականացվեր երթեւեկելի մասում: Դրա համար մենք օրենքի հիմքում դրել ենք այդ սահմանափակումը: Իսկ մնացածի մասով, իհարկե, պետք է քննարկենք ՃՈ-ի հետ:
- ՃՈ-ի հետ ի՞նչը պետք է քննարկեք:
- Տաքսու մասով արդեն իսկ արգելված է, իսկ ընդհանրապես ՀՀ-ում նման տրանսպորտային միջոցների ներկրումը, արգելանքը, շահագործումը եւ այլն, պետք է քննարկվի Ճանապարհային ոստիկանության հետ, որովհետեւ դուք գիտեք, որ Ճանապարհային ոստիկանությունն է այդ անվտանգության պատասխանատուն եւ կանխարգելիչ միջոցների կիրառողը Հայաստանում:
- Ճանապարհային ոստիկանությունն ասում է, որ իրենք օրենք կատարող են ու այդ հարցի հետ կապված, եթե օրենք լինի, կկատարեն: Նախարարությունը հիմա դիմելու է ճանապարհային ոստիկանությանն ինչի՞ համար:
- Քանի որ դա անվտանգության դրույթ է, պարամետր է, հետեւաբար մենք անպայման այդ հարցը պետք է քննարկենք ՃՈ-ի հետ:
- Այդ աշխատանքային խմբում ներգրավված ներկրողներն ի՞նչ փաստարկ են բերում աջ ղեկով մեքենաների վերաբերյալ խնդիր տեսնելով: Անվտանգության մասով վիճակագրություն ունե՞ն:
- Մենք ինքներս ենք ուսումնասիրում միջազգային փորձը, թե որ երկրներում է արգելված, որտեղ է թույլատրվում, որ երթեւեկության դեպքում ինչպես է լինում: Դա ուղղակի ժամանակի հարց է: Մենք այդ ամենը կամփոփենք, քննարկումները կշարունակենք եւ, իհարկե, համապատասխան առաջարկություն կներկայացնենք:
- Աշխատանքային խումբը ե՞րբ հանրագումարի կբերի առաջարկությունները:
- Շատ արագ չի լինի, որովհետեւ հարցեր, խնդիրներ կան, որոնք ուղղակի կապված չեն տրանսպորտի հետ: Դրա համար բավականին երկար գործընթաց է: Մի քանի ամիս կտեւի:
- Բացի աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հարցը, է՞լ ինչ խնդիրներ են բարձրաձայնում ներկրողները:
- Տարբեր խնդիրներ կան: Երբ որ դրանց սահմաններն արդեն կլինեն, կոնկրետ կլինեն, այդ ժամանակ մենք կասենք՝ այս է խնդիրը եւ մենք առաջարկում ենք այսպիսի լուծում:
- Դուք նշում եք, որ հարցերի շրջանակը լայն է եւ այն պետք է սեղմվի: Հնարավո՞ր է աջ ղեկերի հարցը դուրս գա օրակարգից:
- Ես մի փոքր առաջ նշեցի, որ դա այնպիսի հարց է, որը տարբեր գերատեսչությունների հետ մենք դեռեւս պարտավոր ենք քննարկել: Առանց քննարկման այս պահին որեւիցե եզրակացություն, հասկանում եք, ես չեմ կարող տալ:
- Բացի ճանապարհային ոստիկանությունից, է՞լ ում հետ եք քննարկելու աջ ղեկային համակարգով մեքենաների հարցը:
- Քննարկելու ենք, իհարկե, պետեկամուտների կոմիտեի հետ, ֆինանսների նախարարության հետ, գուցե նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ: Բոլոր գերատեսչությունների հետ անպայման կքննարկենք, եւ, իհարկե, վերջում որպես նախագիծ կամ որպես առաջարկություն կներկայացնեք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել
Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է
Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ
Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար՝ բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT