ՀՀ-ում կրթության ծախսերը չեն ընկալվում որպես ներդրում.Կրթական քաղաքացիական նախաձեռնություն

31/08/2017 schedule16:35

Դպրոցների, մանկապարտեզների եւը բուհերի առեւըտրայնացման, սոցիալական անհավասարության խորացման, մասնակցայնության եւը ֆինանսական հաշվետվողականության, ինչպես նաեւը ռեֆլեկտիվ մտածողության զարգացնելու հիմնախնդիրները «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ուշադրության կենտրոնում են: Այս մասին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանը:

Կրթության խնդիրները ոչ միայն պետական մարմինների, այլեւը հանրային ուշադրության կենտրոնում են: Թեպետ այժմ հասարակությունն այս ոլորտում հաճախ պետական որոշումների ուղղակի «սպառողի» կարգավիճակում է, սակայն վերջինիս ակտիվ ներգրավվածությունը որոշումների կայացման, առաջարկությունների ներկայացման ու ընդունման գործընթացում առավել կարեւըոր է:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր գործունեությամբ, ի թիվս այլ խնդիրների, փորձում է լուծում տալ կրթության ոլորտում հանրային ներգրավվածության հիմնահարցին։ Ապրիլին ինքնաբուխ կերպով ձեւըավորված նախաձեռնությունը ստեղծել է մի քանի աշխատանքային խմբեր, այդ թվում՝ համակարգող/մասնագիտական խումբ, ծնողների նախաձեռնություն եւը այլընտրանքային մեթոդների խումբ։

Ինչպես տեղեկացրեց Սողոմոնյանը, անցած 5 ամիսների ընթացքում նախաձեռնությունը վեր է հանել մի շարք համակարգային խնդիրներ: «Դրանք են դպրոցների, մանկապարտեզների եւը բուհերի առեւըտրայնացման խնդիրը, համերաշխության մշակույթի պակասը, սոցիալական անհավասարության խորացումը, մասնակցայնության եւը ֆինանսական հաշվետվողականության խնդիրները, ինչպես նաեւը ռեֆլեկտիվ մտածողություն սովորեցնելու հիմնախնդիրը», - ասաց նա։ Նրա գնահատմամբ, կրթության ոլորտում պետության քաղաքականությունը արդյունավետ չէ, ինչի արդյունքում ձախողվել է ազատ մտածող եւը սոցիալական համերաշխության գիտակցությամբ քաղաքացու ձեւըավորման խնդրի լուծումը։

«Չնայած, անցած 20 տարիների բարձրագոչ հայտարարություններին՝ կրթության որակի անկման արդյունքում նոր սոցիալական անհավասարություններ են ստեղծվել, իսկ կառավարության 2018-2020թթ. կարճաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից կրթությանը հատկացվող ֆինանսավորումը 2017-2020թթ. տարեցտարի նվազեցվելու է` 2.34%-ից մինչեւ 1.85%: Կրթության ոլորտի ծախսերը համախմբված բյուջեի մեջ 2008-ին կազմել են 13.7 %, իսկ 2015-ին՝ 11.2 %», - հիշեցրեց բանախոսը։

Նախաձեռնության անդամները նշեցին, որ կրթության ծախսերը չեն ընկալվում որպես ներդրում երկրի զարգացման գործում, այլեւը ենթարկեցվում են օպտիմալացման եւը տնտեսական նպատակահարմարության տրամաբանությանը։

Քննարկման բանախոս «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» ներկայացուցիչ, «Հանրային քաղաքականության ինստիտուտի» տնօրեն Արեւըիկ Անափիոսյանը խոսեց կրթության ոլորտում առկա խնդիրների մասին: «Կրթական հաստատությունների առեւըտրայնացումն, քաղաքականացվածությունն ու կուսակցականացվածությունը իրապես խանգարում է գիտելիքների ձեռքբերման գործընթացին: Սա նաեւը էական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա ու նպատսում հասարակության մեջ սոցիալական անհավասարության ու արդարության խորացմանը»,- ասաց նա:

Այս համատեքստում Վահրամ Սողոմոնյանը, հղում կատարելով պաշտոնական տվյալներին, ընդգծեց, որ, գոյություն ունի կորելացիա աղքատության ու կրթության մակարադակի միջեւը: «Միայն տարրական կրթություն ստացածների շրջանում 54 %-ն է աղքատ, թերի միջնակարգ կրթություն ստացած քաղաքացիների շրջանում՝ 43,5 %, միջնակարգ ընդհանուր՝ 33,4 %, միջնակարգ մասնագիտական՝ 24,6%, բարձրագույն՝ 15,7%», - ասաց նա:

Հանրակրթության ոլորտի խնդիրներից Արեւըիկ Անափիոսյանը նշեց նաեւը ուսուցիչների խոցելի վիճակը, ընդհանուր կադրային քաղաքականությունը, ծնողական խորհուրդների չգործելը եւը կրթության բովանդակությունը: «Հանրակրթական դպրոցներում դպրոցի հեղինակությունն ու վերացական միասնությունը շարունակում է գերադասվել աշակերտներին ռեֆլեկտիվ մտածողություն սովորեցնելուն»,- ասաց բանախոսը:

Ասուլիսի ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրեցին կրթական ոլորտի խնդիրների քարտեզագրման  https://iditord.org/education/ գործիքը եւը դրա օգտագործման ձեւըը: «Հարթակը ստեղծվել է Թրանսփարենսի Ինթերնեյշնլ ՀԿ-ի հետ համատեղ եւը հնարավորություն է տալիս բոլոր ծնողներին գրանցել ահազանգեր, տեղադրել լուսանկարներ եւը տեսանյութեր։ Ահազանգերի հիման վրա նախաձեռնությունը կամփոփի, կհանրայնացնի եւը կփորձի միջոցով համակարգային լուծումներ գտնել՝  պատասխանատու մարմինների հետ հաղորդակցության միջոցով»,- նշեց «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Միշա Թադեւոսյանը։

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության»  կազմում ստեղծված ծնողների նախաձեռնության ներկայացուցիչ Մարիամ Չախոյանը տեղեկացրեց, որ այժմ ստեղծվում են ծնողական խմբեր, որոնք փորձում են ակտիվացնել ծնողական խորհուրդները դպրոցներում՝ ի հակադրություն հրահանգավորված «ծնողկոմիտեների»։ «Յուրաքանչյուր դպրոցում կա ռեֆլեկտիվ մոտեցումներ ունեցող ծնողների փոքրամասնություն, համակերպվող ծնողների լուռ մեծամասնություն եւը դրամահավաք «ծնողկոմիտեներ»։ 

Նախաձեռնությունը փորձում է նպաստել ծնողների ինքնակազմակերպմանը եւը մասնակցությանը դպրոցների խորհրդակցական մարմիններում»,- ասաց նա՝ կոչ անելով անողներին ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում։

Բանախոսները նաեւը տեղեկացրեցին, որ նախաձեռնությունը Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպելու է փորձագիտական թեմատիկ քննարկումների շարք, որի կիրառական արդյունքները կօգտագործվեն նախաձեռնության մոտեցումները հստակեցնելու համար։

«Կրթական քաղաքացիական նախաձեռնության»  աշխատանքի կարեւոր նպատակներն են․

-  Սոցիալական արդարությունը կրթական համակարգում,

-  Ծնողների, ուսուցիչների եւը աշակերտների մասնակցայնության խթանումը,

-  Ֆինանսական հաշվետվողականությունը,

-  Կրթական համակարգի ապակուսակցականացումը,

-  Ռեֆլեկտիվ մտածողության խթանումը եւը այլընտրանքային մեթոդների եւը բովանդակության կիրառումը։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը» կոչ է անում ծնողներին  ու ուսուցիչներին այն սկսել մաքուր էջից՝ ընդդիմանալով դպրոցների առեւըտրայնացմանը, հետեւըելով դպրոցների ֆինանսական հաշվետվողականությանը համերաշխության, հավասարության ու արժանապատվության մթնոլորտում:

Կարեւորելով հանրային խնդիրների լուծման հարցում հանրության մասնակցությունը՝ խումբը նաեւը կոչ է անում քաղաքացիներին ակտիվ մասնակցել «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» աշխատանքներին՝ օգնելով բացահայտել ու վեր հանել կրթության ոլորտի խնդիրները, ակտիվ մասնակցելով ոլորտի վերահսկողությանն ու դրանց լուծման գործում հետեւըողականության ցուցաբերմանը:

Տպել
2146 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է