ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է խուզարկության, ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ընդամենը ստուգումների մասին

Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի և Վաշինգտոնում ու Նյու Յորքում ՌԴ առևտրային ներկայացուցչությունների շենքերն ԱՄՆ պետքարտուղարության պահանջով հանձնվել են ամերիկյան կողմին, գրում է Ռիա Նովոստին: 

Միաժամանակ ռուսական կողմը հայտարարում է, որ շենքերում անօրինական խուզարկություն է իրականացվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների մասնակցությամբ, իսկ ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է ՀԴԲ-ի գործակալների մասնակցությունը և նշում է, որ իրականացվել են միայն շրջայց և ստուգումներ: 

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, քանի որ ԱՄՆ իշխանությունները ծրագրում էին խուզարկություն իրականացնել Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում: 

Դիվանագետին հանձնված նոտայում նախատեսվող խուզարկությունները բնորոշվում են աննախադեպ, ագրեսիվ գործողություն, որը ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել սադրանքների համար:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները մտադիր են սեպտեմբերի 2-ին խուզարկություն իրականացնել Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքում և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների բնակարաններում: 

«Դիվանագիտական իմունիտետ ունեցող աշխատակիցներին ծանուցվել է, որ նրանք և նույն շենքում ապրող իրենց ընտանիքի անդամները, ներառյալ նորածինները, 10-12 ժամով պետք է դուրս գան շենքից, քանի որ խուզարկություն է անցկացվելու», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Օգոստոսի 31-ին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պահանջել է Ռուսաստանից փակել Սան Ֆրանցիսկոյում իր հյուպատոսությունը եւ հյուպատոսի առանձնատունը, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում գործող ռուսաստանյան առեւտրային ներկայացուցչությունները՝ որպես պատասխան Ռուսաստանում աշխատող ԱՄՆ դիվանագետների թիվը կրճատելու Մոսկվայի պահանջին: 

Տպել
2425 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից