Խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու համար. Արթուր Պետրոսյան

03/09/2017 schedule22:26

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցյալում է թողել աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինայի դեմ խաղում կրած պարտությունը (1:0): Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Դանիայի դեմ ընտրական փուլի հերթական խաղից առաջ մասնագետը խոսեց Ռումինիայի դեմ խաղի եւ հավաքականի ներկայիս վիճակի մասին:

- Ի՞նչ տվեց Ձեզ փորձարկումը պաշտպանությունում՝ 3 պաշտպան, 2 հոգի էլ եզրերից:  Եվ նաեւ հաջորդ խաղի մասին. հաշվի առնելով կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանի բացակայությունը՝ ի՞նչ եք անելու:  

- Իմ կարծիքով՝ մինչեւ կարմիր քարտը լավ ստացվեց, կարողանում էինք եւ՛ լավ պաշտպանվել, եւ՛ լավ գրոհներ կազմակերպել: Ինչպես գիտեք, կարմիր քարտից հետո փոխեցինք խաղային տակտիկան, սկսեցինք նորից 4 պաշտպանով խաղալ, բայց ամեն դեպքում իմ կարծիքով՝ հաջող ստացվեց: Ինչ վերաբերում է Տարոն Ոսկանյանին, դա մեծ հարված է մեզ համար, մանավանդ այս պահին, երբ Հրայր Մկոյանը բացակայում է: Պաշտպանների պակաս ունենք, բայց կփորձենք ելք գտնել, հուսով եմ՝ կստացվի:

- Առաջին անգամը չէ, որ հավաքականը խաղի վերջում գոլ է բաց թողնում: Ո՞րն է պատճառը: Ասել եք, որ այս դեպքում հոգնածությունն էր: Ի՞նչ կարելի է անել հետագայում դրանից խուսափելու համար:

- Մոտավորապես 40 րոպե ահավոր ճնշում էր մեր դարպասին, մոտ 40 րոպե 1 հոգի պակաս խաղացինք: Եթե հիշում եք, ես ոչ թե պաշտպաններ, այլ հարձակվողներ մտցրեցի, որովհետեւ 1-ին հերթին իմ թիմին էի ուզում ցույց տալ, որ մենք դաշտ դուրս չենք եկել միայն պաշտպանվելու, ամեն գնով 1 միավոր վաստակելու համար: Հոգեբանական առումով շատ կարեւոր է, որ թիմը հասկանա, որ նույնիսկ 10 հոգով մենք շանսեր ունենք: Իմ կարծիքով՝ մինչեւ 91-րդ րոպեն բավականին լավ ստացվեց: Բայց հակառակորդի անտանելի ճնշման պատճառով հոգնածություն կար, այդ պատճառով չկարողացանք պահել կենտրոնացվածությունը:

- Այնուամենայնիվ, ի՞նչ է պետք փոխել:

- Իմ կարծիքով՝ դա հոգեբանության խնդիր է, որովհետեւ 10 հոգով արդեն ամեն գնով փորձում ես պահել արդյունքը, վերջին րոպեներն են, մի պահ չես հասցնում, ու հակառակորդը գոլ է խփում: Իմ կարծիքով՝ ոչ թե ֆիզիկական պատրաստականության, այլ 1 հոգով պակաս լինելու խնդիրն էր:

- Ձեր գլխավորությամբ հավաքականում 1-ին անգամ տեսանք դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին եւ Սարգիս Ադամյանին: Ի՞նչ կասեք նրանց մասին: Եվ կխոսե՞ք նախորդ խաղում ամենաակտիվ ֆուտբոլիստներից մեկի՝ Տիգրան Բարսեղյանի մասին:

- Շատ ուրախ եմ Գրիգոր Մելիքսեթյանի համար: Շատ բարձր մակադրակի խաղ անցկացրեց: Բայց 1 խաղ էր, հուսով եմ՝ նույն կերպ կշարունակի: Տիգրանի մասին կասեմ, որ մեծ ծավալի աշխատանք տարավ: Եթե եւս 1 փոփոխության հնարավորություն ունենայինք, նրանք կփոխարինեինք, քանի որ Գոռ Մալաքյանն առողջական խնդիրներ ուներ, ստիպված նրան փոխարինեցինք: Ինչ վերաբերում է Ադամյանին, իմ կարծիքով՝ նա կարող է մեր թիմին օգնել: Նա իր այդ դիրքում չի խաղում իր թիմում. ես նայել եմ նրա բոլոր խաղերը 2-րդ Բունդեսլիգայի: Ամեն դեպքում, այդ 20 րոպեն մեծ նվիրվածությամբ խաղաց թիմի համար: Կարծում եմ՝ հետագայում կարող է մեզ շատ օգնել:

- Ասացիք՝ պաշտպանությունում խնդիրներ ունեք: Ի՞նչ վիճակում է կենտրոնական պաշտպան Գաել Անտոնյանը: Եթե պատրաստ է խաղալու, ինչու՞ նախորդ խաղում Ոսկանյանի կարմիր քարտից հետո նրան դաշտ չմտցրեցիք:

- Որովհետեւ Գաելը երկար ժամանակ խաղային պրակտիկա չի ունեցել: 1 շաբաթ նորմալ մարզվեց մեզ հետ: Եթե խնդիրներ չունենայինք գուցե չխաղար, բայց այդ մասին կարելի է մտածել այս պահին:

Նշեցիք, որ Մալաքյանին փոխարինեցիք վնասվածքի պատճառով: Ի՞նչ վիճակում է ի՞նչ կասեք Մարկոս Պիզզելիի մասին. խաղի ընթացքում բավականին հոգնում է: Նա պատրա՞ստ է այս խաղում 1-ին րոպեներից խաղալ:

- Դա արդեն մենք ենք որոշելու՝ Մարկոսը խաղալու է, թե՝ ոչ: Իսկ Գոռը մկանային խնդիրներ ուներ, այդ պատճառով փոխարինեցինք: Իմ կարծիքով՝ վաղվա խաղին չի հասցնի:

- Հենրիխ Մխիթարյանը հավաքականի ամենաքննարկվող ֆուտբոլիստն է, նրանից սպասելիքները շատ մեծ են: Նախորդ մարզիչներին մեղադրում էին նրան սխալ դիրքում օգտագործելու մեջ: Հիմա, կարծես թե, դիրքը ճիշտ է ընտրված, բայց չի խաղում այն խաղը, որ երկրպագուները սպասում են:

- Իմ կարծիքով՝ Հենրիխը շատ լավ խաղ ցուցադրեց: Ահռելի աշխատանք կատարեց թիմի համար: Եթե նայեք վիճակագրությունը, կտեսնեք, որ այդ խաղում ամենաշատը նա է աշխատել: Ամենից շատ կիլոմետրերը նա է վազել: Մենք նրանից ամեն խաղում 3 գոլային փոխանցում եւ ամենաքիչը 2 գոլ ենք սպասում, բայց սա թիմային խաղ է. Հենրիխը պետք է թիմին օգնի, թիմն էլ նրան:

- Վաղվա խաղի հետ կապված ի՞նչ խոսքեր եք գտել տղաների համար:

- Դուրս ենք գալու հաղթանակի համար: Տանն ենք խաղում, ձգտելու ենք հաղթանակի: Ճիշտ է՝ հիասթափություն կա, բայց ինչպես գիտեք, Դանիան Հայաստանում հեշտ խաղեր չի ունեցել:

- Ռումինիայի դեմ խաղից հետո ասել եք, որ հավաքականի հետ կապված Ձեր նպատակներն ունեք: Կխոսե՞ք դրանց մասին:

- Ինչպես գիտեք, իմ պայմանագիրը նախատեսված է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Դա իմ ցանկությունն է եղել, որովհետեւ, ինչպես գիտեք, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկանում էր ինձ 3 տարվա պայմանագիր առաջարկել: Ես չգիտեի՝ ինչպես էր ստացվելու իմ աշխատանքը հավաքականում, այդ պատճառով ավելի զգուշավոր մոտեցա հարցին: Դեռ ժամանակ ունենք ֆեդերացիայի նախագահի հետ այդ մասին խոսելու:

- Արդյո՞ք հավաքականի դռները փակ են դարպասապահ Անատոլի Այվազովի համար (խմբ. որոշել է որոշ ժամանակ չխաղալ հավաքականում):

- Իհարկե, ոչ: Ես մարզիչ եմ եւ աշխատելու եմ այն ֆուտբոլիստների հետ, որոնք տվյալ պահին պատրաստ են խաղալու հավաքականում, պատրաստ են ոչ միայն ֆիզիկապես, այլեւ նվիրվածության առումով: Որպես մարզիչ ինձ թույլ չեմ էլ տա նման բան ասել:

- Ի՞նչ կոչ կանեք երկրպագուներին առաջիկա խաղից առաջ:

- Որ գան մարզադաշտ եւ դրական լիցքեր հաղորդեն թիմին: Մենք միշտ տեսնում ենք, միշտ զգում ենք նրանց աջակցությունը, ինչպես Ռումինիայում. շատ հաճելի էր: Նույնն էլ կցանկանայի այստեղ՝ Դանիայի նման ուժեղ թիմի դեմ խաղում տեսնել:

Տպել
1960 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել