Պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են, փաստերը նրանց դեմ են. Անդրիաս Ղուկասյան. ՖՈՏՈ

05/09/2017 schedule13:01

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է  զանգվածային անկարգությունների եւ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:

Նրան սատարելու են եկել հարազատները, ընկերները. դատարանի դահլիճում են գտնվում նաեւ սույն գործի անջատված մասով մեղադրյալ, իսկ այս գործով վկա Դավիթ Սանասարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Անդրիաս Ղուկասյանը նիստերի դահլիճ մտնելուն պես հետաքրքրվեց, թե որտեղ են տուժողները: Նշենք, որ նախորդ նիստին դատարան էին ներկայացել սույն գործով 36 տուժող ոստիկան: Այսօր, սակայն թե՛ տուժողները, թե՛ 49 վկա դատարան չէին ներկայացել:

Անդրիաս Ղուկասյանը հարազատների հարցին ի պատասխան իրեն մարտական է զգում. «լիցքավորված»: Մինչ նիստը սկսվելը Անդրիաս Ղուկասյանին հարցրինք, թե ի՞նչ դիրքորոշում ունի առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Ի պատասխան Armtimes.com-ի հարցի, Ղուկասյանն ասաց, որ որեւէ մեկին մեղադրանք առաջադրելուց պետք է հանցակազմ լինի: «Իմ մեղադրական եզրակացության մեջ հանցակազմը բացակայում է, ես եկել եմ ստեղ, որ ես մեղադրեմ, ոչ թե առարկեմ ինձ ներկայացված մեղադրանքի դեմ: Պետք է մեր հասարակությունը հասկանա եւ պատճառները հուլիսյան իրադարձությունների, ե՛ւ գլխավոր պատասխանատուների մեղավորությունը, ո՞վ է պատասխանատու այս ամենի համար ՝ Հայաստանի իշխանությունները: Համապատասխան փաստերն ու ապացույցները նրանց դեմ են»,- ասաց Ղուկասյանը:

Նիստը սկսվելուց հետո Անդրիաս Ղուկասյանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին:

Ղուկասյանը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իրեն չծանոթացնելով գործի բոլոր նյութերին՝ քննիչը մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազ Պետրոս Պետրոսյանին, մինչդեռ իր կողմից այդ ժամանակ միջնորդություններ էին ներկայացվել: «Հուլիսին դատախազն իմ 30 միջնորդությունները մերժել է 1 օրում՝ պաշտպանական կողմին զրկելով իմ անմեղությունն ապացուցող էական ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, եւ ոտնահարելով իմ իրավունքները: Սա դիտավորյալ վերաբերմունք է իմ հանդեպ: Բացի այդ, վկաները կեղծ ցուցմունքներ են տվել իմ դեմ: Գիտելիքի պակասի հետեւանք է այն, որ մեկ օրում մարդը 30 բողոքի լուծում է տալիս»: 

Դատավոր Վարդան Գրիգորյանը հորդորեց կողմերին իրար վիրավորական արտահայտություններ չասել: Ապա միջնորդությանը միացավ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը. «Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են Արտակ Մկրտչյանի ցուցմունքով, ըստ որի՝ նա կոչ է արել քարեր հավաքել եւ ՊՊԾ գունդը գրավել: Մենք տեսագրություններ ներկայացրինք վարույթն իրականացնող մարմնին առ այն, որ Անդրիաս Ղուկասյանի հետ Ազատության հրապարակում են եղել Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լեւոն Բարսեղյանը, եւ նրանց էլ հարցաքննելու կարիք կա: Այդ դեպքում կպարզվի՝ Ղուկասյանը նման կոչեր արե՞լ է, թե՞ ոչ: Միջնորդությունը, սակայն, մերժվեց: Ի՞նչ անենք…միայն գործի ելքով շահագրգիռ դատախազը կարող էր մերժել, որը չի ցանկանում, որպեսզի իրականությունը բացահայտվի»:

Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ հայտնեց, որ դատախազը գործի վերաբերյալ ի սկզբանե ունեցել է կողմնակի վերաբերմունք, քանի որ արդեն իսկ ընդգրկված է եղել ՊՊԾ գնդի գործով: «Ինչի մասին է խոսում, որ երեք տասնյակ բողոքներ մեկ օրում է քննվում, նա քաղաքական պատվեր է կատարել: Ակնկալում ենք, որ այս մասով իրականացվի արդարադատություն: Ինչի մեջ մեղադրում են Անդրիաս Ղուկասյանին, օդ է»: Պաշտպանի խոսքով՝ երկու դրվագով մեղադրանքների հիմքում հոգեկան խնդիրներ ունեցող վկաների ցուցմունքեր են դրված: «Դատախազն ուղղակի քաղաքական պատվեր է կատարել: Սա դատարան բերելու գործ չէ», - ասաց Ինեսա Պետրոսյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարակեց ներկայացված միջնորդության դեմ, ապա միաժամանակ դիմելով դատավորին ասաց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո դատարանը քննարկի նաեւ պաշտպանական ողմի վարքագիծը եւ համապատասխան որոշում կայացնի:

Դատավորի որոշմամբ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստի մեկնարկին՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 14 00-ին: 

Տպել
2451 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել