Կրթության ոլորտում անպատժելիության մթնոլորտ է.ՀՀԿ-ն չի կողմնորոշվում օրենք առաջարկի, թե՝ոչ

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի 3-րդ նիստը:  Այն մեկնարկելուն պես հանձնաժողովի նախագահ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ օրակարգից դուրս է գալիս «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով  գործունեության լիցենզավորման պայմանների եւ պահանջների, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում էր լիցենզիայի պայմանների, պահանջների եւ ՀՀ օրենսդրության խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառում, որը կնպաստի  բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը:

Հետաքրքիր է, որ այս օրենքի նախագծի փաթեթն առաջարկել, ապա հրաժարվել էին իշխող ՀՀԿ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Ռաֆիկ Գրիգորյանը: 

Նախագծի համահեղինակ Ռուզաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այժմ աշխատում է առավել լուրջ կրթական օրենսդրության շուրջ, եւ չեն ցանկանում ներկայացնել կոսմետիկ բնույթի մանր օրենքներ:

Ստացվում է, որ ՀՀԿ-ն նախաձեռնում է կրթության ոլորտի բարեփոխումներ, ապա հրաժարվում է նման օրենքի նախագծի քննարկումից՝ հետաձգելով անորոշ ժամանակով: Կարծես թե, տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներկայացուցիչների համար շահավետ է կրթության ոլորտում տիրող անպատժելիության մթնոլորտը:

Տպել
1300 դիտում

«Ալաշկերտը»՝ ՀՀ ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Կապանում ցեխը մեքենան սահեցրել է, կախել ձորակի եզրին

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նորագույն զենիթահրթիռային համալիրներ

Բակո Սահակյանը Թալիշում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, մշակվում են նոր մեխանիզմներ

Ներկայացվեցին ոստիկանության պետի նոր տեղակալները, վարչությունների պետերը (լուսանկարներ)

Մարզերում տեղացող անձրեւները կշարունակվեն, սպասվում է կարկուտ, ջերմաստիճանի նվազում

Արգելված որսի հեղինակ հրազդանցի երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին՝ ծնողն է արգելել

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայ եկեղեցին ոստիկանատնից ու մարզասրահից վերածվում է գրադարանի

56-ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

Արցախում հանդիպել են Հաայստանի ու Արցախի ԱԳ նախարարները

Մեկ միլիոն դոլարի խոստում. Արցախում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը

Գրետա Սարգսյանը ազգային արժեքների կրող է եղել. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Օրենքով գողերի, հեղինակությունների բերման ենթարկելը կանխարգելիչ բնույթի է եղել (տեսանյութ)