Երևան
12 °C
Գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգո) պատկանող «Գուդվին» ընկերության «Էլ լոտո» խաղային սարքավորումների մեծ թափով տարածումը կկանխվի: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ «Էլ լոտո» խաղային սարքավորումների շահագործումը կսահմանվի որպես շահումով խաղի կազմակերպում:
Ֆինանսների նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև էլեկտրոնային ապարատների (տերմինալների) միջոցով կազմակերպվող վիճակահանության վրա, որոնց համար մինչ այժմ չէր սահմանափակվել հնարավորությունը շահագործվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների ներքո:
Օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանանալու պարագայում նշված սարքերի շահագործումը կդիտվի որպես շահումով խաղ և այդ գործունեության վրա կտարածվի «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը:
Այս օրենսդրական նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության հեղինակած գրեթե բոլոր օրենքները ԱԺ-ի կողմից ընդունվում են, քանի որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մեծամասնություն են կազմում խորհրդարանում, կարելի է ենթադրել, որ այս նախագիծը եւս օրենք կդառնա:
«Էլ լոտո» խաղային սարքավորումների շահագործումը, եթե սահմանափակվեց, գազալցակայանների տարածքում տեղադրված այդ ապարատները պետք է հեռացվեն, քանի որ շահումով խաղերի համար սահմանված են այն վայրերը, որտեղ պետք է գործեն նման խաղային սարքավորումները: Խոսքը խաղատների տեղայակման մասին է: Հայտնի է, որ խաղատները Հայաստանում կարելի է շահագործել Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Մեղրիում: Իհարկե, բացառություն կա, օրինակ, «Շանգրի լա»-ի դեպքում, քանի որ այս խաղատան կապիտալը թույլ է տալիս այն տեղակայել խաղատների համար սահմանված վայրերից դուրս:
Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ «Էլ լոտոյի» խաղային ապարատներ են տեղադրված Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում: Դրանցից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի, անձնագրի առկայությունն անհրաժեշտ չէ, սակայն ապարատի էկրանին գրված է, որ դրանից կարող են օգտվել 18 տարին լրացած անձինք: Այս խաղային ապարատները, եթե մինի խաղատուն չասենք, ապա կարող ենք ասել, որ խաղատան սարքավորումներից քիչ տարբերվող են: Դրանց միջոցով մարդիկ մուտքագրում են գումար՝ սկսած 1000 դրամից եւ կարող են անդադար խաղալ, թե բախտները բերեց՝ շահում էլ կունենա՝ կրկին գումարի տեսքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրեւանի Փակ շուկայի տարածքում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում 2015 թվականին էր փորձ արվել «Էլ լոտոյի» սարքավորումներից տեղադրել, սակայն մամուլում դրա վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո սարքավորումները հանվել են, սակայն օրերս նույնպես տեղակայել էին այդ ապարատները: Նույն տարում Արարատի մարզի Դարակերտ գյուղում էլ ինքնասպանության դեպք էր տեղի ունեցել, գյուղի գազալցակայանի աշխատակիցներից մեկը տանուլ էր տվել իր մոտ եղած գումարը՝ նույն ապարատների միջոցով եւ հետո դիմել էր ինքնասպանության: Այս դեպքից հետո, սակայն «էլ լոտո»-ի ապարատները շարունակեցին մնալ գազալցակայաններում:
Դատի եմ տալու ու հալյուցինացիա առաջացնող մի տոննա սունկը կերցնելու եմ կալուգացի օլիգարխին. Փաշինյան
Աշխարհը կեսից կիսվի էլ՝ էդ մարդը չի կարող վարչապետի, պատգամավորի թեկնածու լինել․ Փաշինյանը՝ Կարապետյանի մասին
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լատվիայի նախագահի դիմավորման արարողությունը
Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է արել Մակրոնը Հայաստանի համար. վարչապետ
Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը, բացի ԵԱՏՄ-ից, ոչ մեկի պետք չեն, ԲՀԿ նախագահը թող խոսի այդ մասին
Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը
ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություններ է տրամադրել նոր տրոլեյբուսների ներմուծման համար
Մեծ պատիվ է Ֆրանսիայի նախագահի հրամանագրով պարգևատրվել 2-րդ բարձրագույն շքանշանով. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին
ՀՀ կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել գինու համտեսի միջազգային մրցույթի համար
Կարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանը. դատախազը մանրամասներ է ներկայացրել
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
Մեր դեմ անձնական ուղղորդված մեղադրանքները ապօրինի ծագման գույքի օրենքի պատճառով են. Վարդապետյան
Ուրախ եմ, որ ինչ ուզեք, կարող եք խոսել. ձեր իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ կառնեին. Ավինյան
Լատվիայի նախագահը Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Լատվիայում գտնվող օբյեկտի վրա. հարուցվել է քրգործ. տեսանյութ
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջ
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին
Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան
Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրի երիտասարդների համար
Կիրառվել է 90 կարգապահական տույժ․ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026-ի արդյունքները
24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Էմմա Պողոսյանն ու Վալերիկ Մովսիսյանը
Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Աննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած Միջազգային քրեական դատարանի նախագահին
Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Իլհամ Ալիևին
FRONTEX-ի հետ պայմանավորվածությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել սահմանային խնդիրներին
Ավելի քան 53 մլն դրամ՝ Կիրանցի խոնարհված և որպես պահեստ ծառայող եկեղեցու վերականգնման համար. այն պատրաստ է
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել կախված վիճակում
Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT