Իմ պաշտպանյալը չի հասցրել արգելակել. Ավանի ավտովթարի դեպքով Համերի վարորդը կալանավորվեց

08/09/2017 schedule13:17

Սեպտեմբերի 5-ին Ավանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է նաեւ 11-ամյա աղջնակի կյանք խլած վթարի մասնակից «Hummer»-ի վարորդը՝  «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռը, 23-ամյա Արթուր Հակոբյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել Արթուր Հակոբյանին:

Նշենք, որ նույն դատավորը երեկ կալանավորել է նաեւ Հոնդայի վարորդ ԱԻՆ աշխատակից Լեւոն Հակոբյանին: Նրան, սակայն, բացի ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասից, մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ՔՕ 244 հոդվածի հատկանիշներով (դեպքի վայրը թողնելը):

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Երեւանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 2006թ. ծնված Լ.Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռը՝  23-ամյա Արթուր Հակոբյանը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Մեր զրույցում նրա պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ու կալանքի որոշումն ակնհայտ ապօրինի է:

Ի պատասխան մեր հարցին, պաշտպանն ասաց, որ որպես կասկածյալ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն մեղադրանք առաջադրելուց հետո նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ նրան կալանավորելու հարցով: Արսենյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի խուսափել քննությունից, բացի այդ օժանդակել է նախաքննական մարմին, օբյեկտիվ իրականությունը վերհանելու հարցում: Հարցին, ինչո՞վ է օժանդակել իր պաշտպանյալը, Արսենյանը նշեց, որ Արթուր Հակոբյանն է նախաքննական մարմնին ներկայացրել հարակից բենզալցակայանում տեղադրված տեսախցիկի արձանագրած կադրերը, որտեղ երեւում է, թե ինչպես է տեղի ունեցել պատահարը: Ըստ պաշտպանի՝  ՃՏՊ-ի մասնակից լինելու հանգամանքը չի նշանակում, որ տվյալ մեքենային բախված տրանսպորտի վարորդն է պատահարի պատճառը հանդիսացել: «Տեսանյութից էլ արդեն իսկ ակնհայտ էր, որ «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան խոչընդոտ է հանդիսացել եւ ապակողմնորոշել ընթացող «Համեր» մակնիշի ավտոմեքենայի համար: Կարճ տարածությունում նա չէր հասցնի արգելակել: Արթուր Հակոբյանը համոզված լինելով, որ չի կարող այդ խոչընդոտը հաղթահարել՝ ստիպված է եղել շրջանցել, ինչը դժբախտաբար նրա մոտ չի ստացվել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ մինչ իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելը պետք է համապատասխան փորձաքննություն նշանակվեր՝ պարզելու՝ արդյոք արագության գերազանցում եղել, թե՝ ոչ:

«Իմ պաշտպանյալը ընթանալիս է եղել 60 կմ/ժամ արագությամբ: Փորձագետին պետք է առաջադրվի այն հարցը, թե արդյո՞ք սահմանված արագության դեպքում խոչընդոտի առկայության պարագայում ընթացող մեքենայի՝ «Համերի» վարորդը կարող էր ժամանակին արգելակել եւ կանգ առնել, թե՞ ոչ: Մինչ այդ հարցը չճշտվեր՝ իրավունք չունեին նրան մեղադրանք առաջադրելու»,- նշեց պաշտպան Հովիկ Արսենյանը:

Նա նաեւ ասաց, որ իր պաշտպանյալ Արթուր Հակոբյանը ուսանող է, սովորում է Սլավոնական համալսարանում:

Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել 4-րդ ավտոմեքենան՝ «Հոնդա» մակնիշի։ Վերջինիս վարորդը ներկայացել է քննությանը եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախնական տվյալներով՝ 27-ամյա վարորդը՝ ԱԻՆ-ի աշխատակից, իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս, խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, որի հետեւանքով վերջինիս վարորդը մանեւրել է եւ դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին ու թողնելով դեպքի վայրը՝ հեռացել:

Ըստ դեպքի վայրում հրապարակված տեսանյութերի՝ ԱԻՆ աշխատակիցը վթարից հետո վերադարձել է դեպքի վայր եւ մասնակցել փրկարարական աշխատանքներին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Չի բացառվում, որ սույն քրեական գործը առաջիկայում ՀՀ Քննչական կոմիտեից փոխանցվի ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալ Լեւոն Հակոբյանը ԱԻՆ աշխատակից է:

Տպել
4610 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել