ԵՏՄ-ից դուրս գալը չի բխում Հայաստանի արտաքին քաղաքական շահերից. Արմեն Աշոտյան

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով «Ելք» խմբակցության ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծին, նշեց, որ Հայաստան երեկ է վերադարձել եւ չի հասցրել ծանոթանալ նախագծին:

«Այդ հայտարարությունը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում, կարծում եմ, որ գլխադասային հանձնաժողով կնշանակվի հենց մեր հանձնաժողովը: Դեռ նախագիծը չեմ ստացել տեքստով, կարծում եմ ճիշտը փաստաթղթային աշխատանքն է»,- ասում է Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը չի կարծում, որ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախագիծը ինչ-որ կերպ կարող է հանգեցնել Եվրամիության հետ ստորագրվող պայմանագրի կասեցմանը: Այսինքն՝ դա կարող է դուր չգալ դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը, որն էլ խոչընդոտներ ստեղծի ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման համար:

«Ճիշտն ասած, հայկական լրատվական-վերլուծական դաշտում միշտ լինում է փորձեր միմյանց կապել չկապվողը: Մենք միշտ ականատեսն ենք նման վերլուծությունների, որոնք միմյանց հետ կապ չունեն: Այստեղ որեւէ խնդիր չպետք է տեսնել, իսկ ինչ մնում է «Ելք»-ի առաջարկին, ես արդեն ասացի, որ պետք է ուսումնասիրեմ: ԵՏՄ-ից դուրս գալը չի բխում Հայաստանի արտաքին քաղաքական շահերից»,- եզրափակեց Աշոտյանը:

Տպել
1899 դիտում

Սպանվել է 4 պաղեստինցի. իսրայելա-պաղեստինյան ամենաթեժ բախումները գրանցվել են այսօր. ֆոտո

Վարդենյաց լեռնանցքում, Հրազդան քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է

Արքայազն Հարրին ու դերասանուհի Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին` հարսնացուի կնքվելուց հետո

ԿԺԴՀ-ն մտադիր է դառնալ աշխարհի ամենահզոր ու մեծ ռազմական կապիտալով տերությունը

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային մրցաշարին

Էռնեկյանը հայց է ներկայացրել հայկական գինու արտադրությամբ զբաղվողների դեմ

ՀՀԿ-ականներն ուզում են ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է. Նիկոլ Փաշինյան

Պնախարարը մասնակցել է ցուցահանդեսի. հասույթը կտրամադրվի զինծառայողների ապահովագրությանը

Բարձրագույն կրթության օրինագիծ. հանրային քննարկում` ուսանողների մասնակցությամբ

Չեղարկել ԱՊՀ համաձայնագիրը, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից. Վարուժան Ավետիսյանի հոդվածը, մաս 3

Օլիմպիադա-2018. Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում օլիմպիական եռուզեռ է. ֆոտոշարք

Ասուլիս առանց Սերժ Սարգսյանի. կարող է կարդալ այն, ինչ չի ուզում լսել

Մահվան ելքով պատահար Լիճքի հանքավայրում

Հայտարարվել է «Երևան 2800» տոնակատարության լոգոտիպի մրցույթ. հաղթողը 2 մլն կստանա

«Բագրատտուրի» սեփականատիրոջը տրանսպորտի նախարարությունը տուգանել է

Սրահը գազով տաքացնող ավտոբուսի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է

Շանթի ընկեր Վարդան Վարդանյանն ազատ չի արձակվի. Արտուշ Գաբրիելյանը մերժել է դիմումը

Ապրիլի 1-ից կարգելվի աջղեկ մեքենաների ներմուծումը. հետագայում՝ շահագործումը

Հասմիկ Շիրոյանին երկրպագուներն են խորհուրդ տվել մասնակցել «Դեպի եվրատեսիլին»

Արա Բաբլոյանն ու Հունաստանի ԱԳՆ տեղակալը խոսել են հայ-հունական բարեկամության մասին