Ինչո՞ւ եք ընկել այդ ձեւակերպման հետեւից. ընդդիմությունը վտանգավոր միտում է տեսնում

12/09/2017 schedule16:48

Ազգային Ժողովի այսօրվա նիստում թեժ քննարկումների առիթ դարձավ նաեւ կառավարության կողմից ներկայացված «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով` փոփոխությունը պայմանավորված է նոր՝ փոփոխված Սահմանադրությամբ, որում ավելի հստակ են արտացոլված որոշ դրույթներ: Բայց պատգամավորներն այլ կարծիք ու դիտարկումներ ունեին:

Մասնավորապես՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց կառավարության այն առաջարկի վրա, որով հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում՝ այս, այս, այս, պատճառներով, կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով, այնուհետեւ ընթերցեց, թե գործող օրենքով ինչ է շարադրված ու ասաց.

«Այսինքն՝ ըստ էության, մի ամբողջ փիլիսոփայություն է փոխվել համապատասխանեցման հիմնավորմամբ: Գործ ունենք այն դեպքի հետ, որ Սահմանադրության անվան տակ ինչ կարողանում, սղղացնում եք: Ասում եք` տեխնիկական փոփոխություն է, բայց մի նախադասության մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է փոխվում, այսինքն` մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որ թաքուն, քողարկելու մեթոդներով վերադառնում ենք 2008թ. արտակարգ ռեժիմի ընթացքում եղած օրենքի վիճակին»,- նշեց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ուշադրություն հրավիրեց առաջարկվող փոփոխությունների այն դրույթին, որ ուժային կառույցների ներկայացուցիչները հավաքների ժամանակ պետք է չեզոքություն ու զսպվածություն ցուցաբերեն, իսկ մեկ այլ դրույթով՝ որ հավաքներին համազգեստով մասնակցելու իրավունք չունեն:

«Եթե պետք է մասնակցեն չեզոքության պայմաններում ու առանց համազգեստի, դա ու արգելքն ի՞նչ տարբերություն ունեն: Կարելի է առհասարակ արգելել, թե չէ այդ ձեւով մասնակցում են, որ լրտեսե՞ն»,- նշեց Բագրատյանը:

Իսկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով` գործող օրենսգիրքը չի հակասում փոփոխված Սահմանադրությանը, և այն փոխելու կարիք չկա: Նա ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց` արդյո՞ք գործող ձեւակերպումը հակասում է նոր Սահմանադրության ձևակերպմանը:

Ի պատասխան` Հրայր Թովմասյանն ասաց, որ չի հակասում:

«Եթե չի հակասում, ինչո՞ւ ենք ընկել այդ ձևակերպման հետևից, որ հետևողական կերպով դա փոխենք, որպեսզի բանավեճն էլ չլինի, մենք էլ կողմ քվեարկենք»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը օրինագծի հեղինակների անունից խոստացավ վերաձեւակերպել կամ ընդհանրապես հանել խնդրահարույց ձեւակերպումները՝ հավաստիացնելով, թե այս փոփոխությունները որեւէ կերպ, անգամ թաքուն, փորձ չի արվել սահմանափակել հավաքների ազատությունը:

Տպել
2357 դիտում

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է