Երևան
12 °C
Արմավիրի մարզի գյուղերից մեկում 13-ամյա Նարեկի ինքնասպանության փորձը անսպասելի է եղել նրան ճանաչող շատերի համար:
Տղան այս տարի փոխադրվել էր գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարան: Տնօրեն Արուսյակ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի օրն էլ նա դպրոց էր եկել, ներկա գտնվել բոլոր 7 դասերին ու միայն դասապրոցեսի ավարտից հետո գնացել տուն: Իսկ արդեն երեկոյան տնօրենին է հասել կատարվածի լուրը:
Արուսյակ Ավագյանի փոխանցմամբ, տղան թե իր դասընկերների, թե աշակերտության եւ թե ուսուցչական կազմի ու դպրոցի ղեկավարության հետ խնդիրներ չի ունեցել: Ուսումնառության 7 տարիների ընթացքում չի դրսեւորել արտառոց վարք, գործողություններում որեւէ բան շրջապատին չի հուշել ինքնասպանություն գործելու մտադրության մասին:
«Երեկ ոստիկանությունից ինձ զանգել են եւ հարցնում են` սոցիալապես անապահո՞վ է, ասել եմ` ոչ, կարո՞ղ է հավաքի է գնում, ասել եմ` ոչ: Մենք էլ ենք վարկածներ փնտրում, ու չենք կարողանում գտնել: Ունի շատ լավ, շատ հետեւողական ծնողներ, դասղեկը շատ լավ անձնավորություն է, դպրոցի տնօրենը իրեն ընդունել է որպես շատ լավ աշակերտի: Ինքը, ճիշտ է, ակտիվ, շարժուն, ճարպիկ, մի քիչ անհանգիստ երեխա է եղել, բայց խնդիրներ չի ունեցել: Արտառոց ոչինչ մենք չենք նկատել»,- ասաց Արուսյակ Ավագյանը:
Նա չհամաձայնեց, որ հնարավոր է երեխան, ունենալով անհանգիստ բնավորություն, չար է եղել, ինչի պատճառով էլ հաճախ դիտողություններ ու հանդիմանություններ է լսել:
«Չէի ասի` չար երեխա էր, որովհետեւ հասունացման շրջանն է այդ տարիքը: Մի քիչ ճարպկությունը, աշխույժությունը ես չարություն չեմ գնահատում: 13-14 տարեկանում երեխաներն այդպիսին են լինում սովորաբար, նամանավանդ տղաները»,- պատասխանեց ուսումնական հաստատության տնօրենը:
Նա ասաց, որ այսօր կես ժամ զրուցել է Նարեկի համադասարանցիների հետ: Նրանց համար եւս կատարվածը շատ անսպասելի է եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան
Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել
ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն
Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են
Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված
Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP
Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ
Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ
Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար
Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել
Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է
«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ
Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ
Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա
Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ
Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ
Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները
Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան
Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ
Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է
Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ
Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար
Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ստեփանավանում տուն է այրվել
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT