Խաչվերացի օրը ննջեցյալների շիրիﬓերին այցելել պետք չէ. քահանա Աբրահամյան

13/09/2017 schedule15:37

Խաչվերացի օրը ննջեցյալների շիրիﬓերին այցելել պետք չէ: Ցանկալի է տոնին նախորդող 5 օրերին պահք պահել, բարեգործություն կատարել: Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Էրեբունի համայնքի հոգեւոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը խորհուրդ տվեց տոնին նաեւ վերականգնել ուխտագնացությունները, հայտնում է «Արﬔնպրես»-ը:

«Խաչվերացը» քրիստոնյա աշխարհի տոն է: 310 թվականին Պարսկաստանի Խոսրով թագավորը բնաջնջել էր Երուսաղեﬕ բնակչության ﬔծամասնությանը եւ իր հետ տարել նաեւ Քրիստոսի խաչափայտը: Գիտակցելով բարոյական այդ ﬖասը՝ Հերակլ կայսրն Աստծուց օրհնություն է հայցել՝ վերադարձնելու խաչը: 628-ին Պարսկաստանի դեմ վերսկսել է պատերազմական գործողությունները հայկական զորքերի հետ եւ հաղթել: Խաչը ﬕ որոշ ժամանակ հաստատվել է Կարին քաղաքում: Այդ տարածքում աղբյուր է բխել, շուրջը ռեհան աճել, եղել են բազում բժշկություններ: Սեպտեմբերի 14-ին խաչափայտը վերադարձրել են Գողգոթա: Այս կարեւորագույն իրադարձությունը քրիստոնյա աշխարհը հաստատեց որպես տաղավար տոն: Եվ հայ եկեղեցին սեպտեմբերի 14-ի մոտակա օրը տոնում է այդ իրադարձությունը»,- տոնի նշանակությունը բացատրեց Զգոն քահանա Աբրահամյանն ու հավելեց՝ այս տարի այն կտոնվի սեպտեմբերի 17-ին:

Նրա խոսքով՝ պատմությունը որեւէ անﬕջական առնչություն չունի ննջեցյալների հետ: Պարզապես ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը՝ հաստատված է ﬔռելոցի օր: Տոնական օրը գերեզման այցելելը չի կարելի արդարացնել նրանով, որ նախնիներն այդպես են վարվել:

«Տոնին նախորդող հինգօրյա պահք է սահմանված: Եվ այդ պահոց օրերն ունեն իրենց կարեւորագույն նշանակությունը: Պահք են պահել հացով եւ խաղողով կամ այլ մրգերով: Տոնական օրը ուխտագնացություն են կազմակերպել եկեղեցիներ, վանքեր: Նաեւ այդ օրը խորովել են ուլ եւ բաժանել աղքատներին իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար: Գաղափարն է կարիքավորներին կերակուր տալը: Հայաստանի տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են տոնել, ավանդույթները եւս տարբեր են եղել: Տարածված են նաեւ «Սրբխեչ» եւ «Ուլնոց» անվանուﬓերը»,- ասաց հոգեւոր հովիվը:

Նա խորհուրդ տվեց նաեւ վերականգնել ուխտագնացությունները եւ բարեգործական հյուրասիրությունները, որ եղել են նախկինում: Ցանկալի է նաեւ պահք պահել տոնին նախորդող օրերին՝ գիտակցելով բարի գործեր կատարելու՝ տոնի գաղափարը: Տոնին առավոտյան՝ ժամը 11:00-ին պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան ժաﬔրգությանը կից օրհնվում է ռեհանը: Երեկոյան՝ ժամը 17:00-ին, սկսում է ժաﬔրգությունը, եւ օրհնված ռեհանը մարդիկ տանում են տուն՝ հիշատակելով խաչափայտի վերադարձը: Մեռելոցի օրը եւս մատուցվում է պատարագ: 

Տպել
1021 դիտում

Թորոսգյուղում տեղացած կարկուտը փակել է դեպի Գյումրի տանող ճանապարհը

ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մ. Գրիգորյանի առանձնատանը

Սակագների չնչին նվազեցումները չպետք է շեղեն կառավարության ուշադրությունը

Կարեւորվել են պաշտպանական բնագավառում հայ-ճապոնական շփումների հեռանկարները

Կասկածներ կան «Գեներալ Մանվել Գրիգորյան» հիմնադրամի դրամական մուտքեր ու ելքերի մասին. ՀՔԾ

Ֆրանսիացի գործարարները ցանկանում են ՀՀ-ում ներդրուրմներ կատարել. հանդիպում գործադիրում

Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Բելաջիո»-ի կառուցած կոյուղահորը կարող է վարակիչ հիվանդությունների պատճառ հանդիսանալ

Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան եւ Թուրքիան անելիք չունի. Շարմազանով

Խուզարկություն Վստրեչի Ապերի տանը. նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Համայնքապետերը պետությանը 74 մլն դրամ վնաս են պատճառել. հարուցվել է 71 քրգործ

Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը. Էդուարդ Շարմազանով

Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում. վնասվել են նաեւ տանիքները

ԱԺ խմբակցությունները պատրաստակամ են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Մայորն անփութություն է դրսեւորել, ինչը հանգեցրել է զինծառայողի մահվան

Պատկերացնո՞ւմ եք. հեղափոխության մեխանիկա

Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ. Արմեն Աշոտյան

Խուզարկություններ՝ Զապի, Կանեւսկոյի, Օշականցի Գեւորիկը, Նորատուսցի Արայի եւ մյուսների տանը

Ինչպե՞ս են զորացրվածները վերաբերվում զինվորական ծառայությանը. հանդիպում ՊՆ-ում

Ի՞նչ անել. փակուղի ընդդիմության համար