Կոալիցիոն անհատներ. անհարգելի ընդդիմությունը «յալվար» չի

13/09/2017 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 11-ի համարում

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, ուր քննարկվելու էր նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորների հարցը, ընթացավ այն սցենարով, որի մասին մենք տեղեկացրել էինք դեռ մեկ ամիս առաջ: Հուլիս ամսին արդեն որոշված էր, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր քվեարկությամբ անհարգելի է համարելու «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորների բացակայությունները, բայց երբ հարցը տեղափոխվի եռօրյա նիստերի օրակարգ՝ փակ, գաղտնի քվեարկությամբ կայացվելու է քաղաքական որոշում, եւ ընդդիմությանը մանդատներից չեն զրկելու: Ընդդիմադիր երկու խմբակցությունները երեկ պետաիրավական հանձնաժողովում ներկայացնում էր «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որը հայտարարեց, թե ընդդիմությունը «յալվար» չի, եւ որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե իրենք խնդրում են՝ իրենց բացակայությունները համարել հարգելի:

«Սակայն գոյություն ունի ԱԺ կանոնակարգի հոդված 99-ի «գ» ենթակետը, համաձայն որի՝ եթե հերթական նստաշրջանի ավարտից հետո 30-օրյա ժամկետում պատգամավորն իր բացակայության պատճառի մասին պաշտոնապես տեղեկացնում է պետաիրավական հանձնաժողովին, վերջինիս որոշմամբ՝ այդ բացակայությունը համարվում է հարգելի: «Արդարություն» դաշինքը հերթական նստաշրջանի ավարտից հետո նման գրություն ուղարկել է, ուստի այսօր որոշման իրավունքը ձերն է: Մի բան միայն կարող եմ ասել՝  կան մարդիկ, որոնք ուզում են «փչացնել» պետաիրավական հանձնաժողովին: Մնացածը դուք գիտեք: Մենք ոչինչ չենք խնդրում»,- հայտարարեց Վ.Դալլաքյանը: Նրա ելույթը դուր չեկավ հատկապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ.Սահակյանին. նա իր պատասխան ելույթում կոչ արեց տուրք չտալ լիրիկային եւ սենտիմենտին ու օրենք չխախտել:

Ինչեւէ, նիստին ներկա հանձնաժողովի 15 անդամներից 10-ն իրենց կողմ քվեարկությամբ «Արդարություն» եւ «ԱՄ» խմբակցությունների պատգամավորների բացակայությունները համարեցին անհարգելի, «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանը դեմ քվեարկեց, իսկ «Օրինաց երկրի» երեք անդամները՝ ձեռնպահ: Նախորդ նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած 24 ընդդիմադիր պատգամավորի հարցը,, ըստ ԱԺ կանոնակարգի, մտավ ԱԺ առաջիկա եռօրյայի օրակարգ եւ պետք է քննարկվի փակ քվեարկության գաղտնի ռեժիմով: Բայց քանի որ, ըստ նույն կանոնակարգի, եթե պատգամավորը չի ներկայանում իր հարցի քննարկմանը, երկու անգամ՝ երկու շաբաթով հետաձգվում եւ միայն երրորդ անգամ է քննարկվում պատգամավորի բացակայությամբ, ստացվում է, որ 24 ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը կքննարկվի առնվազն հոկտեմբերի վերջին. ընդդիմադիրները սեպտեմբերի 13-ին խորհրդարան չեն գնալու:

Այդուհանդերձ, չնայած նախապես ծրագրված սցենարին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը մասամբ շեղվեց նախանշված սցենարից: Բանն այն է, որ «Օրինաց երկրի» երեք անդամի ձեռնպահ քվեարկությունը պարզապես ապշեցրել է ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, քանզի, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի, նախնական պայմանավորվածություն է եղել, որ կոալիցիայի անդամները պետաիրավական հանձնաժողովի նիստում կողմ են քվեարկելու ընդդիմադիր պատգամավորների բացակայությունները անհարգելի համարելուն: «Ճիշտն ասած, մենք բավականին զարմացած ենք ՕԵԿ պատգամավորների քվեարկությամբ, որովհետեւ հարցն ընդամենը քննարկվում էր իրավական հարթության վրա: Բացի դա, կոալիցիոն ուժերի միջեւ այդ խնդիրը քննարկվել էր եւ որոշվել, որ հանձնաժողովը պետք է տա իրավական գնահատական, իսկ երբ հարցը կտեղափոխվեր փակ, գաղտնի քվեարկության, այդ ժամանակ արդեն կտրվեր քաղաքական լուծում»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Մկրտչյանը: 

Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն արդեն կայացրել է իր քաղաքական որոշումը, եւ փակ քվեարկության ժամանակ դեմ են քվեարկելու իրենց ընդդիմադիր գործընկերներին մանդատից զրկելուն: Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելուն դեմ են քվեարկելու նաեւ ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավորը»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ըստ Գալուստ Սահակյան՝ ՀՀԿ-ն իր քաղաքական որոշումը կարտահայտի փակ քվեարկությամբ: Ձեռնպահ քվեարկած ՕԵԿ երեք անդամների անունից երեկ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը պաշտոնապես  հայտարարեց, որ իրենց քվեարկությունը, որպես մարդու եւ անհատի, անձնական դիրքորոշումն է:

Բայց երբ հարցը տեղափոխվի նիստերի դահլիճ, այդ ժամանակ արդեն իրենք հանդես կգան ոչ թե որպես անհատ, այլ որպես մեկ միասնական քաղաքական որոշում կայացրած քաղաքական ուժի ներկայացուցիչներ: Համենայնդեպս, ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում պատրաստվում են շատ լուրջ եւ վերջնական պարզաբանում պահանջել ոչ թե անհատ Հովհաննես Մարգարյանից, այլ քաղաքական ուժի ղեկավար Արթուր Բաղդասարյանից: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա ե՛ւ «Արդարություն», ե՛ւ «ԱՄ» խմբակցություններից մեզ փոխանցեցին, որ իրենք խորապես թքած ունեն, թե իրենց մանդատներից զրկելու հարցում ինչ քաղաքական որոշում կկայացվի: «Մենք ընդամենը «կայֆ» ենք բռնում այս ամենի վրա»,-երեկվա ողջ անցուդարձն ամփոփեց ընդդիմության ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1570 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց