Երևան
12 °C
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ հոգի սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Սպանվածն ու վիրավորն Ալավերդի քաղաքից են: Սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը, իսկ վիրավորվել է 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը:
Այս դեպքերից առաջ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանը շրջել է իր զրահապատ «Համեր» մեքենայով, նրան միշտ երկու մեքենայով ուղեկցել են թիկնապահները:
Վահագն Աբգարյանը Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանի թիմից է եղել: 2015 թվականին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ Վահագն Աբգարյանը սատարել է ՀՀԿ-ի թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին: Ընտրություններից 5 ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Դրանից օրեր առաջ էլ Վահագն Աբգարյանը Վարդան Փիրուզյանին էր ծեծել իր տան շքամուտքում։
2016 թվականի մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր 41-ամյա Վարդան Ավագյանը, իսկ 34-ամյա Էդուարդ Պողոսյանին տեղափոխել էին հիվանդանոց: Վերջինս մայիսի 21-ին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Փիրուզյանի տան մերձակայքում՝ Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում: Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Փիրուզյանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Կամո Փիրուզյանի վրա։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր: Կամո Փիրուզյանը Վարդան Ավագյանին եւ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար հետախուզվող Կարեն Փիրուզյանի եղբայրն էր: Ըստ էության՝ նրան սպանել են եղբոր կատարած սպանությունների վրեժը լուծելու համար: Հետագայում պարզվեց, որ Կամո Փիրուզյանին էլ սպանել է 26-ամյա Վլադիմիր Դավթյանը:
2017 թվականի հունիսի 13-ից ընդամենը երեք ամիս անց արդեն Երեւան քաղաքի կենտրոնում փորձեցին սպանել Վահագն Աբգարյանին, որն այժմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT