Երևան
12 °C
Մայիսի 19-ի լուսադեմին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի աղմկահարույց սպանությունը կապված է քաղաքապետի ընտրությունների հետ:
Այս մասին երեկ մեր զրույցում հայտարարեց այդ օրը սպանված 41-ամյա Վարդան Ավագյանի քույրը՝ Աստղիկ Ավագյանը:
Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով սպանվել էր 41-ամյա Վարդան Ավագյանը, իսկ 34-ամյա Էդուարդ Պողոսյանին տեղափոխել էին հիվանդանոց: Վերջինս մայիսի 21-ին մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Փիրուզյանի տան մերձակայքում՝ Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում:
Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Փիրուզյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք պահելը, կամ փոխադրելը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երեկ մեր զրուցում Աստղիկ Ավագյանը պատմեց, որ դեպքի օրը եղբայրը երկու քույրերին եւ մտերիմ ընկերոջը՝ Էդուարդ Պողոսյանին, ճանապարհելիս է եղել, այդ ժամանակ էլ կրակոցներ են հնչել:
«Վարդանին ու Էդուարդին կրակել են հետեւից, նրանք փորձել են փախչել ու քանի որ Վարդան Փիրուզյանի ու մեր բակը իրար մոտ են, հայտնվել են այդտեղ: Հարձակվողները 5-6 հոգի են եղել, եղբայրս կրակոցների հետեւանքով երկու հրազենային վիրավորում է ստացել, մեկը դիպել է հենց սրտին, տեղում մահացել է, բայց էլի են կրակել, ընկել էր գազանների ձեռքը»,- ասաց քույրը: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ հարձակվողի դերում եղել են եղբայրն ու Էդուարդը, իսկ Վարդան Փիրուզյանն ընդամենը պաշտպանվել է, Աստղիկ Ավագյանը արձագանքեց, որ եղբոր եւ նրա ընկերոջ մոտ զենք չի եղել. «Իրենք պատրաստ չեն եղել նման բանի, եթե կրակոցները հետեւից են եղել, դիմացից չի եղել, ինչպե՞ս կարող է ինքնապաշտպանություն լիներ: Մի մարդ եթե սպանությունից հետո գիշերն արդեն փաստաբան ունի, դա ի՞նչ է նշանակում, ո՞նց կարող է անմեղ մարդը պաշտպան ունենա ու երկրից փախած լինի: Ո՞նց անցավ մաքսակետը: Սա լրիվ պլանավորած գործ էր»,- նշեց նա: Վերջինս հայտարարեց, որ սույն սպանությունը կապված է 2015 թվականի հունիսին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ: «Սա լրիվ քաղաքականություն է, ընտրություններից հետո ո՞վ չի ընտրվել քաղաքապետ: Ընտրություններից հետո՝ հոկտեմբերին էլի դեպք եղավ, կրակոցներ արձակեցին այն ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էր նաեւ եղբայրս: Բոլորը գիտեն, թե էս ամեն ինչի հետեւում ով է կանգնած. ես հիմա հայտարարում եմ՝ նա Արթուր Աբգարյանն է (ինքնառաջադրված թեկնածու), որը ուզում էր Ալավերդի քաղաքն իրենը դառնա: Պարտվեց, չհանգստացան ու որոշեցին, որ սենց պիտի լինի, չգիտեին, որ մեքենան զրահապատ է եղել»,- մանրամասնեց Աստղիկ Ավագյանը:
Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանը քաղաքապետի ընտրություններում սատարել է ինքնառաջադրված թեկնածու Արթուր Աբգարյանին: Բազմիցս հրապարակումներ եղան, որ քաղաքապետի ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում: Ինքնառաջադրված թեկնածուն պարբերաբար ճնշումների ու սպառնալիքների մասին էր ահազանգում: Իսկ սպանված Վարդան Ավագյանն էլ արդեն գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի թիմից էր: Ինչը երեկ մեր զրույցում չհերքեց սպանվածի քույրը. «էս քաղաքականության արդյունքում իմ եղբայրը տուժեց: Սա ինչ է նշանակում, եթե չեն ընտրվել, ուրեմն պիտի մա՞րդ սպանեն: Երկու հզոր տղաների են սպանել: Նա (նկատի ունի Վարդան Փիրուզյանին,-հեղ) ցմահ ա գնալու, ինքնապաշտպանության տակ չի անցնելու: Իմ եղբայրը ոչ ճանաչել է էդ Փիրուզյանին, ոչ էլ լսել էր նրա մասին: Ափսոս՝ տարածքում տեսախցիկներ չկան: Էդուարդին կրակել են շատ մոտիկից, թեւի մոտից տվել անցել է, թոքը ծակել է, սրանք պատասխան են տալու: Ինչի՞ մինչեւ հիմա ձերբակալված մարդիկ չկան, ինչի չեն հարցաքննում, մենք շատ ապացույցներ ունենք....: Էս գործը սենց չի մնա, սարի պես տղաների հետ նման ձեւ չեն վարվում: Չարացած վրեժ են լուծել»,- հուզված ասաց սպանվածի քույրը: Ի պատասխան մեր հարցին՝ ասաց, որ եղբայրն ամուսնացած էր, դուստրը 16 տարեկան է, որդին՝ 12:
Մյուս սպանվածը՝ 34-ամյա Էդուարդ Պողոսյանը Առինջից էր: Տեղեկացանք, որ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանի շահերը պաշտպանում է Լուսինե Սահակյանը: Նա մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր պաշտպանյալը որեւէ հանցագործություն չի կատարել, նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող ներկայացնել՝ նկատի ունենալով, որ իր պաշտպանյալը դեռ հնարավորություն չի ունեցել ցուցմունք տալու. «Ես իրավունք չունեմ նրա փոխանցած տվյալները այս պահին հրապարակել: Համենայնդեպս քրեական գործում կան ապացույցներ, որոնք խոսում են այն մասին, որ Վարդան Փիրուզյանը գործել է օրենքի սահմաններում եւ որեւէ հանցագործություն չի կատարել»,- ասաց Սահակյանը: Նա նույնպես նշեց, որ այս սպանությունը կապված է Ալավերդու քաղաքապետի ընտրությունների հետ. «Իրականում այս ամենը կապված է քաղաքապետի ընտրությունների հետ, որից հետո սկսվել են հետապնդումներ այն անձանց նկատմամբ, ովքեր փորձել են ընտրություններում պաշտպանել Արթուր Աբգարյանի շահերը: Այդ հետապնդումների ընթացքում անձանց նկատմամբ բռնություններ են գործադրվել, եւ փոխանակ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր նման գործողություններ են կատարել, հակառակը՝ մեղադրանք է առաջադրվել այն անձին, ով փորձել է պաշտպանվել: Դրա համար այս ամենը շարունակվել է եւ կարծում եմ, կշարունակվի այնքան, քանի դեռ իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել»,- եզրափակեց Փիրուզյանի պաշտպանը:
Նշենք, որ 2015 թվականի հունիսի 7-ին Ալավերդիում կայացան քաղաքապետի ընտրություններ։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում էին երկու անկուսակցականներ՝ Լոռիում հայտնի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Արթուր Աբգարյանը եւ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ, անկուսակցական, բայց իշխող Հանրապետականի կողմից առաջադրված Կարեն Փարեմուզյանը։ Ընտրություններից շուրջ հինգ ամիս անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Ախթալայի կամրջի վրա ավտոմատից կրակահերթ արձակվեց 36-ամյա Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ: Վահագն Աբգարյանն, ըստ որոշ տեղեկությունների՝ գործող քաղաքապետի թիմից է, նրա ավտոմեքենայի մեջ եղել են չորս ընկերը, այդ թվում՝ սպանված Վարդան Ավագյանը:
Լուսանկարում՝ ձախից քաղաքապետի պարտված թեկնածու՝ Արթուր Աբգարյան, աջից՝ հետախուզման մեջ գտնվող Վարդան Փիրուզյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT