Մի կաթիլ պարզ ջուր պղտոր օվկիանոսում. ի՞նչ կտա գյուղացուն կառավարության սուբսիդավորումը

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի նախադասությամբ ամփոփ նկարագրեց, թե գյուղատնտեսության ոլորտում որն է կառավարության վարած քաղաքականությունը:

«Եվս մեկ անգամ ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել գյուղատնտեսության ոլորտում մեր վարած քաղաքականության վրա: Ուղղակի արձանագրենք ինչ ենք անում՝ գյուղտեխնիկայի տրամադրման վարկի տոկոսը սուբսիդավորում ենք, որ օգտատերը վճարի ընդամենը 2 տոկոս, կաթիլային համակարգ դնողը՝ վճարում է ընդամենը 2 տոկոս, ինտենսիվ այգի կազմողը վճարում է վարկի ընդամենը 5 տոկոսը, հակակարկտային ցանց օգտագործողը՝ 2 տոկոս: Այս գործիքակազմով մենք տրամադրվող վարկի շեմը բարձրացնում ենք մինչեւ 10 միլիոն՝ տալիս ենք 5 տոկոսով, իսկ սահմանամերձ գյուղերում եւ կոոպերատիվներին՝ 3 տոկոսով: Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր, լավ բիզնես: Մենք սրանով ուզում ենք զարկ տալ, որպեսզի այս ալիքը բարձրանա, հաջող օրինակներ առաջանան, հետագայում իրենք, արդեն շուկայի պահանջարկից եւ առաջարկից ելնելով, կարող են ինքնուրույն առաջ շարժվել»,- երեկ կառավարության նիստում հայտարարեց վարչապետը:

Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է: Նույնիսկ՝ շատ լավ: Որպեսզի լավ բերք ստանաս, անպայման պետք է ունենաս կաթիլային ոռոգում: 21-րդ դարում դա այլեւս չի քննարկվում: Ուզում ես ունենալ կաթիլային ոռոգո՞ւմ, խնդրեմ՝ կառավարությունը սուբսիդավորում է վարկի տոկոսները, եւ վարկը ստանում ես 2 տոկոսով: Ու վե՞րջ, բոլոր հարցերը լուծվեցի՞ն: Տեսականորեն այո, գործնականում ոչ այնքան:

Վերցնենք ամենատարածված բանջարեղենի՝ լոլիկի մշակությունը: Մեկ հեկտար լոլիկի դաշտում  կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու ընդհանուր ծախսը կազմում է մոտ 2.7-3 միլիոն դրամ: Մեկ հեկտարից Հայաստանում հավաքվում է միջինը 27-35 տոննա լոլիկ: Լոլիկի մեծածավալ իրացման գինը, այսինքն մթերման գինը կարող է առավելագույնը հասնել 50-60 դրամի: Այսինքն, մեկ հեկտարից ստացված բերքից ընդհանուր հասույթը կկազմի լավագույն դեպքում 2 միլիոն դրամ: Դա նշանակում է, որ առաջին տարում կաթիլային համակարգ ներդրած գյուղացին իր ստացած հասույթից պետք է փակի բոլոր այն ծախսերը որոնք անում էր մինչեւ կաթիլային ոռոգման համակարգ ներդնելը (հողային աշխատանքներ, գյուղտեխնիկայի ծախսեր, բուժումներ, պարարտացումներ...), ու դրան գումարի նաեւ կաթիլային ոռոգման համակարգի համար վերցրած վարկի մի ինչ- որ մասի մարումը: Ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մեկ հեկտարի հաշվով գյուղացու մաքուր եկամուտը չի կարող անցնել 600-700 հազար դրամը: Այդ գումարը բաժանում ենք 12 ամսվա, ու կստացվի, որ կաթիլային համակարգով լոլիկ մշակող գյուղացին ամսական իր աշխատանքի դիմաց կստանա 50-55 հազար դրամ: Երկու հեկտար ունենալու դեպքում՝ 100 հազար դրամ, 3 հեկտար ունենալու դեպքում՝ 150 հազար դրամ...: Արդյո՞ք ամսական 150 կամ նույնիսկ 200 հազար դրամը մոտիվացիա է կաթիլային ոռոգմամբ լոլիկ աճեցնելու ու խոպան չգնալու համար: Թերեւս ոչ այնքան: Որպեսզի լոլիկի արտադրությունը լինի բիզնես, գյուղացուն դրդի անընդհատ զարգացնելու ու արդիականացնելու, պետք են մեծ հողատարածքներ, որոնք հագեցված են կաթիլային համակարգով: Իսկ դա մեծ ներդրումներ է պահանջում: Հակակարկտային ցանցերի հաշվարկները ավելի դաժան են: 

Ճիշտ նույնն է հաշվարկը վարունգի, դեղձի, ծիրանի համար: Ըստ էության՝ ոչ մի տարբերություն: Այլ կերպ ասած, կաթիլային ոռոգման համար պահանջվող վարկի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է մեծ հողատարածքը: Մեծ հողատարածքների դեպքում ծախսերը լրիվ արդարացված են, եւ հողագործությունը դառնում է եկամտաբեր բիզնես: Այնպես չէ, որ այսօր Հայաստանում չկան խոշոր հողատերեր: Կան: Նրանք աղքատ չեն, կաթիլային համակարգ ներդնելու համար էժան վարկի կարիք, մեղմ ասած, չունեն: Բայց կաթիլային համակարգ համառորեն չեն ներդնում: Ինչո՞ւ: Չգիտե՞ն որ դրա արդյունավետությունը բարձր է: Իհարկե գիտեն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանցից շատ շատերի համար իրենց  հողատարածքները եկամտի միակ աղբյուրը չեն: Նրանք իրենց ունեցած պաշտոնում մի խոշոր «գործարք» կանեն ու այնքան եկամուտ կստանան, որ մի 20 տարի այդ հողատարածքից չէին ստանա: Իսկ դա նշանակում է որ  Հայաստանում հարյուր հազարավոր հեկտար հողատարածքներ գտնվում են ոչ արդյունավետ սեփականատերերի ձեռքում եւ հանդիսանում են «քնած» կապիտալ: Գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու համար վարկային բարենպաստ պայմաններ ստեղծելը անհրաժեշտ, բայց ամենեւին ոչ բավարար պայման է գյուղատնտեսության զարգացման համար: Դա մի կաթիլ է միայն: Զուգահեռ պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որոնց շնորհիվ հողը կանցնի արդյունավետ սեփականատիրոջ: Օրինակ, չմշակվող կամ անարդյունավետ օգտագործվող հողատարածքների սեփականատերերին կարելի է հարկել լրացուցիչ՝ շատ բարձր հարկով: Ու այդ դեպքում սեփականատերը կամ ստիպված կլինի արդյունավետ մշակել հողը, կամ օտարել այն: Իսկ օրինակ մեկ հա-ից բարձր բերքատվություն ապահովող սեփականատիրոջը ընդհանրապես ազատել հողի հարկից:

Սա, իհարկե, կոշտ ու ոչ պոպուլյար քայլ է, սակայն առանց նմանատիպ մեխանիզմների Հայաստանում գյուղատնտեսությունը կշարունակի մնալ միջնադարյան մակարդակում:

Տպել
17638 դիտում

Պիտի գիծը հասկանանք, նոր ժողովրդին ասենք՝ էս մեջն ա ընկնում՝ մեզ սպանեցեք, կամ մեջը չէ, լռեցեք, հարցը լուծվի․ Ղալումյան

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)