Զինված խմբի պարագլուխը հետաքրքրվել է էջմիածինցի հեղինակության սպանությունով. մանրամասներ

15/09/2017 schedule18:28

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր շարունակվեց 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով հերթական դատական նիստը:

Այսօր դատարանում շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Մինչ վկաների հարցաքննությունն ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը տեսակցությունները թույլ տալու միջնորդություն ներկայացրեց: Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց, որ Ավետիսյանը ցանկանում է տեսակցել 2-ամյա թոռան հետ: Բեկթաշյանը, սակայն հայտնեց, որ դատարանն արդեն որոշում է կայացրել տեսակցություն թույլատրել միայն ծնողների, զավակների, ամուսնու կամ կնոջ հետ:

Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ իր ծնողները մահացած են, երեխան խաղաղապահ զորքերում է ծառայում, եւ իր միակ մոտ հարազատը 2 տարեկան թոռն է: «Ձեզ դրեք մեր տեղը»,- տեղից արձագանքեց ամբաստանյալներից մեկը, որի տեսակցությունների հետ կապված արգելքը չի հանվել, քանի որ, ըստ դատարանի, ներկայացված համապատասխան փաստաթղթերը կիսատ են, մասնավորապես, բացակայում է անձնագիրը:

«Դուք էլ ձեզ դրեք մեր տեղը, չի կարելի նման արտահայտություններ թույլ տալ»,- արձագանքեց դատավորը:

Դատարանում այսօր ցուցմունք տվեց վկա Շողիկ Հախվերդյանը, ում պատկանում է այն տունը, որտեղ ԱԱԾ-ն մեծ շուքով վնասազերծել է զինված խումբը: «2015 թվականին հոկտեմբերի 25-ին մեկ ամսով վարձով եմ տվել տունս` երկու բրոկերների միջոցով: Տունը վարձակալել է Արթուր Վարդանյանը, ով  առաջին անգամ հանդիպման էր եկել Մարինեի հետ (խոսքը ամբաստանյալը Մարինե Կաթանյանի մասին է,-հեղ.): Արթուրը Մարինեին ներկայացրեց որպես իր կազմակերպության հաշվապահ։ Հետո Արթուրը Մարինեի միջոցով չորս օր խնդրել էր երկարացնեմ, ասեցի լավ 4 օր հնարավոր է, որովհետեւ ավելի չեմ կարող: Ուղղակի կարիք ունեի, դրա համար էլ տունս տվել էի վարձով ու մորս տանն էի ապրում ժամանակավոր: Արթուրի հետ կապ չեմ ունեցել, ոնց կարող է դեպքից տեղյակ չլինեմ, երբ տունս ամբողջությամբ քանդվեց: Երբ տունը տվեցի նրան, հետը 3 կանայք կային, անունները՝ Մարինե, Նելլի, Ասյա, ես ուրիշ ոչ մեկի չեմ տեսել, չեմ ճանաչել: Երբ ես զանգում էի Մարինեին ինքն ասում էր, որ տանը չի կարող հեռախոսը փոխանցել Արթուրին: Եղանակը ցրտել էր, մայրս տաք հագուստ պետք է վերցներ ու մի քանի օր պետք եղավ, որ ստացվեր մտնեինք տուն: Արթուրը պահանջել էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում տուն չայցելեն, չանհանգստացնենք»,- մանրամասներ պատմեց տանտիրուհին։

Շողիկ Հախվերդյանը նշեց, որ Արթուր Վարդանյանին երկու անգամ է տեսել: Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանի հարցին, թե որեւէ պարտք, պահանջ ո՞ւնի իր պաշտպանյալից, վկան բացասական պատասխան տվեց: «Արթուրն ուղղակի դուրս գալուց ինձ ասել է՝ ինչ-որ եղել է մենք կփոխհատուցենք»,- ասաց նա: Ապա հավելեց, որ ոստիկանությունն իր վնասը փոխհատուցել է ու իր տան դարպասն ու ջարդված պատուհանները վերականգնվել են: «Թեպետ դեռ շատ մեծ վնասներ կան տանս մեջ, ամբողջ պարկետները խազած, պատերի վրա հրացանի տեղեր կա»,- նշեց նա: Վկան նաեւ ասաց, որ չգիտի իրեն գործով տուժող ճանաչել են, թե՝ ոչ:

Պաշտպաններից մեկի հարցին, թե կնկարագրեք վնասազերծումից հետո տունը ի՞նչ վիճակում էր, վկան ասաց. «Ամբողջ Ալֆան մեր տան էր: Ահավոր վիճակ էր, նորմալ հանձնած տունն ավերակ վիճակում էր, ո՛չ պատ կար, ո՛չ պատուհան, ամբողջ զենքերը հատակին շարված, ականներ են ինչ-որ տեղից ճարում բերում: Ալֆան դիմակներով ֆռռում էր, ի՞նչ վիճակում կլինե՞ի»,- նկարագրեց վկան:

Արթուր Վարդանյանի պաշտպանի հարցին, թե Արթո՞ւրն էր քանդել տան իրերը, վկան պատասխանեց. «Արթուրը ինչի՞ պետք է քանդեր, եթե էդ մարդը ըտեղ ապրում էր, ով մտել է իրենց բռնելու իրենք էլ երեւի քանդել են»,- արձագանքեց վկան:

Մյուս վկան՝ հետաքննիչ Փայլակ Շմավոնյանն էր: Նա պատմեց, որ Արթուր Վարդանյանի հետ իրեն ծանոթացրել է ընկերը, որը Սպիտակ քաղաքում եւս հետաքննիչ է։ Դրանից հետո 1 կամ 2 անգամ հանդիպել են, զրուցել առօրյա թեմաներից: Ասաց, որ Վարդանյանի հետ արտերկրին վերաբերող հարցերից են խոսել:

Մեղադրող դատախազի հարցին, արդյո՞ք ամբաստանյալն իր հետ խոսել է Հայաստանում իշխանափոխություն անելու մտադրության մասին, վկա հետաքննիչը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ներպետական հարցերից չեն խոսել: Նա հայտնեց, որ խոսք է եղել նաեւ Էջմիածնում 2015թ.-ին սպանված քրեական հեղինակություն Հայկարամի մասին: Մեղադրող դատախազի հարցին, ինչո՞ւ է Արթուր Վարդանյանը հետաքրքրվել նրանով, արդյո՞ք ցանկացել է բացել նրա վերաբերյալ քննվող գործը, վկան պատասխանեց, որ Արթուրը չի խնդրել տեղեկություններ հավաքել ու տրամադրել իրեն: «Ես ոստիկանությունում եմ աշխատում: Նենց չի, որ թույլ մարդ եմ ու կարող էի տեղեկություններ հայտնել անծանոթին»,- ասաց վկան:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է Էջմիածնում 2015թ.-ի ապրիլին Հայկարամ Գրիգորյանի սպանության դեպքին: Հայկարամ Գրիգորյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է: Թե ինչու է հանցախմբի ենթադրյալ պարագլուխը ժամանակին հետաքրքրվել այդ դեպքով, հայտնի չէ:

Ցուցմունք տվեց նաեւ Արմեն Մովսիսյանը, որը «Կամբատ» խանութի տնօրենն է: Այս խանութից էլ, ըստ գործի նյութերի, խմբի համար զինվորական համազգեստ եւ այլ պարագաներ են գնվել: Դատարանում Մովսիսյանն ասաց, որ 2015թ.-ին Արթուր Վարդանյանը, մի քանի անձանց հետ գնացել է իրենց խանութ եւ համազգեստ, երկարաճիտք կոշիկ եւ այլ աքսեսուարներ գնել: Ամբաստանյալներից խանութի տնօրենը ճանաչեց Արթուր Վարդանյանին եւ Նելլի Մինասյանին: Ըստ վկայի ցուցմունքի՝ իրենց խանութից  1.5-ից 2 միլիոն դրամի հագուստ, դիմակ, ձեռնոց  եւ այլ պարագաներ են գնվել, եւ հաշվի առնելով ապրանքի մեծ ծավալն՝ ինքը հետաքրքրվել է, թե ինչի համար են գնում: Մովսիսյանին պատասխանել են, թե այդ պարագաները հայրենասիրական ֆիլմի նկարահանման համար է: Վկան, սակայն ֆիլմի անունով չի հետաքրքրվել:

Մեղադրող դատախազի հարցին, թե Արթուր Վարդանյանը զրահապատ բաճկոն գնե՞լ է, վկան պատասխանեց, որ իրենց խանութում զրահապատ բաճկոններ չեն վաճառվում: «Նա միայն մարտական բաճկոն է գնել»,- եզրափակեց վկան:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

Տպել
5578 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է