Անկախ Հայաստանի պատմության մեջ ԱՄՆ կոնգրեսականների ամենամեծ պատվիրակությունն է այցելել ՀՀ

18/09/2017 schedule10:06

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բացառիկ բարեկամներ են, բարեկամներ, որոնց անհրաժեշտ է ամրապնդել հարաբերությունները, ասում է կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանը, ում նախաձեռնությամբ կիրակի Հայաստան է այցելել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կոնգրեսականը պատմել է առաջիկա այցի եւ դրա նպատակների մասին:

«Սա երեւի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան: Մենք ցանկանում ենք Հայաստանում լինել՝ տոնելու ժողովրդավարության տարեդարձը: Պատվիրակությունը բաղկացած է լինելու ինչպես դեմոկրատական այդպես էլ հանրապետական կոնգրեսականներից, այդ թվում՝ Կոնգրեսում Հայաստանի բարեկամության խմբի մյուս համանախագահ, Նյու Ջրզիից ընտրված կոնգրեսական Ֆրանք Փալոնը, Կալիֆորնիայից իմ գործընկեր, ով նույնպես հայկական արմատներ ունի՝ կոնգրեսական Աննա Էշուն, Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը, Վիսքոնսինից ընտրված կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները եւ նույնպես Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Վալադաոն: Այսպիսով՝ բավականին լայն ներկայացուցչական կոնգրեսականների խումբ է:

Ինչ վերաբերում է նպատակներին, դրանք բազմաթիվ են: Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում մնացած կոռուպցիայի բոլոր դրսեւորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը, եւ նաեւ տոնելու երկրում ժողովրդավարության տարածումը եւ վերջին ընտրությունները: Մենք պատրաստվում ենք ծանոթանալ Հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումներին:

Ճիշտն ասած, մեր օրակարգն այնքան խիտ է, նույնիսկ չեմ պատկերացնում, ինչպես ենք այդ ամենը հասցնելու, բայց մենք անշուշտ ծանոթանալու ենք Հայաստանում զարգացող բազմաթիվ նոր նախաձեռնությունների, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում, ծանոթանալու ենք տեխնոլոգիաների ոլորտում աշխատող երիտասարդների հետ, ուսումնասիրելու ենք կանանց առողջության բարելավման ծրագրերը, հանդիպումներ ենք ունենալու համալսարաններում: Անշուշտ, քննարկելու ենք նաեւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարցեր: Երկակի հարկման խնդիրն օրինակ լուրջ խոչընդոտ է հենց ամերիկացիների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվել:

Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարեւոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն, ճաշակել հայկական ուտեստները Հայաստանում: Շնորհակալ ենք նաեւ Հայաստանի նախագահին մեզ ճաշի հրավիրելու համար:

Այսպիսով, մենք կհաստատենք այդ զգացական կապը: Համոզված եմ, մեր ծնողները հպարտ կլինեին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելել:

Քաղաքական տեսանկյունից, մեզ անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել: Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանար, որովհետեւ ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ: Ռուսաստանն իր կողմից փորձում է ընդլայնել ազդեցության իր օղակը, փորձում է վերահսկողություն հաստատել, վերականգնել Խորհրդային Միությունը: Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան:

Այսպիսով, մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլեւս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին:

Մենք նաեւ ցանկանում ենք քննարկել Ռուսաստանի էներգակիրներից Հայաստանի կախվածության հարցը, ինչպես նաեւ հնացած ատոմակայանի հարցը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ուղիներ գտնել եւ ժողովրդավարություն կառուցել, ինչպես նաեւ՝ կառուցել մեր հարաբերությունները:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Հայաստանի հիմնական առավելությունն է: Անցած ժամանակահատվածում դեսպանը քրտնաջան աշխատանք է կատարել: Նա անչափ հմայիչ է եւ մեզ հետ միասին հարաբերությունների ամրապնդման ուղիներ է հայթայթում: Դա ձեռնտու է Հայաստանին՝ օգնության ստացման տեսակետից, Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների ստացման հեռանկարի տեսանկյունից: Բազմաթիվ հնարավորություններ կան նաեւ տեխնոլոգիական ոլորտում, որոնք մենք կցանկանայինք զարգացնել: Բազմաթիվ միջոցներ կան օգնելու Սփյուռքի հայերին Հայաստան այցելելու եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Մեկ օր չի անցնում առանց նրա, որ չհանդիպեմ հայի, ով հսկայական հաջողությունների է հասել Միացյալ Նահանգներում եւ ով ցանկանում է միջոց գտնել հայրենի Հայաստանի հետ կապը վերահաստատելու համար, այնպես որ մենք նաեւ այդ ուղղությամբ ենք ցանկանում քայլեր կատարել»:

Տպել
2496 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը