Երևան
12 °C
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը:
Այս տարի համաժողովին, ըստ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է ավելի քան 1800 մարդ՝ 71 երկրից: Ներկաների թվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր եւ հոգեւոր առաջնորդներ:
Համահայկական անունը կրող միջոցառմանը, թերեւս, հրավիրված չեն եղել ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշինքի կուսակցությունները, ինչպես նաեւ ԱԺ կամ Երեւանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավել եւս՝ չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ Դաշինքի մոտեցումները հայտնելու»,- մասնավորապես, գրել է պատգամավորը:
Թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցել է Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:
- Տիկին Թանդիլյան, նախ խնդրում եմ մեկնաբանել այն հանգամանքը, որ «Ելք» կուսակցությունների դաշինքին չեն հրավիրել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին: Իշխանություններն արդյո՞ք զգուշություն են դրսեւորել ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայությունից:
- «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին չհրավիրելով իշխանությունները, ըստ էության, փաստել են, որ սա ոչ թե համահայկական միջոցառում է, այլ իր բնույթով իշխանական է եւ միտված է սփյուռքին ցույց տալու, որ Հայաստանի իշխանությունները երկիրը տանում են զարգացման ճիշտ ուղղությամբ, եւ որ այդ ուղղությանը ընդդիմախոսներ չկան: Ըստ իս, սա իրենց կողմից ոչ թե զգուշավորություն է, այլ ընդդիմադիր ձայնի միտումնավոր մեկուսացում: Բնական է, որ մենք ներկայացնելու էինք զարգացման մեր տեսլականը ի հակադրություն իշխանությունների որդեգրած ձախողված ուղուն: Իսկ իշխանությունները անհանդուրժող եւ մեծամիտ են իրենց կարծիքներից տարբերվող կարծիքների եւ տեսակետների նկատմամբ:
Սփյուռքի նախարարությունն էլ ամենավատ աշխատող նախարարություններից մեկն է, որը բացի «1000 դոլար՝ բանկերում» պատկերացումներից այն կողմ այլ տեսլական չունի Հայաստան-Սփյուռք համագործակցության կամուրջների եւ հնարավորությունների մասին: Դրա արդյունք ու սփյուռքահայության անգնահատելի «know-how»-ն կորսված է, որը կարող էր Հայաստանը բարձրացնել զարգացման այլ մակարդակ:
- Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս եւ մի քանի այլ փաստեր գալիս են վկայելու, որ միջոցառումը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակով է անհրաժեշտ PR-ը Սերժ Սարգսյանին, կապ ունի՞ 2018 թվականի վարչապետի թեկնածության հետ:
- Ես կարծում եմ, որ միջոցառման հիմնական բաղադրիչներից մեկը ներքին լսարանի համար ցուցադրումն է այն բանի, թե սփյուռքը պատրաստակամ է աշխատելու իշխանությունների հետ եւ նրանց միջեւ առկա է երկխոսություն: Իշխանությունները կարող էին հերքել այս տեսակետն իրապես համահայկական միջոցառում կազմակերպելով, սակայն դա տեղի չունեցավ:
- Ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են: Նման հայտարարություն Սերժ Սարգսյանն արել է համաժողովի ընթացքում: Ի՞նչ է նա նկատի ունեցել:
- Ժողովրդագրական միտումների մասին տարիներ շարունակ կարծիքներ եւ տեսակետներ են հնչում եւ երկար ժամանակ է, ինչ այն մտահոգում է հասարակության գրեթե բոլոր շերտերին: Ակնհայտ է, որ այդ բացասական ցուցանիշները ուղղակիորեն կապված են Հայաստանում իշխանությունների եւ իշխանությունների կատարած աշխատանքի հետ եւ կարծում եմ, որ սրա շուրջ է, որ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը վաղուց պետք է մտահոգված լինեին, եւ այս փուլում արդեն գործնական քայլերի դիմեին այդ մտահոգիչ միտումները կանխելու:
- ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագրի կարեւորագույն կետերից մեկը Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծումն է՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից: Այս համաժողովի ընթացքում սա իրականացնելու քայլեր նկատում եք իշխանության կողմից:
- ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված է, որ կստեղծվի Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Ակնհայտ է, որ իշխանությունը նման մտադրություն չունի. ավելին՝ իշխանության գործելաոճը սփյուռքի հետ փոխգործակցության հարցում կրում է խիստ ձեւական եւ ոչ առարկայական բնույթ եւ հիմնականում սահմանափակվում է նման միջոցառումներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն
Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը
Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան
Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը
Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը
Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ
Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան
Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ
Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է
Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է
Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ
Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ
Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը
Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է
Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար
Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել
ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ
ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ
Թուրքիայում փոթորիկ է. նավակներ են շրջվել. տեսանյութ
Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է
ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի սպայական կոչումներ է հանձնել. տեսանյութ
Մեր նկարների հետ կռիվ տվող Նարեկը իր մտքի ուժը կարող է տեսախցիկների առաջ ցուցադրել բանավեճում. Չախոյան
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով
Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն. Ալեքսանյան
ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է
Նարեկը մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար կար, բանավիճեց ու նկարներին հաղթեց. արի բանավիճենք. Ալեքսանյան
Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա․ Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում հեռանալ. Փաշինյան
Ավիացիոն ոլորտում սխալվել ենք, ձախողվել, բայց հիմա մեր ավիացիոն շուկան գնալով ավելի գրավիչ է դառնում. վարչապետ
Ալյասկայի Ջունո քաղաքում 1 շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել. արտակարգ դրություն է հայտարարվել
Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք
Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ
Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան
Մարդիկ կային, որ արտերկրից էին եկել ուխտերթին մասնակցելու, այն բավական մարդաշատ էր. Փաշինյան
Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT