Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով մեղադրյալների կալանքը երկարաձգվել է

20/09/2017 schedule23:30

Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու գործով 4 մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել:

Միջնորդություններից մեկը քննվել է երեկ. դատարանը որոշել է եւս երկու ամսով երկարաձգել գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի կալանքը: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմինե Ֆանյանը: Նա նշեց, որ պատրաստվում են դատարանի այս որոշումը եւս բողոքարկել: Ընդհանուր առմամբ՝ Քոչինյանի կալանքը երկարաձգելու դատարանի որոշման դեմ երկու բողոք է ներկայացվել Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան: Մեր հարցին, թե այս անգամ նախաքննական մարմինն ի՞նչ հիմնավորումներ է ներկայացրել միջնորդություն ներկայացնելիս, պաշտպանն ասաց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի կարող ասել:

Ավելի վաղ Արմինե Ֆանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ նախքան ձերբակալվելը իր պաշտպանյալին, ինչպես նաեւ իր հետ ձերբակալված մյուս երկու անձանց մինչեւ ատամները զինված անձինք տարել են եւ երեք օր անազատության մեջ պահել, ծեծի ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել: «Պաշտպանյալիս ոտքին` ծնկից քիչ վերևի հատվածում, դանակի կտրած-ծակած վերքի տեսքով վնասվածք կա: Նրա վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշել էր Ֆանյանը: Մեր տեղեկություններով, նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է, որով հաստատվել է, որ մեղադրյալները վնասվածքներ ունեն: Նույն այդ տեղեկություններով, այդ մասով առանձին քննություն է տարվում:

Մեր տեղեկություններով, մինչ մեղադրյալների կալանքը երկարաձգելը նախաքննական մարմինը նրանց կրկին հարցաքննել է: Նույն այդ տեղեկություններով, սույն քրեական գործի շրջաններում հարցաքննվել է առանցքային տուժող քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո): Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ՝ որոշ ժամանակ  խմբին օժանդակելու համար կալանավորվել է նաեւ Զոհրաբ Ղումաշյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կալանավորված երեք անձանցից երկուսը շինարար են, մեկը՝ խոհարար:

Տպել
2326 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը