Այլեւս հնարավոր չէ կարտոֆիլն աճեցնել առանց ջրելու՝ Լոռին անապատացվում է. օդերեւութաբան

21/09/2017 schedule12:02

Լոռու մարզում երաշտ է, որն էական վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը: Այս մասին Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության Լոռու մարզային կառույցի համակարգող Վարդգես Եգանյանը, նշելով, որ առաջիկա օրերին եւս եղանակային փոփոխություն չի սպասվում. «Սեպտեմբեր ամսվա համար արդեն հաղորդվել է, իսկ հոկտեմբեր ամսվա համար որեւէ տեղեկություն չկա դեռեւս»:

Վարդգես Եգանյանի խոսքով՝ տարին ոչ միայն շոգ էր, այլ նաեւ տեղումներով պակաս, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել. «Կլիմայի փոփոխության պատճառով մեր տարածաշրջանը գնում է դեպի անապատացման, պակասել է ոչ թե տեղումների քանակը, այլ տարվա մեջ նրանց բաշխվածությունն է փոփոխվել: Անձրեւների քանակը պակասել է, որն էլ իր հետ բերում է կտրուկ ցամաքային կլիմայի: Լոռիում կարտոֆիլը չեն ջրում, այսօր այլեւս հնարավոր չէ կարտոֆիլն աճեցնել առանց ջրելու, որովհետեւ վեգետացիոն ամենակարեւոր շրջանում տեղումներ չեղան: Եթե մինչեւ հիմա հողագործությունից հնարավոր էր սպասել եկամուտ առանց ջրելու, ապա այսօր արդեն պետք է պարտադիր քայլեր ձեռնարկվեն՝ հողերը ջրարբիացնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Անդրադառնալով մի շարք մարզերում ջրամբարների ցամաքելուն, կառույցի համակարգողը նշեց, որ Լոռու մարզն առհասարակ ջրամբարներ չունի, ինչն իսկապես մտահոգիչ փաստ է. «Լոռին ջրամբարներ չունի, որ ջրով ապահովի: Մենք չունենք մեր մարզում, իսկ ահա գետերը արդեն իսկ սկսել են չբավականացնել ոռոգման համար: Մեր մարզում ոռոգվող տարածքները քիչ են, հիմնականը Սպիտակի տարածաշրջանում է, որտեղ էլ մեծ դժգոհություններ կան: Միակ գետը Փամբակ գետի Չիչխան վտակն է, որն այսօր ցամաքեցման աստիճանի է հասել»:

Մարզի գլխավոր հիդրոմետը մեկ անգամ եւս կրկնում է՝ վիճակն իսկապես լուրջ է: Այդ մասին նա արդեն իսկ մի շարք կառույցներում բարձրաձայնել է. «Ես ասել եմ, որ մարզը պարտադիր ջրամբար պետք է ունենա, որ գարնանային ջրերը կուտակվեն ու ամռանը օգտագործվեն, մենք այլ ջուր չունենք: Այսօր ջրօգտագործումը սահմանափակվում է ՀԷԿ-երի միջոցով, մենք մարզում փաստացի ջուր չենք կուտակում»:

Մասնագետի խոսքով՝ նման սակավաջուր երաշտային տարի վերջին անգամ գրանցվել է  2000-2001թվականներին. «Մենք հիմա տեսնում ենք, որ ծառերն ու բուսականությունը չորացել են, հրդեհավտանգ իրավիճակ է ամենուր: Մարզում այս ժամանակահատվածում նման պատկեր չպետք է լիներ»,- ասաց նա:

Էդվարդ Արզումանյան

Լոռի

Տպել
4827 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին