«Լակոտ, ես ժամանակ չունեմ քո հետևից ընկնեմ». ըստ վկայի՝ նրան ասել է զինված խմբի պարագլուխը

22/09/2017 schedule16:10

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց 2015 թվականին ԱԱԾ կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:

Դատարանում այսօր ցուցմունք տվեցին մայր գործի անջատված մասով դատապարտված, ներկայումս ազատության մեջ գտնվող վկաներ Հարություն Հովհաննիսյանը եւ Ստեփան Չիլինգարյանը: Ինչպես սույն գործով մյուս վկաները, այնպես էլ նրանք այսօր դատարանում հրաժարվեցին ցուցմունք տալուց: Ուստի, մեղադրող դատախազները միջնորդեցին հրապարակել նրան նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ինչը դատարանը բավարարեց:

Նշենք, որ Ստեփան Չիլինգարյանը եւ Հարություն Հովհաննիսյանը մեղավոր են ճանաչվել զինված խմբին զենք-զինամթերք իրացնելու համար:

Նրանց գործը եւս քննել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը եւ 2016թ.-ի սեպտեմբերի 8-ի վճռով Ստեփան Չիլինգարյանն ու Հարություն Հովհաննիսյանը դատապարտվել էին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հարություն Հովհաննիսյանը 2015թ. հուլիսին Գյումրիում 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել Անուշավան Ավետիսյանին:

Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացրել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իր կողմից զենք-զինամթերք է իրացրել:

Ստեփան Չիլինգարյանն, ով նախքան կալանավորվելը եղել է Գյումրու Շիրակ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակից, նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում հայտնել է, որ իրացված զինամթերքը ժամանակին պատկանել են իր պապին, ով ըստ նրա՝ մտերիմ է եղել նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ:

Որպես մեղադրյալ հարցաքննվելիս, վկան քննիչին հայտնել է, որ զինամթերքը վաճառել է դրանից ազատվելու եւ պարտքերն ու վարկերը փակելու համար: Անուշավան Ավետիսյանին ճանաչել է մանկուց. նա զենքի մի մասը՝ ինքնաձիգը եւ նռնականետը վաճառել է Անուշավան Ավետիսյանին 2400 դոլարով, այնուհետեւ որոշել է զենքի մի մասը եւս վաճառել նրան, բայց քանի որ ինքնաձիգերն այնքան էլ լավ վիճակում չեն եղել` 2300 դոլարով է կարողացել վաճառել: Հարցին Արթուր Վարդանյանին ճանաչե՞լ եք, թե՞ ոչ, մեղադրյալը բացասական պատասխան է տվել, ապա հավելել, որ հեռուստացույցից է իմացել, որ ինչ-որ Արթուր Վարդանյան զինված խումբ է ստեղծել եւ ինչ-որ հանցագործություն են ցանկացել անել: Ըստ նրա՝ Գյումրի քաղաքում շրջանառվող տեղեկություններից է իմացել, որ Անուշավանն ինչ-որ կապ է ունեցել այդ խմբի հետ եւ նրան նույնպես բռնել են: Որից հետո արդեն Ստեփան Չիլինգարյանին են մեղադրանք առաջադրվել:

Մյուս վկան Հարություն Հովհաննիսյանն է. նա եւս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց եւ հարցերին պատասխանելուց: Հրապարակվեց նաեւ նրա նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Պարզ դարձավ, որ նախաքննության ընթացքում նա մի քանի անգամ հրաժարվել է ցուցմունք տալուց: Այնուհետեւ ցուցմունք է տվել եւ ասել, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ զինված խմբի հետ որեւէ առնչություն չի ունեցել:

Նա պատմել է, որ հանգուցյալ հոր ավտոմեքենայից գտել է մի քանի տեսակի զենք` ինքնաձիգ, մարտական եւ ուսումնական նռնակներ: Նա վախեցել է եւ չի ներկայացրել իրավապահ մարմիններին: Այնուհետեւ հանդիպել է Անուշավան Ավետիսյանին եւ առաջարկել վաճառել դրանք 3 հազար դոլարով: Թե ինչ նպատակով է Անուշավանը նրանից գնել զենքը, տեղյակ չէ:

Այսօր դատարանում ցուցմունք տվեց նաեւ վկա Իլիչ Թադեւոսյանը: Դատավորի հարցին, թե ամբաստանյալներից ում եք ճանաչում, վկան ասաց, որ իր համագյուղացիներին Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Վարդանյանին, Ավետիս Բարեյանին: Վերջիններս Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Վկան ասաց, որ մեկ անգամ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վարդանյանի հետ:

Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը բարկացավ, երբ նա իր ցուցմունքում նշեց, որ իր հորն Արթուրը ցանկացել է Քեսաբ տանել եւ, երբ նա զանգել է հորը, ինքը վերցրել է հեռախոսը եւ զգուշացրել այլեւս չանհանգստացնել իր հորը: «Ես հեռախոսը վերցրի ու ասացի, որ հորս հետ գործ չունես, նա պատերազմի մասնակից է եղել, առողջական խնդիրներ ունի, չեմ ուզում, որ իմ հայրը մասնակցի այդ պատերազմին: Նա էլ ինձ պատասխանեց՝ լակո՛տ, ես քո հորը չեմ զանգահարում»,- ասաց վկան: Հայրը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Ավետիս Բարեյանի միջոցով: 2015թ. հոկտեմբերի 3-ին, զանգել է իր հորը, կանչել Սպիտակ. հայրը գնացել է այնտեղ եւ հանձնել իր հրացանը:

Արթուր Վարդանյանը վկային հորդորեց սուտ ցուցմունք չտալ՝ զգուշացնելով, որ այլապես քրեական պատասխանատվության կենթարկվի:

«Գիտես չէ, որ կեղծ ցուցմունք տալը լավ բան չի, դու կեղծ ցուցմունք ես տալիս: Քանի՞ անգամ ինձ զանգեցիր դու, ինչ սուտ, իրար հակասող ցուցմունք ես տալիս, ես ընդհանրապես ոչ մեկի հետ չեմ խոսել»,- վկային հարցրեց Արթուր Վարդանյանը, որին ի պատասխան վկան ասաց. «Մեկ անգամ եմ զանգել, երբ հորս հետ խոսում էիր, հայրս էլ ասաց՝ ես Քեսաբ կգամ, դոշ կտամ, թող ինձ խփեն, բայց քեզ չխփեն: Էդ պահին հեռախոսը վերցրի, ասացի, որ էլ չզանգես, դու էլ ասիր՝ «Լակո՛տ, ես ժամանակ չունեմ քո հետեւից ընկնեմ, ես հազար հատ գործ ունեմ...»:

Վկաների ցուցմունքներից հետո դատարանը որոշեց համապատասխան գրություն ուղարկել ՔԿՀ, որպեսզի ամբաստանյալները կարողանան տեսակցել իրենց թոռների հետ:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
4765 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է