«Փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել». Սարգսյանն ընդունել է Սկվորցովային

26/09/2017 schedule13:25

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին:

Ինչպես հայտնում են նախագահականից, հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, Նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման համար:

«Առողջապահության ոլորտի մարտահրավերները ժամանակակից աշխարհում ամենասուր մարտահրավերներից են և դուրս են առանձին պետությունների առողջապահական համակարգերի սահմաններից: Այդ բարդ խնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այդ իսկ պատճառով նման մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը կարող են միայն օգտակար լինել»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը ասվածի համատեքստում կարևորել է Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովի օրակարգում ներառված հարցերը, այդ թվում՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների, ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի ինտեգրացիոն գործընթացների հետ կապված: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին:

ՌԴ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում առողջապահական համաժողովի հրաշալի կազմակերպման համար և ընդգծել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը թույլ է տալիս արդեն իսկ արձանագրել համատեղ աշխատանքի որոշակի արդյունքներ, որոնց անդրադարձ կկատարվի հերթական՝ երրորդ համաժողովի ժամանակ:

Վերոնիկա Սկվորցովան իր տպավորություններն է ներկայացրել ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արդիականացված արյունաբանական կենտրոն այցելությունից: Նա գոհունակությամբ է նշել, որ ՀՀ առաջին տիկնոջ մեծ ջանքերի և նախաձեռնության շնորհիվ ստեղծված նոր բաժանմունքի և լաբորատորիայի հիմնման, կադրերի պատրաստման ու նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև ռուսաստանյան առաջատար առողջապահական կենտրոնները:

ՌԴ առողջապահության նախարարը սերտ համագործակցությամբ առանձնացող ընթացիկ տարին խորհրդանշական է համարել, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ հոբելյանները: 

Հանդիպմանը նախարար Սկվորցովան Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՌԴ առողջապահական համակարգի զարգացման առաջնահերթ ուղղություններն ու ծրագրերը, խոսել նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղղությունների, փորձի փոխանակման հնարավորությունների մասին, որոնց շուրջ հայ գործընկերոջ հետ երևանյան համաժողովի շրջանակներում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: 

Տպել
1175 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը