Անդրիաս Ղուկասյանի գործով դատարանում կհարցաքննվեն Լեւոն Բարսեղյանը եւ Եղիշե Պետրոսյանը

26/09/2017 schedule13:29

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում Ղուկասյանը հանդես եկավ մի քանի միջնորդություններով: Մասնավորապես՝ Ղուկասյանը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել Ազատության հրապարակում իր հետ եղած Լեւոն Բարսեղյանին, Եղիշե Պետրոսյանին:

Նման միջնորդության հիմք է հանդիսացել գործով առանցքային վկաներից Արտակ Մկրտչյանի 2016թ. նոյեմբերի 11-ին իր դեմ ցուցմունքների հետ: Ոստիկանության կողմից ներկայացված այդ վկան՝ ըստ Անդրիաս Ղուկասյանի հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Ազատության հրապարակում ելույթներից հետո երթը սկսելիս առանց բարձրախոսի ինքը կոչ է արել քաղաքացիներին ճանապարհից քարեր վերցնել ոստիկաններին հարվածելու համար, մինչդեռ՝ ըստ Անդրիաս Ղուկասյանի կան բազմաթիվ տեսագրություններ, որն ապացուցում է՝ ինքը նման կոչ չի արել: Ըստ գործի նյութերի այդ վկան այդ օրը Սարի թաղում չի եղել: Իր ցուցմունքներում նշել է, որ նախկինում դատապարտված է եղել, ունի հոգեկան խնդիրներ, ինչպես նաեւ իր ցուցմունքում վկան նշել է, որ իր հարազատ եղբայրն աշխատում է Ռազմական ոստիկանությունում, փոխգնդապետ է:

«Ազատության հրապարակում ինձ հետ եղել են Եղիշե Պետրոսյանը, Լեւոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը: Ելույթներից հետո մենք իջել ենք եւ շարժվել մարդկանց միջով, իմ շարժի տեսագրությունն առկա է, մինչդեռ այն կցված է գործին, բայց որպես ապացույց չի հետազոտվել: Ես միջնորդում եմ դատակոչի ենթակա անձանց ցանկը լրացնել եւ հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին, բացի դրանից, որպես ապացույց հետազոտել իմ շարժի ուղղությունը տեսագրությունը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը չառարկեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել Լեւոն Բարսեղյանին եւ Եղիշե Պետրոսյանին: Դատարանն Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը բավարարեց եւ Լեւոն Բարսեղյանին եւ Եղիշե Պետրոսյանին ներգրավվեց դատակոչի ցուցմունքի մեջ:

Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց նաեւ որպես վկա հարցաքննել մի շարք լրագրողների եւ օպերատորների, նաեւ՝ երթի որոշ մասնակիցների, այդ թվում՝ Սարգիս Խառատյան, Դավիթ Հարությունյան, Մարիամ Գրիգորյան, Տիգրան Բադալյան, Ստելլա Աղաջանյան, Սուսաննա Պողոսյան, Տիգրան Առաքելյան, Վաչագան Վարդանյան, Հարություն Աղլամազյան: Նրա խոսքով՝ ոստիկաններ Գալստյանը եւ Պապիկյանը միանման ցուցմունքներ են տվել. «Դրանք թելադրված են եւ իրարից արտագրված: Անգամ ինձ հետ առերեսման ժամանակ նրանք հակասեցին իրար: Նախաքննության ընթացքում միջնորդեցի լեզվահոգեբանական փորձաքննություն նշանակել, որը մերժվեց: «Ազատություն» ռադիոկայանի՝ երթի ուղիղ եթերի տեսագրությունը, որն ինձ արդարացնում է եւ նրանց ցուցմունքները հերքում, կցվեց գործին, բայց չհետազոտվեց: Նախաքննության ժամանակ միջնորդեցի, որ այն որպես ապացույց հետազոտվի, սակայն դա եւս մերժվեց: Ուստի այժմ միջնորդում եմ որպես վկա հարցաքննել մի շարք լրագրողների եւ օպերատորների, նաեւ՝ երթի որոշ մասնակիցների: Նա կարծում է, որ նշյալ անձանց, այդ թվում՝ լրագրողների եւ օպերատորների ցուցմունքները կարեւոր են եւ կարող են փաստել իր խոսքերի ճշմարտացիությունը: Դատարանը որոշեց այս միջնորդությունը բավարարել եւ դատակոչի ենթակա վկաների ցուցակը համալրել 11 անձանց անուններով: 

Տպել
1286 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում