Աշխարհի ամենաարդար դատարանը. թռուցիկ բաժանելը հանցանք չէ

26/09/2017 schedule14:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 24-ի համարում

Ապրիլի 9-ի հանրահավաքի նախօրեին թռուցիկներ բաժանելու համար կալանավորված, ապա 301 հոդվածով (սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված կոչեր) 1 տարի ազատազրկման դատապարտված Արտակ Գաբրիելյանը պատրաստվում է դիմել Եվրոդատարան: Նա 56 օր է անցկացրել «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում, ապա՝ առաջին ատյանի դատավճռով դատապարտվել պայմանական ազատազրկման եւ հունիսի 2-ին ազատ արձակվել դատարանի դահլիճից: Նման շուտափույթ ազատման պատճառը Եվրախորհրդի հայտնի բանաձեւն էր, որը պարտադրում էր անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Պետք չէ իրավունքի մեծ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ տվյալ պարագայում մարդը հետապնդվել է հանրահավաքներ անցկացնելու, տեղեկություն տարածելու, կարծիք հայտնելու եւ սահմանադրական մյուս իրավունքներից օգտվելու համար:

Դատական երեք ատյաններում իրականացված դատաքննության ընթացքում փաստորեն հաստատվեց ոչ թե Գաբրիելյանի մեղքը, այլ քաղաքական հետապնդման փաստը: Վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Ս.Ավետիսյան) անգամ իր դատավճռում է ֆիքսել այդ հանգամանքը՝ գրելով. «Նկատելով, որ Ա.Գաբրիելյանը թռուցիկներ է բաժանում, ոստիկանության աշխատակիցներ, սույն գործով վկաներ Գ.Ասրյանը եւ Գ.Դալլաքյանը մոտեցել են եւ նրան բերման ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ամբաստանյալի մոտից առգրավվել են թվով 20 հատ թռուցիկներ»: Այսինքն, թռուցիկներ բաժանելը դիտվել է որպես հանցանք: Ինքը՝ ամբաստանյալն էլ, թեեւ բարձրագույն իրավաբանական կրթություն ունի, սակայն ձերբակալման պահից ի վեր մտածել է, որ ինքը թռուցիկներ բաժանելով օրենք է խախտել, ուստի իրեն «մասամբ մեղավոր է ճանաչել»:

Հետո՝ արդեն դատարանում իմացել է, որ թռուցիկներ բաժանելը հանցանք չէ. դա նախատեսված չէ ոչ քրեական, ոչ վարչական օրենսգրքով: Դատավարությունից ամիսներ անց Ա. Գաբրիելյանը պատմում է, որ օրեր շարունակ քննիչից խնդրել է նոր քրեական օրենսգիրքը, որ կարդա ու հասկանա, թե 301 հոդվածի դիսպոզիցիան ինչպիսին է: Սակայն ոչ քննիչը, ոչ նրա պաշտպան, պետպատվերով ներգրավված Հրաչ Իսաջանյանը (որն անցյալում աշխատել է դատախազությունում) այդպես էլ օրենսգիրքը չեն տվել: Ավելին, պաշտպանը մի միջնորդություն է գրել գլխավոր դատախազին՝ խափանման միջոցը փոխելու խնդրանքով, որտեղ նշել է, որ իր պաշտպանյալն «իրեն մեղավոր է ճանաչել եւ զղջացել է կատարվածի համար»: Այս միջնորդության մասին ամբաստանյալը տեղեկացել է դատարանում, խիստ վրդովվել է եւ բացարկ հայտնել պաշտպանին:

«Նա հրավիրվել էր ոչ թե իմ, այլ քննիչի, դատախազի շահերը պաշտպանելու համար եւ մեծ վնաս է հասցրել իմ անմեղությունը ապացուցելու գործին»,- ասում է Գաբրիելյանը: 66-ամյա դատապարտյալը 1961 թվականից Կոմկուսի անդամ է եւ այս բոլոր տարիներին շարունակել է անդամակցել ՀԿԿ-ին, 2003-ի ընտրությունների ժամանակ ակտիվորեն աջակցել է ընդդիմության հակաքոչարյանական պայքարին: Նրա հայրենի գյուղում Դեմիրճյանի ձայները գերազանցել են Քոչարյանի ձայներին: Գաբրիելյանը նաեւ 30 տարի աշխատել է ներքին գործերի համակարգում, պահեստի փոխգնդապետ է, 79-85 թթ. եղել է Վանաձորի քննչական մեկուսարանի պետը, 99-ին թոշակի է անցել, իսկ վերջին տարիներին եղել է Լոռու մարզի Ձորագյուղի գյուղապետի տեղակալը: Կալանքը, որպես այդպիսին, նրա համար սարսափելի չի եղել, սակայն անչափ վիրավորված է իր նկատմամբ նման վերաբերմունքից:

Չէ որ ինքը ողջ կյանքում աշխատել է, ծառայել իր երկրին, ոչ մի սխալ քայլ չի արել, որդու հետ միասին կամավոր կռվել է Ֆիզուլիում: Նրա կարծիքով՝ դատարանը, դատախազությունը պետք է այդ ամենը հաշվի առնեին եւ ոչ թե սարքովի վկաների կեղծ ցուցմունքներով իրեն այդպիսի անհեթեթ մեղադրանք առաջադրեին: Եթե անգամ հավատանք սարքովի վկաներին եւ ընդունենք, որ նա «սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված կոչեր» է արել, ապա այն, ինչ շարադրված է դատավճիռներում՝ դժվար է այդպես որակել: Վճռաբեկն, օրինակ, հղում անելով վկաներին՝ գրել է. «Ամբաստանյալը մոտեցավ, թռուցիկը դրեց սեղանին, ասաց՝ մասնակցենք հանրահավաքին, որ իշխանությունը շուռ տանք»: Կամ. «Ասում էր՝ անպայման կգաք, ջարդելու ենք, հաղթելու ենք»:

Նկատենք միայն, որ սահմանադրական կարգը դատարանը, փաստորեն, նույնացրել է իշխանության հետ: 56-օրյա կալանքը Արտակ Գաբրիելյանին չի ընկճել: Նա հանգիստ վերլուծում է կատարվածը՝ իրենով ուզում էին դաս տալ, վախեցնել հասարակությանը: Նա որոշել է մինչեւ վերջ պայքարել եւ հասնել արդարացման: Բացի իրավական պայքարից՝ Գաբրիելյանը նաեւ իր գյուղի մասին է հոգ տանում: Իր կալանվելուց հետո Լոռու մարզպետի հրահանգով գյուղապետը նրան ազատել է տեղակալի պաշտոնից, բայց ինքը շարունակում է զբաղվել գյուղի հոգսերով: Նա վրդովված է՝ անտառը անխղճաբար հատում են, գյուղացին կարկուտից մոտ 5 միլիոն դրամի վնաս է կրել եւ ոչ մի օգնություն չի ստանում: Ա.Գաբրիելյանը դիմում է գրել մարզպետին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել անօրինական անտառահատումը դադարեցնելու համար, քանի որ սկսել են հատել ոչ միայն բոխու, լորու, կաղնու ծառերը, այլեւ երկարամյա եղեւնիները: Եթե մարզպետից պատասխան չստացվի՝ դիմելու է գլխավոր դատախազին, վարչապետին: Մի խոսքով՝ պայքարը շարունակվում է:

Արմինե Օհանյան

Տպել
1606 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին