Բանը բուրդ է. ՀԿԿ-ում հեղաշրջման են պատրաստվում

26/09/2017 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 24-ի համարում

Հայկոմկուսի կանոնադրությամբ՝ 2004-ի ապրիլին լրացել է այն ժամկետը, երբ ՀԿԿ-ն պետք է հրավիրեր իր հերթական համագումարը: Սակայն ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով վեց ամսից ավելի է հետաձգում է համագումարի հրավիրումը: Պատճառը, ըստ կոմկուսի բյուրոյից վտարված Նորիկ Պետրոսյանի, Խորեն Թռչունիչի եւ Սանատրուկ Սահակյանի, այն է, որ Թովմասյանի բանն այլեւս բուրդ է: «Եթե նա արժանապատվություն եւ խելք ունի, մինչեւ համագումար պետք է հրաժարական տա: Այլապես այլեւս անկասկած է, որ համագումարը նրան անվստահություն է հայտնելու, եւ նա ՀԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից հեռացվելու է որպես «իզգոյ», որը պարելով իշխանությունների դուդուկի տակ՝ փորձեց վարկաբեկել կոմկուսի բարի անունը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀԿԿ նախկին երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը:

Իսկ որ Թովմասյանի գործերն իսկապես լավ չեն, դա են վկայում վերջին շաբաթներին մի շարք մարզերի ՀԿԿ շրջկոմներում կազմակերպված ժողովները, ուր հրավիրված են եղել ե՛ւ ՀԿԿ առաջին քարտուղարը, ե՛ւ նրա հակառակորդ եռյակը: Հատկապես սկանդալային են անցել Աշտարակի, Չարենցավանի, Աբովյանի ՀԿԿ  շրջկոմների ժողովները, իսկ Մարտունիում շարքային կոմունիստները հարձակվել են Ռուբեն Թովմասյանի վրա՝ նրան մեղադրելով կոմունիստին անհարիր արարքի, դավաճանության մեջ: «Որքան էլ Թովմասյանը, որդեգրելով այս իշխանություններին ներհատուկ գործելաոճ, այս օրերին նույն իշխանությունների փողերով փորձի կաշառել շրջկոմների որոշ ղեկավարների, նա չի կարողանալու կաշառել 50 հազարանոց կուսակցությանը, որը տեսնում է, թե երբեմնի հզոր կուսակցությունից այսօր ինչ է մնացել:

Իսկ ՀԿԿ-ից մնացել է իշխանություններին հպատակ մի զանգված, որն էլ Ռ.Թովմասյանը, շարունակելով իր նախորդի՝ Վլադիմիր Դարբինյանի ավանդույթները, հպատակորեն ծառայեցնում է իշխանությունների կամքին ու ցանկություններին: Ու երբ Մարտունիում, շարքային կոմունիստների ներկայությամբ, մենք Թովմասյանին փաստերով մեղադրեցինք ծախվածության մեջ, նա սկսեց կմկմալ եւ նույնիսկ չէր կարողանում տղամարդավարի արդարանալ: Ուստի միակ հակաքայլը, որ նա պատրաստվում է կիրառել՝ համագումարը հերթական անգամ հետաձգելն է: Եթե նա այնքան անգրագետ է ու չի հասկանում, որ ո՛չ համագումարը կարող է հավերժորեն հետաձգել, ո՛չ էլ մեզ կարող է զրկել համագումարի պատվիրակ լինելու իրավունքից, մենք նման կոմունիստին ոչնչով օգնել չենք կարող»,- ասում է Ս. Սահակյանը:

Ի դեպ, երեկ մեր զրուցակից կոմունիստներն անկեղծորեն խոստովանում էին, որ իշխանություններին ծախվածության առումով ՀԿԿ նախկին առաջին քարտուղար Վլ.Դարբինյանը գոնե անկեղծ էր: «Այդ մարդն այնքան անկեղծ էր, որ երբ մի քանի բաժակ խմում էր՝ լաց էր լինում կոմկուսի անօգնական վիճակի համար եւ, օղու բաժակը խփելով պատին, խոստովանում էր, որ ինքը կուսակցության կարիքները հոգալու համար փող է վերցնում Սերժ Սարգսյանից: Դարբինյանն այնքան ծանր էր տանում սեփական ծախվածությունը, որ երբ նրան մեղադրում էին ծախվածության մեջ, եղել են դեպքեր, երբ հենց ՀԿԿ գրասենյակում ուշագնաց է եղել: Այս մեկի (Ռ.Թովմասյանի-խմբ.) ձեռքին բռնում ես իշխանությունների տված կաշառքը, ասում է՝ կուսակցական անդամավճար է»,- երեկ խոստովանեց ՀԿԿ շրջկոմի քարտուղարներից մեկը:

Չնայած՝ ՀԿԿ կենտկոմի անդամ Նորիկ Պետրոսյանը հայտնաբերել է փաստեր, որոնք վկայում են, որ Թովմասյանի հոգեւոր հայր Դարբինյանը եղել է կլասիկ պրովոկատոր. «Նա, լինելով կոմունիստ, 1990թ. «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրում է  «Գոյապայքար հանուն վաղվա» հակակոմունիստական հոդվածը, իսկ Դարբինյանի հայրը, պարզվում է, դատապարտվել է ազատազրկման,  որովհետեւ կտրել է Մոսկվայի հետ կապող կառավարական հեռախոսագիծը: Եւ ահա նույն այդ պրովոկատոր Դարբինյանի եւ իշխանությունների սադրանքով ՀԿԿ-ին պարտադրվեց Դարբինյանի հակակոմունիստական գործի արժանի շարունակող Ռուբեն Թովմասյանը, որից էլ կոմկուսը պիտի ազատվի միասնական ջանքերով»,- ասում է Նորիկ Պետրոսյանը:   

Բնականաբար, երեկ վերը ասվածների վերաբերյալ մենք փորձեցինք ստանալ նաեւ Ռուբեն Թովմասյանի մեկնաբանությունը: Սովորաբար ջենթլմեն Թովմասյանը երեկ ահարկու տրամադրության մեջ էր: «Ի՞նչ եք բոլորդ կպել էդ համագումարից: Ձե՞զ ինչ, թե համագումարը ես երբ կանեմ»,- սարսափազդու ճվաց ընկեր Թովմասյանն ու այլեւս հրաժարվեց որեւէ բառ ասելուց: Սույն վայրենաբարո տեսարանից ակնհայտ դարձավ, որ նրա պաշտոնավարության օրերն իսկապես հաշված են: Եթե, իհարկե, իշխանությունը Թովմասյանին պահպանելու համար կտրուկ միջոցառումներ չձեռնարկի:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2173 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց