«Կամրջելով պատմությունները». հայ եւ թուրք երիտասարդ լուսանկարիչների նոր համատեղ աշխատանքը

26/09/2017 schedule16:45

Փակ սահմանի երկու կողմերում ապրող հայ եւ թուրք երիտասարդ լուսանկարիչների ներկայացրած առօրյա կյանքի ու ընդհանուր հիշողությունների դրվագները տեղ են գտել լուսանկարների մի ազդեցիկ ժողովածուի մեջ, որը վերնագրված է «Կամրջելով պատմությունները»:

Սեպտեմբերի 26-ին Երեւանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ժողովածուում ընդգրկված լուսանկարների երիտասարդ հեղինակներից մի քանիսը եւ նրանց ավագ գործընկեր-խորհրդատուները՝ մենթորները: Սա ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորված ծրագրի եզրափակիչ ակորդն էր, որի ներքո ֆոտոլրագրողական աշխատանքի ոլորտում իրենց հմտությունները զարգացնել ցանկացող հայ եւ թուրք երիտասարդների համար անցած տարվա ամռանը կազմակերպվել էր ֆոտոլրագրողների ճամբար, ապա եղավ լուսանկարների ցուցահանդես, որը կրկին կրում  էր  «Կամրջելով պատմությունները» խորագիրը:

2016թ. օգոստոսին Դիլիջանում հավաքվել էին 24 հայ եւ թուրք երիտասարդ ֆոտոլրագրողներ մասնակցելու ինտենսիվ դասընթացների, որոնք վարում էին միջազգային եւ տեղացի մասնագետները, մասնավորապես՝ հայ ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանը, թուրք ֆոտոլրագրող Սեռա Աքչանը եւ «Նեշենլ Ջիոգրեֆիք» ամսագրի լուսանկարիչ ամերիկացի Ջոն Ստենմայերը: Դասընթացից հետո մասնակիցները վերադարձան տուն եւ ամիսներ շարունակ լուսանկարում էին իրենց հայրենի համայնքների կյանքն ու անցուդարձը եւ շարունակում աշխատել իրենց մենթորների հետ: Լուսանկարներից շատերը հունվարին ցուցադրվեցին Երեւանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ):

«Նրանց կողմից արված լուսանկարները, որոնց մի մասը զետեղված է այստեղ, ազդեցիկ ու խոսուն ֆոտոպատումներ են: Դրանցում պատկերված է կյանքն այնպես, ինչպես կա. լավն ու վատը, ուրախն ու տխուրը, հրատապն ու առօրեականը, - գրքի նախաբանում գրում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, - Երիտասարդ լուսանկարիչները  պատկերում են իրենց ընտանիքը, շրջապատը եւ կյանքը: Նրանց ստեղծագործություններն ի ցույց են դնում կյանքի ու առօրյայի նմանությունները՝  հայ-թուրքական սահմանի երկու կողմերում»:

«Բնականաբար, լուսանկարները տեսնելու հնարավորություն ունեցան միայն ցուցահանդեսի այցելուները: Շարունակելով մեր քայլերը եւ կրկին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ մենք հղացանք «Կամրջելով պատմությունները» գիրքը հրատարակելու գաղափարը, որը կդառնա այսօր արդեն ընկերներ դարձած հարեւանների միջեւ հարաբերությունների զարգացման մշտական վկայություն», - գրքի նախաբանում գրում է Ջոն Ստենմայերը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակից լուսանկարիչներին, - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը ելույթ ունենալով գրքի շնորհանդեսին, - ձեր արվեստի միջոցով ու ձեր աչքերով կառուցվում են փոխըմբռնման կամուրջն ու մենք տեսնում ենք դա: Իսկ այս գիրքը թույլ կտա, որ ձեր աշխատանքներն ավելի շատ մարդիկ տեսնեն ու նոր քննարկումների ծավալման առիթ դառնան»:

Գիրքը հասանելի կլինի հայաստանյան տարբեր գրադարաններում: Շատ շուտով կարող եք նաեւ այն հարցնել ԱՄՆ դեսպանության հինգ Ամերիկյան անկյուններում, որոնք գործում են Երեւան, Գյումրի, Վանաձոր, Չարենցավան եւ Կապան քաղաքներում:

Տպել
1091 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց