Էրդողանը սպառնում է քրդերին. «Մենք կարող ենք գալ հանկարծակի՝ գիշերը»

26/09/2017 schedule17:04

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեի ֆոնին հանդես է եկել Իրաքի քրդերին ուղղված նոր սպառնալիքներով: Նա նշել է, որ Անկարան կփակի Թուրքիայի՝ Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը եւ կդադարեցնի վերջինիս նավթի տարանցումը:

«Մեզ համար դա կենսական նշանակության հարց է: Մենք չենք թույլ տա, որպեսզի այդ միավորն (Իրաքյան Քուրդիստան) առաջանա: Մենք կփակենք սահմանը, այս շաբաթ կհայտարարենք դրա մասին: Քրդերն այլեւս չեն կարողանա վաճառել իրենց նավթը, քանի որ փականը մեր ձեռքում է», - ասել է նա:

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն Էրդողանն անվանել է «արկածախնդրություն»՝ ենթադրելով, որ այն կվերածվի երկարատեւ հակամարտության, քանի որ այնտեղ ապրում են ոչ միայն քրդեր, այլեւ՝ արաբներ ու թուրքոմաններ, որոնք համաձայն չեն, որպեսզի տարածաշրջանը վերահսկի միայն «մեկ խումբ»:

«Դա իրենց անձնական տարածք չէ, իզուր են ջանում: Մենք կարող ենք գալ հանկարծակի՝ գիշերը», - սպառնացել է Էրդողանը՝ միեւնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով Իրաքի հետ սահմանին թուրքական զինված ուժերի զորավարժությունների վրա: Նրա խոսքով, թուրք զինվորականներն այնտեղ հենց այնպես չեն տեղակայված:

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների 72,16 տոկոսը, որոնց 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Մասնավորապես, ինչպես հայտնում է քրդական nerinaazad.net կայքը, հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող: Նրանցից միայն 1 մլն 200 հազ.-ը՝ մայրաքաղաք Էրբիլից, 1 մլն 280 հազ.-ը՝ Սուլեյմանիայից, 800.000-ը՝ Դահուքից, 750. 000-ը՝ Մոսուլի նահանգից, իսկ ահա թուրքմենաբնակ Քիրկուկում քվեարկության կարող էր մասնակցել 750.000 քաղաքացի:

Հատկանշական է, որ ոչ բոլորն են Իրաքյան Քուրդիստանում կողմ եղել անկախացման գործընթացին: Թուրքական diken.com.tr կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեւում է, թե ինչպես են Քիրկուկի թուրքմենները հանրաքվեի օրը «Հայրենիքը պառակտող հանրաքվեին մի՛ մասնակցիր» գրությամբ պաստառներ փակցրել տարբեր շինությունների վրա:

Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաեւ Քիրկուկի արաբները, մինչդեռ քիրկուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:

Հատկանշական է, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն տեղի է ունենում միջազգային ու տարածաշրջանային գերտերությունների բացահայտ մերժողական մթնոլորտում:

Եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ուղղակի կոչ էին անում Իրաքի քրդերին հետաձգել անկախության հանրաքվեն՝ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի չլարելու համար, ապա Իրանը, Թուրքիան ու Իրաքը բացարձակապես դեմ են արտահայտվում Իրաքյան Քուրդիստանի անկախացմանը: Այդ պետություններն արդեն իսկ գործի են անցել եւ տարածաշրջանում անկախացման հայտ ներկայացրած պետական միավորի նկատմամբ ճնշման գործիքակազմ կիրառել:

Թուրքիան զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին ու քննարկում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, Իրանը զորավարժություններ է սկսել ու պաշտոնական Բաղդադի պահանջով փակել Իրաքի Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը:

Տպել
1081 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց