Երևան
12 °C
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր անժամկետ դասադուլ էր հայտարարվել: Այդ մասին նաեւ ազդարարում էին դպրոցի դարպասների ու պատերի վրա փակցված բազմաթիվ գրությունները: Շենքի ներսում նույնպես դասադուլի ու իշխանություններին ներկայացվող պահանջների մասին բազմաթիվ պաստառներ կային:
Ծնողներն այլեւս թույլ չեն տվել երեխաներին դպրոց հաճախել, քանի որ նրանք հայտարարում են, որ դա անվտանգ չէ, եւ բացի դրանից, առկա պայմաններում բացառված է կրթության բավարար որակ ապահովել:
Դպրոցի մի քանի մասնաշենքերից գործում է միայն մեկը: Ծնողները վրդովված ընդգծում էին, որ այնտեղ ավելի քան 600 աշակերտ է սովորում՝ չնայած նախատեսված է առավելագույնը 300 երեխայի համար: Նշում էին, որ շենքը վթարային է, եւ երեխաների մեծ հոսքից ճոճվում է: Ասում էին, որ դպրոցի բոլոր հնարավոր տարածքները դասասենյակների են վերածել, որպեսզի հնարավոր լինի տեղավորել երեխաներին:
Դասասենյակ է դարձել կաթսայատունը, դահլիճը: Ֆիզկուլտուրայի դասերն անցկացնելու համար չկա մարզադահլիճ, լաբորատորիայի մասին երեխաներն անգամ գաղափար չունեն, միակ բարեկարգ սանհանգույցի մոտ մշտական հերթեր են գոյանում, օտար լեզուների դասաժամերին դասարանը կիսելու հնարավորություն չկա եւ այլն:
Որպես համար մեկ պահանջ՝ ծնողներն առաջ են քաշում տարրական՝ 1-4-րդ դասարանների աշակերտներին մոտակա ավագ դպրոց տեղափոխելու հարցը: Ապա կարեւորում են դպրոցի հիմնանորոգումն ու ուսումնական տարածքների ընդլայնումը:
Նկարագրված իրավիճակն այս դպրոցում երկար տարիների պատմություն ունի: Ծնողների փոխանցմամբ, իշխանությունները շարունակ խոստացել են լուծել խնդիրը, բայց անընդհատ խաբել են եւ չարաշահել իրենց վստահությունն ու համբերությունը:
«Բազմիցս ասել են՝ կվերանորոգվի, բայց ոչինչ չի փոխվել, դպրոցը վթարային վիճակում է գտնվում՝ երեխաների կյանքի համար շատ վտանգավոր: Երեկ այստեղ ծնողական ժողով էր, քամուց շենքը ճոճվում էր: Ինչքանո՞վ է հաճելի՝ երեխաները նման շենքում դասի են նստում, օձ, կարիճ, մուկ... բոլոր կենդանիների հետ համատեղում են իրենց կրթական պրոցեսը: Եթե դա նորմալ է, գնանք սկսենք դասերը շարունակել: Դահլիճ այստեղ գոյություն չունի, դպրոցում ոչ մի միջոցառում հնարավոր չէ իրականացնել: Ջեռուցման համակարգերը մասամբ ծածկած են, այդտեղ դաս են անում: Ո՞նց կարելի է կաթսաների աղմուկի տակ դաս անել:
Սպորտդահլիճ ընդհանրապես չկա: Եթե ֆիզկուլտուրան կոփում է մարդու մարմինը, մեր երեխաները գրքի թերթերը թերթելով կոփվում են, ազգի համար պիտանի կոփված զավակներ են մեծանում, շուտով կգնան բանակ, թերթելուց ամրացած մկաններով կպաշտպանեն երկիրը: Ինչի՞ է նման սա: Աղջիկ-տղա օգտվում են մի սանհանգույցից: Էս մեր լուսավոր երկրում նման դպրո՞ց: Շնորհակալություն՝ կառավարությանը: Երբ ծնողը վատն է, բողոքում են՝ վատ ծնող: Հիմա երեխաներ ենք բերել, այս դպրոցի պարագայում ո՞վ է վատը, ղեկավարությո՛ւնը: Ո՞վ է պատասխան տալու, եթե ինչ-որ մեկին ինչ-որ մի բան լինի: Ուսուցիչը կանգնում է, զգուշացնում՝ աստիճանները հանդարտ իջեք, որ չպոկվի: Իսկ եթե պոկվեց ու որեւէ մեկի երեխային ինչ-որ բան եղավ, ո՞վ կգա պատասխան կտա»,- ասում էր ծնողներից մեկը:
Մյուսները նկատում էին, որ իշխանավորներն իրենց երեխաներին նմանատիպ դպրոց չեն ուղարկի, եւ որ հանրակրթական հաստատություններն էլ դարձել են հարուստների եւ աղքատների:
Պաշտոնյաները շտապել էին իրենց իրավունքներին տեր կանգնող ծնողներին լսելու...
Աշտարակի՝ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում սկսված դասադուլի մասին տեղեկանալուց հետո դպրոց էին ժամանել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության, Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչությունների պետերը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ավելի ուշ՝ նաեւ մարզպետը:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը սկզբում հայտարարեց, թե եղել են մոտակա ավագ դպրոցում եւ այնտեղ պարզվել է, որ ազատ տարածքները թույլատրում են տեղափոխել միայն 7 դասարան, այնինչ տարրական դասարանների թիվն այստեղ 9-նն է: Ծնողները դա լսելով զայրացան՝ Սիսակյանի անվան ավագ դպրոցում 37 ազատ դասարան կա եւ իրենք շատ լավ գիտեն այնտեղ առկա իրավիճակն ու պայմանները:
Արշակյանը նաեւ հայտարարեց, թե Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցն ամեն տարի խնայողություն է ունեցել, եւ տնօրենը կարող էր այդ գումարներն ուղղել շենքի վերանորոգմանը: Տնօրեն Գրիշա Գեւորգյանը, հիշեցնելով, որ հանրակրթական հաստատությունը ֆինանսավորվում է աշակերտների թվով, հակադարձեց, որ դպրոցն ամեն տարի ստացել է 20 միլիոնով պակաս գումար: «Մարզպետը գումարը վերաբաշխելու իրավունք ունի, վերաբաշխել է»,- մեր հարցին ի պատասխան պարզաբանեց նա: «Այս տարվանից այլեւս չունի»,- լրացրեց մարզպետարանի կրթության վարչության պետ Մամիկոն Աբգարյանը:
Այնուհետեւ դասադուլ հայտարարված դպրոց ժամանեց Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ով հայտարարեց, թե ծնողներից ոչ պակաս է մտահոգ, որ երեխաները սովորեն պատշաճ պայմաններում եւ ստանան որակյալ կրթություն: Տարրական դպրոցի տեղափոխության հարցը համարեց հնարավոր: Շենքի վերակառուցման կամ նոր մասնաշենքի կառուցման վերաբերյալ էլ նկատեց, թե բոլորը հասկանում են, որ դա այսօրվա խնդիր չէ:
Ծնողները պահանջեցին տեղափոխության վերաբերյալ հստակ ժամկետ նշել՝ որ իմանան՝ դա, ո՞ր տարում կամ ո՞ր դարում տեղի կունենա: Ընդգծեցին, որ իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը հիմնավոր պատճառներ ունի:
Ի վերջո, իշխանություններն ընդառաջ գնացին եւ համաձայնեցին Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի տարրական դասարանները տեղափոխել Սիսակյանի անվան ավագ դպրոց, վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում:
Ծնողական խորհրդի անդամներն առաջիկա ժամերին ժողով են հրավիրել՝ քննարկելու եւ որոշելու՝ դադարեցնե՞լ դասադուլը, թե՞ շարունակել:
Հ.Գ. Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում մայիսին տեղի էր ունեցել նախազգուշական գործադուլ: Այն ժամանակ ուսուցիչներն էին բողոքի ձայն բարձրացրել: Այսօր ծնողներն արձանագրում էին, որ ամիսներ անց սայլը տեղից չի շարժվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին
Մահացել է Զառա Արամյանը
2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ
7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին
Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան
Երևանում վագոն-տնակ է այրվել
Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը
Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը
Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Մանիպուլյացիայի վարպետ Նարեկին ամենալավը կարձագանքի նորաթուխ գործիչ Նարեկը. Մանավազյանը տեսանյութ է հրապարակել
Վրաստանի վարչապետը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին. նրան չեն հրավիրել
Բոլոր նրանք, որ քննադատում են ինձ՝ ամուսնուս հետ երջանիկ լինելու համար, երբեք չեն սիրել մեզ․ Լինդա Էուլջեքչյան
Կանադան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմաններով
Տեղեկանալով, որ 1 տարով զրկվելու է վարելու իրավունքից, տղամարդն առաջարկել է 40, ապա՝ 150 հազար դրամ կաշառք
Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին
Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն
Բախվել են Արթիկ-Ապարան-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում, կա 8 վիրավոր
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու դիակը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանացման կետում
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով
Լոռու քրեական ոստիկանները ձերբակալել են Վանաձորում ու Սարամեջում թմրանյութ իրացնող անչափահասների. տեսանյութ
Եթե աղա տղեն պատրաստ է 1 դրամով վարչապետ աշխատել, ինչու՞ էին ՀԷՑ-ում միլիոններով աշխատավարձ ստանում. Սաֆարյան
2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել. ԿԳՄՍ նախարար
Լոռու մարզ այցի շրջանակում Թորոսյանը ծանոթացել է պետության կողմից արտապատվիրակված ծառայությունների մատուցմանը
Խոշոր հրդեհ Աբովյանի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանվել է 15 քաղաքացի
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի նիստ
Հեղինակավոր Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը. սա վստահության հայտ է. վարչապետ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. մի շարք հատվածներում ձյուն է տեղում
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն... կա՛մ նորմալ քաղաքական բանավեճ վարեք, կա՛մ պարզապես լռեք․ Արսեն Թորոսյան
Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած
Ֆինանսների նախարարի տեղակալն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները
Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ
Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում
Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
1 դրամ աշխատավարձի նախընտրական կուտը հայտարարելուց հետո հայտնեք՝ բյուջեից քանի՞ մլն դոլար եք պատրաստվում ուտել
«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT