Աշտարակում դասադուլը դադարեցվել է. իշխանությունները խոստացել են կատարել հրատապ պահանջները

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում երեկ հայտարարված անժամկետ դասադուլն այսօր դադարեցվել է, եւ սովորականի պես դասապրոցես է ընթանում:

Այս մասին տեղեկացանք աշակերտներից մեկի ծնողից եւ շախմատի ուսուցիչ Արմեն Գրիգորյանից: Նա ասաց, որ իշխանություններին ներկայացված հրատապ պահանջները բավարարվել են: Այն է՝ տարրական դպրոցի տեղափոխում եւ սանհանգույցների վերանորոգում:

Խոստացվել է, որ Վարդգես Պետրոսյանի անվան տարրական դասարանները 5-10 օրվա ընթացքում կտեղափոխվեն մոտակա ավագ դպրոցի տարածք, իսկ սանհանգույցներն արագացված կերպով կբերվեն պատշաճ տեսքի:

«Եթե ինչ-որ բան այնպես չլինի, մենք նորից դասադուլ կանենք»,- ասաց Գրիգորյանը:

Ծնողները երեկ ահազանգում էին, որ իրենց երեխաների դպրոցի շենքը խիստ գերբեռնված է, եւ դասարանների խտությունը թույլատրելի առավելագույնից մեծ է, շենքը քամուց ու մարդկանց բազմությունից պարբերաբար ճոճվում է, 600 աշակերտի համար կա ընդամենը մեկ բարեկարգ սանհանգույց, որի մոտ անընդհատ հերթեր են գոյանում:

Դասադուլի լուրն առած իշխանավորները երեկ շտապել էին դպրոց, լսել երեխաներին կրթօջախ ուղարկել հրաժարված ծնողների պահանջները:

Ծնողներն առաջ էին քաշում նաեւ դպրոցի հիմնանորոգման անհրաժեշտությունը: Իշխանության ներկայացուցիչները բացատրում էին, որ դա մեկ օրում լուծելիք հարց չէ: Ամեն դեպքում, ինչպես տեղեկացրեց Արմեն Գրիգորյանը, այսօր մասնագետներ են այցելելու դպրոց՝ գնահատելու չգործող մասնաշենքի սեյսմակայունությունը, ու եթե պարզվի, որ կարելի է շենքը վերանորոգել կամ հիմնանորոգել, այդ հնարավորությունը կդիտարկվի:

Տպել
736 դիտում

Սկսվել է բեռնատարներով փողոցները փակելու գործընթացը, արդեն փակված փողոցներ կան

Մաշտոց-Թումանյան խաչմերուկի անկարգություններով զննվել են տեսագրությունները, անհատականացվել

Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանավորեցին՝ Հանրային ռադիո մտնելու գործով

Լավ, վարչապետը չընտրվեց, ԱԺ-ն ցրվեց, ո՞վ է նորը ձեւավորելու, իրե՞նք՝ 20-30 հոգով. Սարգսյան

Գյումրիում մեքենաներ են այրվել

Մենք թշնամիներ չունենք, անգամ միտինգներ անող մեր գործըները մեր եղբայրն է. Էդ. Շարմազանով

Գյումրի. քայլերթի մասնակցին ոստիկանները ծեծել են, տուժածը «Գյումրի» բկ-ում է

Եթե դժգոհություններ կան, պետք է արտահայտվեին սահմանադրության հանրաքվեից հետո. Ս. Սարգսյան

Սիրուշոն, գրառում է կատարել #ԻմՔայլը ակցիայի մասին

Քաղաքացիական ակտիվությունը ժողովրդավարության կարեւորագույն գրավականն է. ՀՅԴ

Ես կատարեցի իմ քայլը եւ Իսպանիայից եկա Հայաստան. #ԻմՔայլը շարժմանը միացած մասնակից

Պաշտպանել եւ ապահովել երկրում խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԺՀՄԻԳ տնօրեն

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք

Երեւանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Արմեն Սարգսյան

Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամը հարմարեցրել է իրեն, որ հետո էլ ՀՀԿ ԳՄ նիստը անի

Այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ. Արսինե Խանջյան

Վերջին 20 տարում հայը հային այսքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում (լուսանկար). թարմացվող