«Մորս հետ չեմ ապրի, բայց նրան մի զրկեք ծնողական իրավունքներից». դատավորը մերժեց հայցը

27/09/2017 schedule18:08

Վանաձորի քաղաքապետարանը տարեսկզբին դիմել էր դատարան, Գ. Զարգարյանին ծնողական իրավունքներից զրկելու հայցապահանջով: Գ. Զարգարյանը  ունի երկու անչափահաս երեխա` 2001թ-ին ծնված տղա եւ 2015թ-ին ծնված աղջիկ երեխաներ:

Հայցվոր կողմը դատարանին հայտնել է, որ Գ.Զ.-ն  2008թ. դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով: Ոստիկանության միջնորդությամբ, Վանաձորի մանկատուն է ընդունվել պատասխանողի որդին` Ա. Զարգարյանը, ով մինչ օրս բնակվում է այնտեղ եւ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ: 2013թ.-ին պատասխանողը պատիժը կրելուց հետո եւս ցանկություն չի ցուցաբերել տեսնելու, առավել եւս պահելու եւ խնամելու իր որդուն: Ավելին, 2015թ. իր նորածին դստերը` Գ. Զ.-ին նույնպես մանկատուն է հանձնել՝ առանց նրա կարգավիճակը պարզելու: Պատասխանողը երբեք չի այցելել իր երեխաներին, չի հետաքրքրվել նրանց ճակատագրերով:

Պատասխանողը բնակվում է աղբի գարաժներ կոչվող տարածքում` մեքենայի հին թափքի մեջ, հակահիգիենիկ եւ հակասանիտարական պայմաններում, ուր բացակայում են երեխային պահելու տարրական պայմաններ, նաեւ գտնվում է նյութապես ծայրահեղ ծանր վիճակում: Նախորդ տարի դատարանը սահմանափակել էր Գ.-ի ծնողական իրավունքները:
Դատաքննությամբ հայցվորի ներկայացուցիչը պնդել է ներկայացված հայցն ու հայտնել, որ մինչ օրս մայրը մեկ անգամ է այցելել իր որդուն` Ա.-ին, իսկ աղջկան տեսնելու ցանկություն առհասարակ չի հայտնել:

Դատարանին ներկայացվել է նաեւ Գ.-ի  բնակության վայրը, որն իրենից ներկայացնում է մեքենայի թափք, որում երեխաները միանշանակ բնակվել չեն կարող:
Սակայն մայրը, Գ. Զ.-ն, ներկայացված հայցի դեմ առարկել է՝ նշելով, որ ինքը չի հրաժարվում իր երեխաներից, չի ցանկանում, որ իրեն զրկեն ծնողական իրավունքներից: Հայտնել է նաեւ,  որ տղային 2008թ. Հանձնել են մանկատուն, քանի որ ինքը դատապարտվել է ազատազրկման, իսկ աղջկան մանկատուն է հանձնել ֆինանսական խնդիրների պատճառով:

Վանաձորի մանկատան ներկայացուցիչը եւս հաստատել է, որ Գ. Զարգարյանը բնակվում է եղբոր հետ մեքենայի թափքում, խայտառակ սանիտարահիգիենիկ պայմաններում, ամբողջ ընթացքում այցելել է երեխաներին մեկ անգամ՝ հարբած վիճակում, ցանկություն չի հայտնել տեսնել աղջկան, տղան էլ ամաչել է նման վիճակում դուրս գալ մորը տեսնելուց, բայց աշխատակիցների ուղեկցությամբ համոզել են, որ դուրս գա ու գոնե մեկ անգամ մորը տեսնի:

Ներկայացուցչի պատմելով՝  Գեղեցիկն ասել է, որ երեխայի խնամքով չի կարողանում զբաղվել եւ եթե զբաղվեր էլ, երեխայի կյանքին ուղղակի վտանգ կսպառնար, քանի որ բացի տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունից, նա ուղղակի ծնողավարման հմտություններ չունի: Երեխաների հետ հուզական կապով կապված չի, դա իրենց մասնագիտական դիրքորոշումն է, որի իրավասությունն իրենք ունեն, երեխաներից տղան ցանկություն չունի մորը տեսնել: Գեղեցիկն իր աղջկան չի ճանաչում, մեկ անգամ այցելության ժամանակ հենց ինքն էլ ցանկություն չի հայտնել տեսնել երեխային, աղջկա մասին որեւէ բա չի ասել, տղան է հիշեցրել, որ Գեղեցիկը նաեւ աղջիկ ունի, նա էլ ասել է «դե կարելի է տեսնել»:

Գեղեցիկի տղան՝  Ա. Զարգարյանը, դատարանին  հայտնել է, որ մորը վերջին անգամ տեսել է մայիսի 28-ին` իր ծննդյան օրը, իրեն մոր հետ լավ է զգում, ու չի ցանկանում, որ մորը զրկեն ծնողական իրավունքներից: Հայտնել է նաեւ, որ եթե մորը չզրկեն ծնողական իրավունքներից, ինքը չի գնա նրա հետ ապրելու, որովհետեւ բնակվելու տեղ չունի, բայց չի ցանկանում, որ նրան զրկեն իր նկատմամբ ունեցած ծնողական իրավունքներից:


Ուսումնասիրելով ներկայացված նյութերը՝ դատարանը գտել է, որ Գ.-ին ծնողական իրավունքներից զրկելու համար մի շարք ապացույցներ կամ չկան, կամ էլ՝ թերի են: Օրինակ՝ Գեղեցիկի կողմից  ծնողական պարտականություններից  չարամտորեն խուսափելը: Դատարանին չի ներկայացվել ապացույց, ըստ որի, պատասխանողը չարաշահում է իր ծնողական իրավունքները, իր հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն է գործում երեխաների վրա, կամ պատասխանողը դաժանաբար է վարվում երեխաների հետ՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելով  նրանց նկատմամբ: Չի ապացուցվել նաեւ պատասխանողի՝ քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ տառապելու վերաբերյալ փաստը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը գտել է, որ հայցվորի պահանջը՝ ծնողական իրավունքներից զրկելու մասով, ենթակա է մերժման` նկատի ունենալով, որ այն չի բխում երեխաների լավագույն շահից:

Տպել
4051 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց