Պինգ-պոնգ. ԼՂ հարցը կլուծվի  20-25 տարի անց

30/09/2017 schedule13:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 30-ի համարում

«Այլ բան է, երբ քաղաքական գործիչները հայտարարում են, որ պետք է արագ լուծել ԼՂ հակամարտությունը, հատկապես՝ երբ քո երկրում հազարավոր փախստականներ կան, որոնք շատ դժվար են ապրում: Իհարկե, դժվար է այդ խեղճ մարդկանց ասել, որ հակամարտությունն առաջիկա 20, 25 տարում չի լուծվի, էլ չենք խոսում, որ նրանք ձեզ մաս-մաս կանեն նման հայտարարության համար»: Ֆրիդրիխ  Էբերտի հիմնադրամի աջակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում սկսված «Միջազգային կազմակերպություններին ինտեգրումը ՀԿ տարածաշրջանի հակամարտությունները լուծելու երաշխիք» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Ադրբեջանի ժողովրդավարության եւ խաղաղության ինստիտուտի նախագահ Արիֆ Յունուսովը: Նա կարծում է, որ ԼՂ հարցի լուծման առավել ռեալ ժամկետը 20-25 տարին է:

Ըստ Յունուսովի՝ ԼՂ հակամարտությունն ինչ-որ յուրահատուկ հակամարտություն չէ, այլ երկու ժողովուրդների՝ ազգային պետությունների կառուցման ճանապարհին սահմանային, շատ սովորական հակամարտություն, որի նման խնդիրներ աշխարհում շատ կան: «Խնդիրը միայն մեր մենթալիտետի մեջ է: Մենք դեռ նախկին սովետական մարդիկ ենք, ի վիճակի չենք նորմալ խոսել միմյանց հետ, հասկանալ իրար, հակառակ տեսակետ ընդունել, եւ դա հնարավոր է երեւի միայն կոնֆերանսների ժամանակ»,- ասում է պարոն Յունուսովը, որի համոզմամբ՝ ԼՂ հակամարտության լուծումը հնարավոր է միայն Հայաստանում եւ Ադրբեջանում, ընդհանրապես Հարավային Կովկասում իրական ժողովրդավարություն հաստատելուց հետո, երբ տարածաշրջանային ինտեգրումը ռեալ կլինի, եւ ՀՀ ու Ադրբեջանի ժողովուրդների համար միմյանց նկատմամբ ատելությունը, թշնամությունը, անվստահությունը կմնան անցյալում:

Այսօր սակայն, ըստ ադրբեջանցի քաղաքագետի, տեղի է ունենում հակամարտության կարգավորման ընթացքի արհեստական արագացման փորձ, ինչը չափազանց վտանգավոր երեւույթ է: «Բաքվի վերջին իրադարձությունները, հայ սպաների մուտքի հետ կապված, ցույց տվեցին, թե որքան անժամանակ են կարգավորման մասին խոսակցությունները: Իրականում հասարակություններում դեռեւս գերիշխում է ռադիկալիզմը, եւ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ պայմաններում պետք է շտապել ԼՂ հարցի լուծման, նաեւ տարածաշրջանային ինտեգրման հարցերում»,- ասում է Յունուսովը եւ ավելացնում, որ հարցի լուծման միակ ճանապարհը հասարակությունների ներսում արմատական ռեֆորմների, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության հաստատման մեջ է:

Այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար հայ սպաներին մուտքի իրավունք չտալու Ադրբեջանի որոշման մեջ ՆԱՏՕ-ի հանդեպ ինչ-որ քաղաքականություն չէ՞ր թաքնված, պարոն Յունուսովը պատասխանեց, որ դրա պատճառներն իրականում շատ ավելի պարզ եւ պրոզայիկ են, քան ՀՀ-ում են պատկերացնում, ավելի կոնկրետ՝ այդպիսի բռնկումները ադրբեջանական հասարակության մեջ արմատացած պատկերացումների հետեւանք են: Ինչ վերաբերում է Արեւմուտքի՝ հակամարտության կարգավորմանը հասնելու շտապողականությանը, մասնավորապես՝ որ վերջերս, օրինակ, Ստիվեն Մանը հայտարարեց, թե հակամարտության գոյությունը խոչընդոտում է տարածաշրջանային ինտեգրմանը, ըստ ադրբեջանցի վերլուծաբանի, պետք է իրերն իրենց անուններով կոչել՝ Արեւմուտքն իր շահերն է հետապնդում, եւ նրան պարզապես Հարավային Կովկասում կայունություն է հարկավոր:

Պարոն Յունուսովը ներկաների ուշադրությանն արժանացրեց նաեւ այն, որ որպես կանոն ամեն անգամ, երբ ՄԽ միջնորդները հակամարտության լուծման որեւէ առաջարկություն են ներկայացնում, ՀՀ-ում եւ Ադրբեջանում ներքին դրությունը ծայրաստիճան լարվում է եւ վտանգավոր դառնում: «Վերջերս Ադրբեջանում իմ կարծիքը հարցրին նոր առաջարկի վերաբերյալ: Ես ասացի՝ մի անհանգստացեք, եթե նույնիսկ մենք համաձայնվենք, միեւնույն է՝ հայերը չեն համաձայնվի»,-ասաց քաղաքագետը եւ պատմեց, որ երբ 1992 թվականին աշխատում էր նախագահի աշխատակազմում, իրենք բանակցությունների գործընթացն անվանում էին պինգ-պոնգ: «Միջնորդները որեւէ առաջարկությամբ հանդես կգա՞ն, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն մենք պետք է ընդունենք, Հայաստանը՝ նույնպես, սակայն մենք գիտենք, որ կա Ղարաբաղ, որը չի համաձայնի:

Եւ կարեւոր չէ, թե ինչ է առաջարկվում, կարեւորը ուշադրություն գրավելն է, երբեմն՝ երկու կողմերը չեն էլ կարդում առաջարկությունը»,-իր տեսակետն այսպես բացատրեց Արիֆ Յունուսովը: Այսպիսով, ադրբեջանցի քաղաքագետը կարծում է, որ այս իրավիճակում, երբ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ ծայրաստիճան անվստահություն է տիրում, երբ այս երկու հասարակությունները ծայրաստիճան ոչ ժողովրդավար են, հարցի լուծման արագացումը չափազանց վտանգավոր է: «Փաստն այն է, որ մեր հասարակությունները պատրաստ չեն կարգավորման»,-երեկ հայտարարեց պարոն Յունուսովը՝ ավելացնելով, որ ժողովրդավարական գործընթացներն թեեւ դանդաղ, այնուամենայնիվ՝ ընթանում են, եւ պետք է ուժերը կենտրոնացնել հասարակություններում, քաղաքական եւ տնտեսական համակարգերում արմատական ռեֆորմներ իրականացնելու շուրջ:

Հ.Գ. Մեր այն հարցին, թե 25 տարի հետո՝ երբ կհաջողվի վերջ դնել ՀՀ եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ առկա թշնամությանը եւ անվստահությանը, ինքն ինչպիսին է տեսնում ԼՂ կարգավիճակը, պարոն Յունուսովը պատասխանեց, որ եթե գործընթացները ճիշտ զարգանան, ՀԿ-ում տարածաշրջանային ինտեգրում լինի, ապա ԼՂ-ի կարգավիճակի խնդիր չի ծագի, քանի որ ոչ ոք արդեն սահմանների վրա ուշադրություն չի դարձնի:

Աննա Հակոբյան

Տպել
2669 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը