Էրդողանին խաբեցին Գյուլենը, Բարզանին, «Պուտինն էլ խաբեց» հայտարարությունը ճանապարհին է

Թուրքական «Sozcu» թերթում սյունակ վարող Զեյնեփ Գյուրջանլըն, հիշեցնելով հյուսիսային Իրաքում անցկացրած հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Բարզանիի հարցում սխալվել ենք» արտահայտությունը, գրում է, որ շուտով եւս մեկ նմանատիպ հայտարարության ենք ականատես լինելու, գրում է ermenihaber.am-ը: 

««Պուտինն էլ խաբեց». հայտարարությունը ճանապարհին է» հոդվածում Գյուրջանլըն գրում է, թե մեծ է հավանականությունը, որ շուտով Էրդողանը վերոնշյալ հայտարարությունն անի Պուտինի վերաբերյալ, ում համարում է իր ընկերը:

Գյուրջանլընը, մասնավորապես, գրել է. «Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը բոլորին հայտնի է՝ «Բարզանիի հարցում էլ ենք սխալվել»: Սակայն շատ մոտ է նաեւ նոր «սխալվեցինք/խաբվեցինք» հայտարարության ժամը:

Իսկ խաբող/դավաճանող նոր գործիչը այս անգամ մեծ հավանականությամբ կլինի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, որին Էրդողանն իր ընկերն է համարում:

Այդ խաբվելու նախանշանները ի հայտ եկան Պուտինի՝ Թուրքիայի կատարած այցի ընթացքում նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ: Էրդողանն ասաց, որ Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ լիարժեք համակարծիք են: Պուտինը ուղղակի անդրադարձ չարեց թեմային՝ հղում անելով այդ թեմայով ՌԴ արտգործնախարարության ավելի վաղ արած հայտարարությանը:

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կա հետեւյալ նախադասությունը՝ «Ռուսաստանը հարգում է անկախություն ունենալու քրդերի ցանկությունը»: Ավելին՝ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Էրդողանի հայտարարությունից հետո լրացուցիչ հայտարարարությամբ է հանդես եկել՝ ասելով հետեւյալը. «Պուտինի ու Էրդողանի միջեւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության անցկացրած անկախության հանրաքվեի վերաբերյալ լուրջ տարակարծություն չկա»:

Պեսկովը ուղղակիորեն ասել է, որ թեեւ ոչ մեծ, բայց քրդական հանրաքվեի հարցում նախագահների միջեւ, այնուամենայնիվ, կան հակասություններ:  

Լավ, իսկ Սիրիայի հարցը՞: Այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Էրդողանն-Պուտին հանդիպումը, մեկ հայտարարություն էլ Սիրիայի եկավ: Ասադի ռեժիմի առանցքային գործիչներից մեկը՝ արտգործնախարար Վելիդ Մուալլիմը հայտարարեց, որ պատրաստ են քրդերի ինքնավարության վերաբերյալ բանակցություններ սկսել: Ռուսաստանի շնորհիվ ոտքի վրա մնացած Ասադի ռեժիմը «ԻՊ»-ին (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) հաղթելուց անմիջապես հետո հայտարարում է, որ կարող է բանակցություններ սկսել Սիրիայի  քրդական PYD/YPG-ի հետ (Ժողովրդավարական միություն կուսակցություն), որին Անկարան ամեն առիթով ահաբեկչական կազմակերպություն է անվանում: Էրդողանի՝ անձամբ Պուտինին ուղղված բողոքներից հետո Մոսկվայում շարունակում է բաց մնալ PYD-ի գրասենյակը:

Փաստորեն Սիրիայի հարցում նույնպես հնարավոր չէ խոսել Անկարայի եւ Մոսկվայի լիակատար համաձայնության մասին: Վերը թվարկածները իրար գումարելուց հետո պետք է սպասել մի նոր հայտարարության:

«Սխալվել եմ» կամ «խաբվեցինք» բովանդակությամբ հայտարարությունը կարծես արդեն ճանապարհին է…

Տպել
2568 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ