Սարի թաղում զինված դիմադրություն է ցույց տրվել, տուժել են ոստիկաններ. հատված՝ մեղադրանքից

03/10/2017 schedule13:49

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:

Դատարանն այսօր անցավ դատաքննության փուլին: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հրապարակեց Անդրիաս Ղուկասյանի մեղադրական եզրակացությունը:

Ըստ այդմ՝ Ղուկասյանը մեղադրվում այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 29-ին  կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքեր, շինություններ զավթած, ոստիկաններին եւ բժիշկներին պատանդ պահած կազմակերպված զինված խմբին: Սակայն հանցագործություններն ավարտին չեն հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Մեղադրական եզրակացության մի որոշ հատված կապված էր ՊՊԾ գունդը գրված «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակն ավելի սրելու համար Անդրիաս Ղուկասյանը մտադրվել է Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ուղղված իրավապահների գործունեությանը: «Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին ցերեկը հանդիպել է իր ծանոթ Գեղամ Սահակյանին, վերջինինս խնդրել է գնալ եւ ուսումնասիրել ՊՊԾ գնդի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերի տեղեկայումը: Գեղամ Սահակյանից նշված տեղեկատվությունը ստանալուց հետո համարելով, որ իր ծրագիրը իրագործելի է, նույն օրը՝ ժամը 19:30-ին, Ազատության հրապարակում մեկնարկած զանգվածային միջոցառման ընթացքում Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը հանդես են եկել ելույթներով, որոնց ժամանակ մարդկանց կոչ են արել դուրս գալ փողոց եւ սատարել ՊՊԾ գունդը զավթած անձանց: Ավարտից հետո մինչեւ ապօրինի երթով մարդկանց Սարի թաղ առաջնորդելը Անդրիաս Ղուկասյանն առանց բարձրախոսի մարդկանց կոչ է արել քարեր վերցնել՝ ոստիկանների վրա նետելու համար: Այնուհետեւ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը ստանձնել են ապօրինի երթի ղեկավարումը»,- ասվում է մեղադրական եզրակացությունում:

Այնուհետեւ զանգվածային անկարգության մասնակիցները հասնելով Նար-Դոս փողոց՝ հանկարծակի երթի ուղղությունը շեղել են դեպի Սարի թաղ:

Սարի թաղում նրանք վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել ՊՊԾ գունդը զավթած անձանց, հնչել են նաեւ փողոցը փակելու, գունդ հասնելու կոչեր: Այդ ընթացքում գունդը զավթած կազմակերպված խմբի անդամները հրազենային կրակոցներ են արձակել Սարի թաղի ուղղությամբ՝ միաժամանակ նպատակ ունենալով ոգեւորել Սարի թաղում զանգվածային անկարգություններին մասնակցող անձանց: «Կրակոցների հետեւանքով ոստիկանության մեկ ծառայող հրազենային ծանր մարմնական վնասվածք է ստացել, ոստիկանության երկու ծառայողներ վնասվածքներ են ստացել ստորին վերջույթների շրջանում: Արձակված կրակոցներից վնասվել է ոստիկաններին տեղափոխող մեքենան,  Սարի թաղի տներից մեկը, ինչպես նաեւ իրական վտանգ է ստեղծվել զանգվածային միջոցառման մասնակիցների կյանքի եւ առողջության վրա: Ստեղծված անմիջական վտանգը, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի տարածք հնարավոր անձի ներթափանցումը կանխելու նպատակով հավաքվածներին ընդառաջ են գնացել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ: Ոստիկանության ներկայացուցիչներն Արմեն Մարտիրոսյանի հետ բանակցելու միջոցով զանգվածային միջոցառման մասնակիցներից պահանջել են հեռանալ այդ տարածքից, հորդորելով գնալ կամ Խորենացի, կամ Ազատության հրապարակ, որը չի արվել»,- նշվում է մեղադրական եզրակացությունում:

Ըստ մեղադրանքի՝ հավաքված բազմությունը հետզհետե ավելի ագրեսիվ է դարձել, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին:

«Այն բանից հետո, երբ Արմեն Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, հավաքված բազմությունը, ժամը 22:30-ի սահմաններում շարունակել է զանգվածային անկարգությունները, որոնք ուղեկցվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող բռնություններով, զինված դիմադրություն ցույց տալով, գույքի ոչնչացմամբ: Այդ ընթացքում բազմությանը հրահանգվել է քարեր նետել ոստիկանների վրա: Քարեր են նետվել՝ ինչի հետեւանքով ոստիկանության մի քանի ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ: Զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ կատարման արդյունքնում վտանգվել է հասարակական անվտանգությունը, որը վերականգնվել է ոստիկանության գործողությունների ժամանակ»,- ասվում է հրապարկված մեղադրական եզրակացությունում:

Մեղադրանքի հրապարակումից հետո Անդրիաս Ղուկասյանը դատավորի հարցին ի պատասխան ասաց, որ ներկայացված մեղադրանքում, այսպես կոչված, զանգվածային անկարգություններն ունեն շարունակություն, բայց չունեն սկիզբ: «Ինչպես նաեւ սկիզբ չունեն պատանդներ վերցնելու, շենքեր գրավելու  եւ ապօրինի զենք կրելու գործողությունները, սակայն պնդում են, որ այդ գործողությունները մնացել են անավարտ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում: Այս առումով ինձ պարզ չի մեղադրանքի էությունը, ինչպես կարող է լինել մեղադրանք, եթե բացակայում է հանցակազմը: Ինձ պարզ է, որ սա շինծու մեղադրանք է, սուտ է եւ այդ մեղադրանքը ես չեմ ընդունում»,- հայտարարեց Ղուկասյանը:

Տպել
1946 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ